Ֆրեդի Յանգ
Ֆրեդի Յանգ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1902[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1998[2][1] (96 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1988[3] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական կինեմատոգրաֆիստների ընկերություն |
Ֆրեդի Յանգ (ինչպես նաև` Ֆրեդերիկ Յանգ, հոկտեմբերի 9, 1902[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 1, 1998[2][1] կամ դեկտեմբերի 1, 1988[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոօպերատոր, բրիտանական օպերատորական դպրոցի հիմնադիր հայր, Բրիտանական կայսրութայն շքանշանի ասպետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ լքել է դպրոցը և գնացել «Lime Groove» ստուդիայում լաբորանտ աշխատելու[4]։ 1922 թվականին «Ռոբ Ռոյ» ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն աշխատել է որպես օպերատորի ասիստենտ և կասկադյոր, իսկ 1928 թվականին որպես գլխավոր օպերատոր նկարահանել է առաջին ֆիլմը։ 1929 թվականին Մեծ Բրիտիայում նկարահանել է «Սպիտակ բեռ» առաջին ձայնային ֆիլմը։ Եղել է բրիտանական գունավոր ֆիլմի նկարահանումների, ինչպես նաև Cinemascope համակարգի ռահվիրան։ Առաջին աշխարահամարտի ժամանակ Ֆրեդի Ֆրենսիսի հետ զբաղվել է քարոզչական ֆիլմերի արտադրությամբ։ «Մայոր Բարբարա» ֆիլմի նկարահանումների ընթացքում Յանգը ծանոթացել է Դևիդ Լինի հետ[5]։ 1949 թվականին Ֆրեդի Յանգը, Գայ Գրինը և Ջորժ Գանը հիմնել են BSC-ն՝ կինոօպերատորների բրիտանական գիլդիան[6]։ 1950-ական թվականներին աշխատել է Ամերիկայում՝ բարձր կատեգորիայի մեծ ստուդիական ֆիլմերում։ Սակայն 1959 թվականին գնացել է MGM և կենտրոնացել անկախ օպերատորի կարիերայի վրա։ 1960 թվականին պրոդյուսեր Սեմ Սպիգելը Յանգին առաջարկել է դառնալ Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» նոր պատկերի բեմադրողը։ Չնայած տարիքին (մոտ 60 տարեկան) և անապատում աշխատանքների բարդությանը, նա համաձայնում է։ 65 մմ ժապավենի վրա նկարահանված «Լոուրենս Արաբացի» ֆիլմը բերել է նրան առաջին «Օսկար»-ը։
Դևիդ Լինի հետ հաջորդ երկու համատեղ ֆիլմերը՝ «Դոկտոր Ժիվագո» (1965) և «Ռայանի դուստրը», ևս նրան բերել են մեկական «Օսկար»։ 1970-ական թվականների սկզբին լուսանկարչական լայնությունը վերահսկելու համար մշակել և աշխարհում առաջին անգամ կիրառել է կինոժապավենի լրացուցիչ չափված լուսավորումը։ 1970 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչման։ Ավելի քան 130 ֆիլմի բեմադրող օպերատոր է, նրա կարիերան տևել է 62 տարի, վերջին ֆիլմը նկարահանել է 1984 թվականին։ 1970-ական թվականներին գրել է «Օպերատորի աշխատանքը»[7] գիրքը, իսկ 1990-ականներին՝«70 պայծառ տարի» ինքնակենսագրականը[8]։ Մահացել է Լոնդոնում, մինչև կյանքի վերջ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ 2003 թվականի Կինոօպերատորների միջազգային գիլդիան Յանգին հատկացրել է կինոյի պատմության մեջ ամենաազդեցիկ օպերատորների տասնյակի առաջին տեղը[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1927-1964 թվականներին ամուսնացած է եղել Մարջորի Գաֆնիի՝ Ալբերտ Հիչհոկի ասիստենտի հետ։ Նրանք ունեին երկու որդեգրված զավակ։ Կնոջ մահից հետո ամուսնացել է խմբագիր Ջոան Մորդաչի հետ։ Ամուսնությունից ծնվել է որդին՝ Դևիդը[10]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Բնօրինակ վերնագիր | Ռեժիսոր |
---|---|---|---|
1945 | Կեսարը և Կլեոպատրան | Caesar and Cleopatra | Գեբրիել Պասկալ |
1952 | Այվենհո | Ivanhoe | Ռիչարդ Տորպ |
1953 | Մոգամբո | Mogambo | Ջոն Ֆորդ |
1953 | Կլոր սեղանի ասպետները | Knigts of the Round Table | Ռիչարդ Տորպ |
1956 | Կյանքի ծարավ | Lust for Life | Վինսենթ Մինելլի |
1961 | Գորգո | Gorgo | Էժեն Լուրե |
1965 | Դոկտոր Ժիվագո | Doctor Zhivago | Դևիդ Լին |
1967 | Ապրում ես միայն երկու անգամ | You Only Live Twice | Լյուիս Գիլբերտ |
1969 | Մեղավոր Դևի | Sinful Davey | Ջոն Հյուսթոն |
1970 | Ռայանի դուստրը | Ryan's Daughter | Դևիդ Լին |
1976 | Կապույտ թռչուն | The Blue Bird | Ջորջ Կյուկոր |
1979 | Արյունակցական կապ | Bloodline | Թերենս Յանգ |
1977 | Երկաթե դիմակով մարդը | The Man in the Iron Mask | Մայք Նյուել |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար[11]
- 1953՝ «Այվենհո» (անվանակարգ) գունավոր ֆիլմի համար
- 1963՝ «Լոուրենս Արաբացին» (մրցանակ) գունավոր ֆիլմի համար
- 1966՝ «Դոկտոր Ժիվագո» (մրցանակ) գունավոր ֆիլմի համար
- 1971՝ «Ռայանի դուստրը» (մրցանակ)
- 1972՝ «Նիկոլայ և Ալեքսանդրա» (անվանակարգ)
«Ոսկե գլոբուս» մրցանակ գունավոր ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար[12]
- 1963՝ «Լոուրենս Արաբացի» (մրցանակ)
- 1965՝ «Յոթերորդ լուսաբաց» (անվանակարգ) գունավոր ֆիլմի լավագույն բրիտանացի օպերատորին
- 1966՝ «Լորդ Ջիմ» (անվանակարգ) գունավոր ֆիլմի լավագույն բրիտանացի օպերատորին
- 1968՝ «Ինքնասպանի գործը» (անվանակարգ) գունավոր ֆիլմի բրիտանացի լավագույն օպերատորին
- 1971՝ «Ռայանի դուստրը» (անվանակարգ) լավագույն օպերատորին
- 1972՝ BAFTA Academy Fellowship Award-ի պատվավոր մրցանակ (մրցանակ)
- 1996՝ Հատուկ մրցանակ (մրցանակ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ BSC (2011). «Behind the camera - Freddie Young». BSC.
- ↑ Кэвин Браунлоу (4 декабря 1998). «Некролог Кэвина Браунлоу». The Independent.
- ↑ «список членов-учредителей».
- ↑ «информация об издании».
- ↑ «информация об издании в некрологе».
- ↑ «статья о результатах голосования». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «раздел "брак"».
- ↑ Academy Awards Database: Freddie Young(չաշխատող հղում)
- ↑ «Golden Globe Awards: Fred A. Young». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ BAFTA Awards Search: Frederick A Young
- ↑ BAFTA Awards Search: FA Young
- ↑ BAFTA Awards Search: Freddie Young
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. М. Щедринский Дополнительная дозированная засветка как техническое и художественное средство(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1978. — № 3. — С. 25—29. — ISSN 0040-2249.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|