Ֆրանցիսկ I-ի աղաման
Ֆրանցիսկ I-ի աղաման | |
---|---|
' | |
հեղինակ | Բենվենուտո Չելինի |
նյութ | փղոսկր, ոսկի, էմալ |
բարձրություն | 26,3 սանտիմետր[1] |
լայնություն | 21,5 սանտիմետր[1] |
ստեղծվել է | 1543 |
կայք | |
Ֆրանցիսկ I-ի աղաման (իտալ.՝ Saliera di Francesco I di Francia), իտալացի քանդակագործ, ոսկերիչ Բենվենուտո Չելինիի Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի համար 1543 թվականին ստեղծած մասամբ արծնապատված սեղանի ոսկե արձանիկ, որը համարվում է մաներիզմի դեկորատիվ-կիրառական արվեստի լավագույն նմուշներից մեկը։
Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղամանն ի սկզբանե պատվիրել է կարդինալ Իպոլիտո դ'Էստեն։ Այնուհետև Չելինիի մոտ աղամանը որպես հողի (Սերեսի կերպար) և ծովի (Նեպտունի կերպար) այլաբանական միություն ստեղծելու միտք է հղացել, որի արդյունքում էլ ստեղծվել է աղամանը։ Ֆրանսիական միապետի պատվերով Չելինին սկսել է աղամանի վրա աշխատել 1540 թվականի սկզբում։
Նեպտունը պատկերված է ծովային ձիերով, կողքին տեղադրված է նավը, որը նախատեսված է աղի համար։ Սերեսը բազմել է փղին՝ կողքին հաղթակամարն է, որը բացվում է և նախատեսված է սև պղպեղի համար[2][3]։ Սերերի ոտքերի մոտ սալամանդրերն են, որոնք համարվում են դրոշմանիշ կենդանիներ։ Աղամանի պատվանդանը պատրաստված է եբենոսափայտից և զարդարված է չորս քերովբեներով, որոնք խորհրդանշում են քամին և աշխարհի 4 կողմերը, որոնց վրա աղամանը առանց բարձրացնելու կարելի է տեղափոխել։
Աղամանն անգին է այն պատճառով, որ այն Չելինիի միակ ոսկերչական աշխատանքն է[4]։ Ֆրանսիայի Շառլ IX թագավորն այն նվիրել է Ավստրիայի դուքս Ֆերդինանտ II-ին, ով 1570 թվականին հանդես է եկել որպես ամուսնական հավատարմատար նրա և Ավստրիայի Էլիզաբեթ թագուհու նշանադրության ժամանակ[5]։ Մինչև 19-րդ դար աղամանը համարվել է Ինսբրուքի ամրոցի զարդը։ Վիեննայում արվեստի պատմության թանգարանի բացմամբ պայմանավորված՝ աղամանը տեղափոխվել է Ավստրիայի մայրաքաղաք։
Կողոպուտ և վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի մայիսի 11-ին աղամանը Վիեննայի արվեստի պատմության թանգարանից գողացել են. թանգարանն այդ ժամանակ գտնվել է վերանորոգման փուլում։ Չնայած քանդակը գնահատվել էր ավելի քան 50 միլիոն եվրո[6], ավստրիական կառավարությունը վերադարձնողին խոստացել էր 70 000 եվրո պարգև[7]։ Սա բացատրվում էր այն հանգամանքով, որ հեշտորեն չէին կարող աղամանը վաճառել[8]։ 2006 թվականի հունվարի 21-ին աղամանը հայտնաբերվել է Ավստրիայի Ցվետլ քաղաքի անտառներից մեկում՝ թաղված կապարե արկղի մեջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://bilddatenbank.khm.at/viewArtefact?id=87080
- ↑ The Autobiography of Benvenuto Cellini by Benvenuto Cellini
- ↑ Fred S. Kleiner. Gardner's Art through the Ages: A Global History, Volume II
- ↑ Horst Woldemar Janson; Anthony F. Janson (2004). History of Art: The Western Tradition
- ↑ "Selected masterpieces – The Goldsmith's Art: Sogenannte Saliera"
- ↑ The world’s dearest pinch of salt taken in 54 seconds | World news | The Guardian
- ↑ «Statement of Vienna's Museum of Art History Regarding Theft of Cellini's saliera | Market Wire | Find Articles at BNET». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Украденная скульптура «Сальера» была застрахована только на половину стоимости | Новости. Новости дня на сайте Подробности». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.