Jump to content

Ֆորսաժ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորսաժ 7
անգլ.՝ Fast and Furious 7 (Furious 7)
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, մարտաֆիլմ[1][2][3][…], կինոկատակերգություն, դրամա[4] և ֆիլմ կողոպուտի մասին
Թեմաավտոմեքենա և ահաբեկչություն
Թվականմարտի 26, 2015[5], ապրիլի 2, 2015[6][7][8][…], ապրիլի 1, 2015 և ապրիլի 3, 2015[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Վան[9][3][10][…]
ՊրոդյուսերՎին Դիզել և Նիլ Մորից
Սցենարի հեղինակՔրիս Մորգան[10]
ԴերակատարներՓոլ Ուոքեր[11][12][13][…], Դուեյն Ջոնսոն[11][12][13][…], Տայրիզ Գիբսոն[11][12][13][…], Ջեյսոն Սթեթհեմ[11][12][13][…], Թոնի Ջաա[11][13][14], Ռոնդա Ռոուզի[11][13][10][…], Ջորդանա Բրյուստեր[11][13][10][…], Վին Դիզել[11][9][12][…], Միշել Ռոդրիգես[11][13][10][…], Լուդաքրիս[11][10], Նատալի Էմանուել[11][13][10][…], Էլզա Պատակի[11][10][14], Լուկաս Բլեք[11][10][14], Կուրտ Ռասել[11][13][10][…], Գալ Գադոթ[11], Ջոն Բրաթերթոն[11][14], Լյուկ Իվանս[11][14], Ջիմոն Հոնսու[11][13][10][…], Noel Gugliemi?[11], Ալի Ֆազալ[11], Սոն Կան[11][14], Իգգի Ազալիա[11], Սթիվ Քոուլթեր[11], Ռոբերտ Պրալգո[11], Թի Փեյն[11], Բրիթնի Ալջեր[11], Ջոսելին Դոնահյու[11], Jorge Pallo?[11], Alina Andrei?[11], Լաթիֆ Քրաուդեր դոս Սանտոս[11], Նաթալի Քելլի[11], Թարա Մաքեն[11], Bow Wow[11], Քոուդի Ուոքեր[15] և Ջոն Չենատիեմպո[15]
ՕպերատորՍթիվեն Ֆ. Ուինդոն
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժՔրիստիան Վագներ
Պատմվածքի վայրԼոս Անջելես, Տոկիո, Աբու Դաբի և Լոնդոն
Նկարահանման վայրԼոս Անջելես, Ատլանտա, Կոլորադո, Աբու Դաբի և Leo Carrillo State Park?
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն137 րոպե
Բյուջե190 000 000 $[16][17]
Շահույթ1 515 047 671 $[18] և 353 007 020 $[19]
 Furious 7 Վիքիպահեստում

Ֆորսաժ 7, (անգլ.՝ Furious 7[20]), քրեական մարտաֆիլմ, «Ֆորսաժ» շարքի յոթերորդ ֆիլմը, նկարահանված ռեժիսոր Վան Ջեյմսի կողմից։ Գլխավոր դերերում են Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Ջեյսոն Սթեթհեմը, Դուեյն Ջոնսոնը։ «Ֆորսաժ 7»-ը միանգամից երկու ֆիլմի շարունակություն է՝ «Ֆորսաժ 6» (2013) և «Եռակի ֆորսաժ. Տոկիոյի դրիֆթ» (2006), որոնց գործողությունները ժամանակագրորեն տեղի են ունեցել նախորդ չորս մասերից հետո (Ֆորսաժ, Կրկնակի ֆորսաժ, Ֆորսաժ 4, Ֆորսաժ 5

Նկարահանումները սկսվել են 2013 թվականի սեպտեմբերին[21], իսկ թողարկման ամսաթիվը նախատեսված էր 2014 թվականի հուլիսի 11-ը, բայց 2013 թվականին տեղի ունեցած Փոլ Ուոքերի մահը ստիպեց ստեղծողներին վերամշակել ֆիլմի սցենարը և տեղափոխել ազատ արձակման օրը 2015 թվականի ապրիլ[22][23][24][25][26]։ Միացյալ Նահանգներում շնորհանդեսը տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 16-ին 2015 SXSW փառատոնի շրջանակներում[27]։ Ֆիլմում խաղացել են նաև Միշել Ռոդրիգեսը, Ջորդանա Բրյուսթերը, Թայրիզ Գիբսոնը, Քրիստոֆեր Բրիջեսը, Նատալի Էմանուելը, Էլզա Պատակին, Ջիմոն Հոնսուն, Բլեք Լուկասը և Կուրտ Ռասելը։

Ֆիլմը դրական է ընդունվել քննադատների և հանդիսատեսի կողմից, վաստակել է 82% դրական կարծիք Rotten Tomatoes-ում 67 բալ 100 հնարավորից Metacritic-ում[28][29]։ «Ֆորսաժ 7»-ը հավաքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար ամբողջ աշխարհում, ինչը դարձրել է իրեն 2015 թվականի երկրորդ ամենաեկամտաբեր ֆիլմը և հինգերորդ ամենաեկամտաբերը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ[30]։

Ֆիլմի կարգախոսն է[31]

Վրեժը սահմաններ չի ճանաչում։

Օուեն Շոուի հանցագործ անձնակազմին հաղթելուց և իրենց անցյալի գործած հանցաքներից հետո համաներման արժանանալուց հետո Դոմինիկ Տորետոն, Բրայան Օ'Քոները և իրենց թիմի մյուս անդամները վերադառնում են ԱՄՆ, կրկին նորմալ կյանքով ապրելու համար։ Նոր հայր դարձած Բրայանը փորձում է հարմարվել ընտանեկան կյանքին, իսկ Դոմինիկը փորձում է օգնել իր սիրած աղջկան՝ Լեթի Օրթիզին վերստանալ իր հիշողությունները։

Այդ ընթացքում Օուենի մեծ եղբայրը՝ Դեքարդ Շոուն, գնում է լոնդոնյան հիվանդանոցներից մեկը, որտեղ գտնվում էր Օուենը, ով Դոմինիկի թիմի հետ «հանդիպելուց» հետո պառկած էր կոմայի մեջ, և երդվում է վրեժ լուծել Դոմինիկից և նրա թիմից։

Դիվանագիտական անվտանգության ծառայաթյան գործակալ Լյուկ Հոբսը առաջինն է լինում Օուենի ցուցակում։ Շոուն Հոբսին ներգրավում է կռվի մեջ և Հոբսը վնասվածքներ է ստանում ռումբի պայթյունից։ Օուենը ստացավ այն ինչ ուզում էր, և նրա հաջորդ թիրախն էր Հանը։

Դոմինիկը, Միան և Բրայանը նույնպես շուտով ուղերձ են ստանում Դեքարդից. Տոկիոյից ուղարկված ռումբը պայթում է և ոչնչացնում է Տորետոյի տունը մի քանի վայրկյան այն բանից հետո, երբ նրանց թիմի Հանը սպանվում է Շոուի կողմից Տոկիոյում։ Իմանալով, որ Շոուն վերացրել է Հանին, Դոմինիկը մեկնում է Տոկիո՝ պահանջելու իր ընկեր Հանի մարմինը։ Այստեղ նա իմանում է ողբերգության մանրամասները Հանի տեղացի ընկեր Շոն Բոսվելից։

Դոմինիկը վերադառնում է Լոս Անջելես, որտեղ տեղի է ունենում Հանի թաղման արարողությունը։ Թաղման ժամանակ Դոմինիկը նկատում է մի մեքենա, որի վարորդը ակնհայտորեն հետևում էր ամենին։ Տորետոն հետապնդում է անծանոթին, և պարզվում է, որ վարորդը Շոուն է։ Երկուսն էլ պատրաստվում են կռվի, բայց Շոուն հաջողացնում է ճողոպրել երբ գալիս է «Պարոն Ոչինչ»-ը (Ֆրանկ Փեթթի)։ Վերջինս պատմում է Դոմինիկին «Աստծո աչքի» մասին, որը սարք է, որ կարող է հետևել ամենին և ամենուր։ «Պարոն Ոչինչ»-ը խոստանում է տալ այդ սարքը Դոմինիկին, որպեսզի գտնի Շոուին, բայց Տորետոն իր հերթին պետք է փրկի հակեր Ռամզիին, ով հենց այդ սարքի հեղինակն էր, ահաբեկիչ Մոզե Ջականդեի ձեռքերից։ Դոմինիկը համաձայնվում է։

Տորետոյի թիմը հարձակվում է ավտոշարասյունով Կովկասյան լեռներում և փրկում է Ռամզիին, ով ասում է «Աստծո աչքի» գտնվելու վայրը՝ Աբու Դաբի։ Այնտեղ թիմը վատ լուրեր է իմանում. Ռամզիի ընկերը՝ Սաֆարը, վաճառել է սարքը արաբ շեյխի, ով դրել է այն իր սպորտային մեքենայում, որը գտնվում է շքեղ բարձրահարկերից մեկի փենհաուսում։ Թիմին հաջողվում է գողանալ սարքը և փոխանցել «Պարոն ոչինչ»-ին, ով իր հերթին թույլատրում է նրանց տեսնել Շոուի գտնվելու վայրը՝ լքված գործարան քաղաքի ծայրամասում։

Գիշերը Դոմինիկը, Բրայանը և «Պարոն ոչինչ»-ի խումբը Դեքարդի համար որոքայթ են կազմակերպում, բայց հանցագործին օգնության է գալիս Մոզե Ջականդեի ջոկատը։ Օ'քոները, Տորետոն և «Ոչինչ»-ը հազիվ են ողջ մնում, և Դեքարդը նորից ծլկում է։

Վերադառնալով Լոս Անջելես՝ հերոսները խորամանկ ծրագիր են մտածում, որը կօգնի փրկել Ռամզիին՝ Ջականդեի այդքան ցանկալի նպատակին։ Երբ գրեթե մոտենում էր գիշերը, թիմը ահաբեկիչների ուղղաթիռին սկսում է կրակել։ Արդյունքում թիմին արդեն միացած Հոբսի շնորհիվ նրանք հաղթում են չարագործներին, Ջականդեին ուղարկելով գերեզման, իսկ Շոուին՝ բանտ։

Ֆիլմի վերջում Տորետոյի ընտանիքը հանգստանում է ծովափին. Բրայանը և Միան խաղում են իրենց որդու՝ Ջեքի հետ, իսկ Թեդժը, Ռոմանը, Լեթին և Ռամզին հիանում են դրանով։ Նրանք հասկանում են, որ Դոմինիկի տեղը կնոջ և որդու մոտ է։ Դոմինիկը գնում է, բայց Բրայանը վազում է նրա հետևից և նրանք գնում են հեռու, որտեղ շուտով իրենց ճանապարհները խաչվում են։

Դերասան Դեր
Վին Դիզել Դոմինիկ Տորետո
Փոլ Ուոքեր Բրայան Օ'Քոներ
Ջեյսոն Սթեթհեմ[32][33] Դեկարդ Շոու
Միշել Ռոդրիգես Լետի Օրտիս
Թայրիզ Գիբսոն[34] Ռոման Փիրս
Քրիստոֆեր Բրիջես[35] Թեդժ Փարկեր
Նատալի Էմանուել[36][37] Ռամզի
Ջորդանա Բրյուսթեր[35][38] Միա Տորետո
Դուեյն Ջոնսոն հետախույզ Լյուկ Հոբս
Կուրտ Ռասել[35][39] «Պարոն Ոչինչ»
Ջիմոն Հոնսու[37][40] Մոզե Ջականդե
Էլզա Պատակի Ելենա Նիվես
Ջոն Բրազերթոն[41] Շեպարդ
Թոնի Ջաա[37][42] Կյոտ
Ռոնդա Ռոուզի[37][43] Կառա
Լուկաս Բլեք[44] Շոն Բոսուել
Նոել Գուլյեմի Հեկտոր
Ալի Ֆազալ[45][46][47] Սաֆար
Ռոմեո Սանտոս[48] Մանդո
Չարլի և Միլլեր Քիմսի Ջեք Օ'Քոներ
Իդեն Էսթրելլա Սամանտա Հոբս
Բրիթնի Էլգեր Ժասմին
Ջոն Չենատյեմպո Կորպի
Լյուկ Էվանս Օուեն Շոու (կամեո)
Իգի Ազալիա[49] աղջիկ «Մրցավազքային պատերազմներ»-ից (կամեո)
Թի Փեյն դիջեյ (կամեո)

2011 թվականի հոկտեմբերի 21-ին Ջասթին Լինը և Քրիս Մորգանը հայտարարեցին, որ կաշխատեն ֆիլմի վրա[50][51]։ Բայց հետո պարզ դարձավ[52], որ ռեժիսորը լինելու է Ջեյմս Վանը[53][54]։ Գլխավոր չարագործի դերը հասավ Ջեյսոն Սթեթհեմին, ով հայտնվել էր «Ֆորսաժ 6»-ի վերջում[55]։ Վին Դիզելը, Փոլ Ուոքերը, Դուեյն Ջոնսոնը[56], Գալ Գադոտը[57] և վեցերորդ մասի մյուս դերասանները միանգամից հաստատեցին, որ վերադառնում են իրենց դերերին[58][59][60]։ 2013 թվականի ապրիլի 16-ին հայտարարվել էր, որ «Ֆորսաժ 7»-ը կհրապարակվի 2014 թվականի հուլիսի 11-ին[61][62]։ Նկարահանումները սկսվեցին 2013 թվականի սեպտեմբերին Ատլանտայում, Ջորջիա նահանգում[63][64]։ Դիզելի խոսքերով հիմնական գործողությունները տեղի էին ունենալու Լոս ԱՆջելեսում[65] և Տոկիոյում[66]։

Դերասանական կազմի մեջ նոր դեմքերից էին թայլանդցի դերասան և մարտարվեստի վարպետ Թոնի Ջաան[67][68], ամերիկացի պրոֆեսիոնալ խառնամարտուհի (MMA), ձյուդոիստուհի և կինոդերասանուհի Ռոնդա Ռոուզին[69], Ջիմոն Հոնսուն[70], ինչպես նաև «Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանուհի Նատալի Էմանուելը։ 2013 թվականի օգոստոսին դերեր են առաջարկվել Դենզել Վաշինգտոնին[71] և Կուրտ Ռասելին[72]։ Վաշինգտոնը հրաժարվեց, իսկ Ռասելը շուտով դեր ստացավ[72][73]։ Սեպտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Բլեք Լուկասը, ով խաղում էր գլխավոր դեր երրորդ ֆիլմում, կվերադառնա Շոնի դերին[74]։ Մի դեր խաղաց նաև հայտնի հնդիկ դերասանուհի Դիպիկա Պադուկոնեն[75][76][77]։

Փոլ Ուոքերը՝ Բրայան Օ'Քոների դերասանը, ողբերգական մահով մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին։ Նա ավտովթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքում, որտեղ նա եկել էր ավտոշուի մասնակցելու համար, որ նպատակն էր Ֆիլիպիններում Հայյան թայֆունից տուժածների համար գումար հավաքելը[78][79][80][81]։ Օրեր անց Universal կինոընկերությունը հայտարարեց, որ ֆիլմի արտադրությունը կշարունակվի որոշ ժամանակ անց, և այդ ընթացքում պետք է վերամշակվի ֆիլմի սցենարը[82]։ Դեկտեմբերի 22-ին Վին Դիզելը Facebook սոցիալական կայքի իր էջում հայտարարեց, որ ֆիլմի թողարկումը հետաձգվել է և կկայանա 2015 թվականի ապրիլի 10-ին[83]։

2014 թվականի ապրիլի 1-ից ֆիլմի նկարահանումները վերսկսվել են[84]։ Հուլիսի 10-ին նկարահանման գործընթացն ավարտվել է[85], իսկ թողարկման օրը կրկին տեղափոխվել է՝ ապրիլի 3։

Աշխատանք Ուոքերի կերպարի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարին ֆիլմի ստեղծողները ասացին, որ Ոոքերի կերպարը չի մահանա էկրանին, այլ իբր «թոշակի կգնա»[86]։ Մարտին պարզ դարձավ, որ Ուոքերին վերարտադրում են համակարգչային գրաֆիկայի օգնությամբ մի քանի դրվագներում[87] և կրկնօրինակողների օգնությամբ մի քանի այլ դրվագներում։ Ապրիլին ֆիլմի ստեղծողները հաստատեցին, որ այդ «կրկնօրնակողները» Ուոքերի եղբայրներ Քալեբն ու Քոդին են[88][89]։

Առաջին թրեյլերի շնորհանդեսը կայացել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին[20][90]։

2015 թվականի մարտի 27-ին Microsoft Studios-ը՝ Universal-ի հետ միասին, թողարկել է «Forza Horizon 2» խաղի հավելված՝ «Forza Horizon 2 Presents Fast & Furious»[91]: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսը (խաղացող) ստեղծում է Թեդժ Փարկերի (Քրիստոֆեր Բրիջես) համար ավտոմեքենաներ, որոնք կան ֆիլմում[91]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնյոթ օրում «Ֆորսաժ 7»-ը ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան մեկ միլիարդ դոլլար, անցնելով «Վրիժառուները», «Ավատար» և «Հարի Փոթերը և Մահվան Պարգևները՝ մաս 2» ֆիլմերի ռեկորդները։ Ընդ որում, այդ ֆիլմերին հաջողվել էր հասնել այդ ռեկորդներին տասնինը օրում[92]։

Ներկայիս դրությամբ «Ֆորսաժ 7»-ը 2015 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմն է և գրավում է չորրորդ հորիզոնականը կինոմատոգրաֆիայի պատմության ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում՝ 1,5 միլիարդ դոլար շահույթով[30]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է դրական կարծիքներ աշխարհի քննադատներից։ Rotten Tomatoes կայքում «Ֆորսաժ 7»-ը 82% ռեյտինգ և 6.7 ընդհանուր գնահատական[28]։ Ագրեգատոր Metacritic-ը ֆիլմը գնահատել է 67 բալ 100 հնարավորից[29]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայան Թայլերը, ով աշխատել էր Ֆորսաժ շարքի երրորդ, չորրորդ և հինգերորդ ֆիլմերի վրա, նորից հանդես եկավ որպես կոմպոզիտոր[93].

Սաունդթրեքի թողարկումը տեղի ունեցավ 2015 թվականի մարտի 17-ին[94]։

Երգեր

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 23-ին Վին Դիզելը CinemaCon միջոցառմանը հայտարարել է ութերորդ ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի ապրիլի 14[97][98]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nytimes.com/2015/04/03/movies/review-in-furious-7-a-franchise-continues-to-roar.html?_r=0
  2. http://www.nytimes.com/2015/04/03/movies/review-in-furious-7-a-franchise-continues-to-roar.html?referrer=&_r=0
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt2820852/
  4. http://www.tomatazos.com/peliculas/3489/Rapidos-y-Furiosos-7
  5. 5,0 5,1 Internet Movie Database — 1990.
  6. http://movieplayer.it/film/fast-furious-7_31254/
  7. http://www.cinema.de/film/fast-und-furious-7,5680617.html
  8. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  9. 9,0 9,1 http://www.filmaffinity.com/es/film274822.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 https://www.siamzone.com/movie/m/7618
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 11,32 Internet Movie Database — 1990.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 http://www.metacritic.com/movie/furious-7
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 http://www.fandango.com/furious7_172963/plotsummary
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 http://www.cinematografo.it/cinedatabase/film/fast-furious-7/57858/
  15. 15,0 15,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  16. http://www.imdb.com/title/tt2820852/?mode=desktop&ref_=m_ft_dsk
  17. http://variety.com/2015/film/news/furious-7-box-office-record-opening-115-million-1201463433/
  18. http://www.boxofficemojo.com/movies/?id=fast7.htm
  19. Box Office Mojo — 1999.
  20. 20,0 20,1 Stedman, Alex (2014 թ․ հոկտեմբերի 26). «Fast & Furious 7′ Gets Official Title, Sets Nov. 1 for Live Trailer Launch Event». Variety. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  21. Olson, Marie-Louise (2013 թ․ օգոստոսի 13). «Fast & Furious 7 will be filmed in UAE confirms twofour54». The National. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  22. 'Fast & Furious 7' Production Will See The Light Of Day, Says Director James Wan
  23. 'Fast and Furious 7' Director - We WILL Finish Making the Movie | TMZ.com
  24. Fast & Furious 7 director James Wan says production will not stop on film after Paul Walker's death | Mail Online
  25. «Vin Diesel - The last scene we filmed together…». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  26. Kilday, Gregg Webb (2014 թ․ հուլիսի 2). «'Fast & Furious 7' Release Date Shifts». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  27. Ramin Setoodah (2015 թ․ մարտի 16). «'Furious 7′ Premieres at SXSW to Cheers for Paul Walker». Variety. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  28. 28,0 28,1 «Furious 7 - Rotten Tomatoes». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  29. 29,0 29,1 «Furious 7 Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  30. 30,0 30,1 «Furious 7 (2015)». Box Office Mojo. 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  31. «Форсаж 7»: официальный дублированный трейлер (HD)
  32. Lenta.ru: Джейсон Стейтем станет злодеем в «Форсаже 7»
  33. Frappier, Rob. Jason Statham Talks Fast & Furious 7. Screen Rant (июнь 2013). Проверено 26 августа 2013.
  34. Orange, Alan. Tyrese Gibson and Director James Wan Tease the First Fast & Furious 7 Poster. MovieWeb (8 августа 2013). Проверено 29 августа 2013.
  35. 35,0 35,1 35,2 Which BIG Star Was Just Seen on the "Fast & Furious 7" Set?. TooFab (25 сентября 2013). Проверено 2013-09=27.
  36. Film Casting Round-Up: Jennifer Lopez Joins Thriller ‘The Boy Next Door’, ‘Fast & Furious 7′ Adds ‘Game Of Thrones’ Actress
  37. 37,0 37,1 37,2 37,3 Furious 7 - Featurette: "Meet The New Cast" (HD) (англ.). YouTube (17 March 2015).
  38. White, James. First Official Fast & Furious 7 Pic Online. Empire (16 сентября 2013). Проверено 16 октября 2013.
  39. Kroll, Justin. Kurt Russell Eyes Part in ‘Fast 7′ (EXCLUSIVE). Variety (30 августа 2013). Проверено 31 августа 2013.
  40. Trumbore, Dave. Djimon Hounsou Joins James Wan's FAST & FURIOUS 7. Collider.com (11 сентября 2013). Проверено 12 сентября 2013.
  41. Kurt Russell, John Brotherton Join ‘Fast & Furious 7′ Cast, Deadline.com (25 сентября 2013). Проверено 6 апреля 2014.
  42. Kit, Borys. Asian Star Tony Jaa Joins 'Fast and Furious 7' (Exclusive). The Hollywood Reporter (23 августа 2013). Проверено 26 августа 2013.
  43. Trumbore, Dave. FAST & FURIOUS 7 Gets Fighter Ronda Rousey; Judy Greer Eyed for TOMORROWLAND; Penn Badgley Lands CYMBELINE & Mimi Rogers Takes to THE SURFACE. Collider.com (9 августа 2013). Проверено 26 августа 2013.
  44. Eisenberg, Eric. Lucas Black Signs On For Fast & Furious 7, 8 And 9. Cinema Blend (16 сентября 2013). Проверено 17 сентября 2013.
  45. 'Fukrey' actor Ali Fazal in 'Fast And Furious 7', The Indian Express (19 сентября 2013). Проверено 20 сентября 2013.
  46. Masand, Rajeev. Not Deepika, not Sonam, Fukrey's Ali Fazal lands role in 'Fast and Furious 7', CNN-IBN (14 сентября 2013). Проверено 20 сентября 2013.
  47. The Indian actor who finally got 'Fast and Furious 7', The Times of India (14 сентября 2013). Проверено 20 сентября 2013.
  48. Yamato, Jen Latin Music Superstar Romeo Santos Joins 'Fast & Furious 7'. Deadline.com (20 января 2014). Проверено 24 мая 2014.
  49. Peters, Mitchell Iggy Azalea to Make Cameo In 'Fast & Furious 7,’ Vin Diesel Says. Billboard (29 July 2014). Проверено 30 июля 2014.
  50. Horn, John; Fritz, Ben (21 октября 2011). «'Fast and Furious' 6 and 7 may speed into production together». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  51. Filmz.ru: Недогонимые
  52. Kit, Borys (2013 թ․ ապրիլի 4). «Justin Lin Won't Direct 'Fast & Furious 7' (Exclusive)». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  53. Джеймс Ван возглавит съёмки «Форсажа 7»
  54. Fleming Jr., Mike (2013 թ․ ապրիլի 10). «James Wan Is Universal's Choice To Helm 'The Fast And The Furious 7′». Deadline.com. PMC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 11-ին.
  55. Lenta.ru: Джейсон Стейтем станет злодеем в «Форсаже 7»
  56. Chitwood, Adam (2013 թ․ ապրիլի 15). «Dwayne Johnson Says if Filming on FAST & FURIOUS 7 Begins This Summer, His HERCULES Schedule Would Prevent Him from Appearing». Collider. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  57. Shechnik, Raz. Gal Gadot returns to 'Fast & Furious'. Ynet News (1 октября 2013). Проверено 2 октября 2013.
  58. Orange, Alan.http://movieweb.com/tyrese-gibson-and-director-james-wan-tease-the-first-fast-furious-7-poster/. MovieWeb (8 августа 2013). Проверено 29 августа 2013.
  59. http://www.toofab.com/2013/09/25/fast-and-furious-7-filming-set-photos/. TooFab (25 сентября 2013). Проверено 2013-09=27.
  60. Fleming Jr., http://deadline.com/2013/04/james-wan-is-universals-choice-to-helm-the-fast-and-the-furious-7-470330/ PMC (April 10, 2013). Проверено 11 апреля 2013. Архивировано из первоисточника 11 апреля 2013.
  61. «'Fast And Furious 7′ Gets July 11, 2014 Release Date». Deadline.com. PMC. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  62. Universal Schedules 'Fast & Furious 6'
  63. Brett, Jennifer (2013 թ․ օգոստոսի 21). «"Fast and Furious 7" about to start filming in Atlanta; casting call». Access Atlanta. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  64. Vin Diesel (2013 թ․ սեպտեմբերի 13). «Seven... Has begun...». Facebook. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.
  65. Kroll, Justin (2013 թ․ մայիսի 22). «Vin Diesel Promises L.A. Setting for 'Fast & Furious 7′». Variety. PMC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  66. Reynolds, Simon; Rawson-Jones, Ben (2013 թ․ մայիսի 16). «Vin Diesel: 'Fast & Furious 7 heading to Tokyo, Middle East'». Digital Spy. Hearst Corporation. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  67. Kit, Borys (2013 թ․ օգոստոսի 23). «Asian Star Tony Jaa Joins 'Fast and Furious 7' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  68. Collura, Scott (2013 թ․ օգոստոսի 23). «Ong Bak's Tony Jaa Joins Fast and Furious 7». IGN. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  69. Trumbore, Dave (2013 թ․ օգոստոսի 9). «FAST & FURIOUS 7 Gets Fighter Ronda Rousey; Judy Greer Eyed for TOMORROWLAND; Penn Badgley Lands CYMBELINE & Mimi Rogers Takes to THE SURFACE». Collider.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  70. «Vin Diesel Casts Two-Time Oscar Nominee Djimon Hounsou in 'Fast and Furious 7′». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  71. Fleming Jr., Mike (2013 թ․ օգոստոսի 1). «Fleming Rants On Why Studios Can't Launch Franchises Anymore, Leaving Us With Retreads Like 'The Mummy'». Deadline.com. PMC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  72. 72,0 72,1 Kroll, Justin (2013 թ․ օգոստոսի 30). «Kurt Russell Eyes Part in 'Fast 7′ (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  73. «Which BIG Star Was Just Seen on the "Fast & Furious 7" Set?». TooFab. 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013-09=27-ին.
  74. Eisenberg, Eric (2013 թ․ սեպտեմբերի 16). «Lucas Black Signs On For Fast & Furious 7, 8 And 9». Cinema Blend. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  75. Rebello, Runcil (2013 թ․ սեպտեմբերի 5). «HOLLYWOOD BOUND! Deepika Padukone Goes 'Fast & Furious'!». Business of Cinema. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  76. Singha Roy, Nabanita (2013 թ․ սեպտեմբերի 5). «Fast & Furious 7 to feature Deepika Padukone». Rushlane. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  77. Iyer, Meena (2013 թ․ սեպտեմբերի 5). «Deepika Padukone signs 'Fast & Furious 7'». The Times of India. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  78. «PAUL WALKER DEAD AT 40 IN FIERY CAR CRASH» (անգլերեն). TMZ. 11/30/2013. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  79. 'Fast and Furious' Star Paul Walker Killed in Crash - ABC News
  80. Joel Landau (2013 թ․ նոյեմբերի 30). «Paul Walker dead at 40: 'Fast and Furious' star killed in fiery car crash». NY Daily News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  81. «'Fast and Furious' star Paul Walker dies in car accident». CNN. 2013 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  82. Ossad, Jordana (2013 թ․ դեկտեմբերի 1). «News/Fast and Furious 7 "Delayed" But "Won't Be Scrapped" Following Paul Walker's Death: Report». Entertainment Weekly. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  83. «Fast & Furious 7 Moved Back to April 2015». Comingsoon.net. 2013 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  84. Ford, Rebecca (2014 թ․ փետրվարի 27). «'Fast & Furious 7' to Resume Production in April». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  85. Yamato, Jen (2014 թ․ հուլիսի 10). «'Fast & Furious 7′ Wraps Filming, Thanks Fans On Eve Of Original Release Date». deadline.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 11-ին.
  86. Stampler, Laura (2014 թ․ հունվարի 6). «Paul Walker's Fast and Furious Fate: How The Movie Will Deal With His Death | TIME.com». Entertainment.time.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  87. 'Fast & Furious 7' will shoot scenes with doubles and replace Paul Walker with CGI to keep him in the film
  88. Paul Walker’s Brothers Jumping In To Help Finish ‘Fast & Furious 7′ Action Scenes
  89. «Paul Walker's lookalike brother is asked to step in for the tragic star to film final scenes on Fast & Furious 7». Daily Mail. U.K. 2013 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  90. Furious 7 - Official Trailer (HD)
  91. 91,0 91,1 Wesley Yin-Poole (2015 թ․ փետրվարի 25). «Forza Horizon 2 Presents Fast & Furious is a standalone expansion». Eurogamer. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  92. Rebecca Ford (2015 թ․ ապրիլի 17). «Box Office Milestone: 'Furious 7' Crosses $1 Billion». The Hollywood Reporter. (Prometheus Global Media). Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  93. «Brian Tyler to Score 'Fast & Furious 7'». Film Music Reporter. 2013 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  94. Gallo, Phil (2015 թ․ փետրվարի 17). «'Furious 7' Soundtrack Launches With 7 Singles». Billboard. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
  95. New Music: Kid Ink, Tyga, Wale, YG & Rich Homie Quan – ‘Ride Out’ | Rap-Up
  96. New Music: Wiz Khalifa & Iggy Azalea – ‘Go Hard or Go Home’ [Snippet] | Rap-Up
  97. Rebecca Ford (2015 թ․ ապրիլի 23). «'Furious 8' Gets 2017 Release Date». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  98. Brent Lang (2015 թ․ ապրիլի 23). «'Furious 8′ to Debut April 14, 2017». Variety. Penske Media Corporation. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսաժ 7» հոդվածին։