Ֆոնդակո դեի Տուրկի
Տեսակ | պալատ և թանգարան |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Ճարտարապետական ոճ | Վենետիկյան գոթական ճարտարապետություն |
Կազմված է | Իտալիայի բնության պատմության թանգարան և Biblioteca del Museo di Storia Naturale di Venezia Giancarlo Ligabue? |
Սեփականատեր | Վենետիկ |
Ֆոնդակո դեի Տուրկի (իտալ.՝ Fondaco dei Turchi), պալացցո (պալատ) Վենետիկի Սանտա Կրոչե պատմական շրջանում` Մեծ ջրանցքի վրա։ Թուրքական նախկին իջևանատուն։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարի սկզբից մինչև 1838 թվականը շենքը որպես պահեստ և կացարան վարձակալությամբ է տրամադրվել թուրք վաճառականներին, որտեղից էլ գալիս է պալացցոյի անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փակ պատշգամբասրահներով այս շենքը կառուցվել է 13-րդ դարում[1], վենետո-բյուզանդական ոճով։ Պալատը կառուցվել է Կոստանդնուպոլսի ամենաշքեղ միջին բյուզանդական շենքերի ընդօրինակմամբ և, իր հերթին, վենետիկյան շատ պալատների համար նախատիպ է եղել։
Ի սկզբանե պալատը քաղաքի սեփականությունն էր և հենց այստեղ էին հյուրընկալվում Բյուզանդիայի ամենապայծառափայլ կայսրերը, ինչպես նաև քաղաքի շատ այլ անվանի հյուրեր։ Վենետիկի տարբեր հարուստ ընտանիքներին սեփականության տակ անցնելուց հետո, կառույցը 1621-1838 թվականներին դարձել է թուրքական համայնքի սեփականությունը։
Շենքն ամբողջովին ռեստավրացիայի է ենթարկվել 19-րդ դարում, և այժմ այստեղ է տեղակայված Իտալիայի բնության պատմության թանգարանը (Musei di Storia Naturale d'Italia)[1]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «The Fontego dei Turchi». Museo di Storia Naturale di Venezia (իտալերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 31-ին.