Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1900-1902), աշակերտել Ս. Տանեևին և Ա. Արենսկուն։ 1919-1921 թվականներին ապրել է Թիֆլիսում, կազմակերպել «Կոմիտաս» երաժշտական ընկերությունը (1919), զբաղվել Կոմիտասի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ և տարածմամբ, տպագրել կոմպոզիտորի երկերի վերլուծական հոդվածների շարք («Զակավկազսկոյե սլովո» («Закавказское слово»), 1919, № 89-101, Թիֆլիս)։ Եղել է Հովհաննես Թումանյանի բարեկամներից։ 1921 թվականից ապրել և ստեղծագործել է արտասահմանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։