Ֆյոլկա Բեզզուբովա
Ֆյոլկա Բեզզուբովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1880 |
Ծննդավայր | Նովիե Տուրդակի, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 12, 1966 (85 տարեկան) |
Մահվան վայր | Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | storyteller և Ժողովրդական երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Fyokla Bezzubova Վիքիպահեստում |
Ֆյոլկա Իգնատևնա Բեզզուբովա (սեպտեմբերի 27, 1880, Նովիե Տուրդակի, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1966, Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի ժողովրդական հեքիաթասաց։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1938):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյոլկա Բեզզուբովան ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 27-ին Օդ Մուրզա գյուղում (այժմ՝ Մորդովիայի Կոչկուրովսկի շրջանի Նովիե Տուրդակի գյուղում)։ Մեծացել է բազմանդամ գյուղացու ընտանիքում։ Դպրոցական կրթություն չի ստացել, քանի որ փոքր հասակից օգնում է ծնողներին տան և դաշտի գործերում։ Երգելու սերը փոխանցվել է տատիկից՝ Եվդոկիա Իվանովնա Զվերկովայից։
1901 թվականին Ֆյոլկան ամուսնացել է հարևան Սեմիլեյ գյուղից Իլյա Կոնստանտինովիչ Բեզզուբովի հետ։ 1902 թվականին ծնվել է նրանց որդին՝ Գրիգորը, որը վեց շաբաթ անց մահացել է։ 1905 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Գերոգին, 1914 թվականին՝ երրորդ որդին՝ Վասիլին։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆյոլկա Բեզզուբովայի ամուսինը մեկնել է ռազմաճակատ։ 1918 թվականին նրա զորացրվելուց հետո երեխաների հետ միասին մեկնել են Սիբիր, սակայն շուտով վերադարձել են Սեմիլեյ։
1923 թվականին Բեզզուբովները դուստր են ունեցել՝ Լյուբովը։ 1930 թվականից Ֆյոլկա Բեզզուբովան սկսել է աշխատել Ն. Կրուպսկայայի անվան կոլտնտեսությունում։
Բեզզուբովայի բանաստեղծական տաղանդը 1936 թվականին նկատել և գնահատել են Մորդովի մշակույթի հետազոտական ինստիտուտի ժողովրդական արշավախմբի մասնակիցները։ Արշավախմբի անդամները գրի են առել Բեզզուբովայի բազմաթիվ բանաստեղծություններ, ներառյալ նրա սեփական հեքիաթները։ Այդ ժամանակից ի վեր նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել թերթերում և ամսագրերում։ 1939 թվականին Բեզզուբովան տեղափոխվեց Սարանսկ։ Նույն թվականին լույս է տեսել նրա ստեղծագործությունների ժողովածուն «Ժողովրդական երգեր» (էրզ.՝ «Народной морот»): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բեզզուբովան ստեղծել է հայրենասիրական հեքիաթներ, չաստուշկաներ, երգեր։ Ստեղծագործական թիմի հետ մեկնել է ռազմաճակատ և հանդես եկել զինվորների համար։ 1947 թվականին Ռիբկինսկի ընտրատարածքից ընտրվել է Մորդովյան ԻԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ռուսերեն և մորդովյան լեզուներով լույս են տեսել Բեզզուբովայի ստեղծագործությունների 10 հավաքածու, որոնցից վերջինը լույս է տեսել 1958 թվականին «Հեքիաթներ և երգեր» (էրզ.՝ «Сказт ды морот») անվանումով[1]։
Մահացել է 1966 թվականի մայիսի 12-ին, Սարանսկում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (31.01.1939)
- «Պատվո նշան» շքանշան (1950)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1947)
- 1940 թվականին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Բեզզուբովային շնորհվել է Մորդովյան ԻԽՍՀ ժողովրդական երգչուհու կոչում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алфавитный указатель». www.lib.e-mordovia.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 762. — 840 с. — ISBN 5-7595-1662-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոլկա Բեզզուբովա» հոդվածին։ |
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1966 մահեր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հեքիաթասացներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Էրզիացի գրողներ
- Խորհրդային բանաստեղծուհիներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ