Jump to content

Ֆլեքեֆյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլեքեֆյորդ
նորվ.՝ Flekkefjord

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՎեստ Ագդեր
ՎարչկենտրոնՖլեքեֆյորդ
Բնակչություն (2016)
9096 (123-րդ տեղ)
Խտություն18,9/քկմ
Տարածք543,53 քկմ
Հիմնադրված է1842 թ.
Սահմանակցում էՍոկնդալ, Լուն, Սիրդալ և Kvinesdal Municipality?
Ժամային գոտիUTC 1
flekkefjord.kommune.no

Ֆլեքեֆյորդը կոմունա է Նորվեգիայի Վեստ Ագդեր ֆյուլքեում։ Այն գտնվում Լիստեր ավանդական շրջանում։ Կոմունայի ադմինիստրատիվ կենտրոնը Ֆլեքեֆյորդ քաղաքն է։ Ֆլեքեֆյորդում են գտնվում Սիրա, Գյուլանդ, Ռասվագ, Կիրկեհավն և Անա-Սիրա գյուղերը։

Ֆլեքեֆյորդը Սորլանդետ աշխարհագրական շրջանի ամենաարևմտյան կոմունան է։ Այն գտնվում է Ստավանգեր և Քրիստիանստադ քաղաքների գրեթե ճշգրիտ մեջտեղում։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլեքեֆյորդ քաղաքի տեսարան
Սելուրա լիճ
Սիրայի Բակկե եկեղեցու տեսարան

Ֆլեքեֆյորդ փոքր քաղաքը դարձել է կոմունա 1838 թ․ հունվարի 1-ին։ 1942 թ․, որպես Նես կոմունայի մի մասը (բնակչությունը՝ 377), փոխանցվել է Ֆլեքեֆյորդ քաղաքին։ 1965 թ․ հունվարի 1-ին, եղել է խոշոր քաղաքային միավորում Շեյի Կոմիտեի աշխատանքի պատճառով։ Այդ օրը, Բակկե (առանց Օքսենդալի շրջանի), Գյուլանդ, Հիդրա և Նես կոմունաները միավորվել են Ֆլեքեֆյորդ քաղաքի հետ՝ ստեղծելով նոր, ավելի խոշոր Ֆլեքեֆյորդի կոմունան 8,800 բնակչով։ 1987 թ․ հունվարի 1-ին հյուսիսային Ֆլեքեֆյորդի Վիրակ և Էսպեվեիտ շրջանները (բնակչությունը՝ 41), փոխանցվել են Սիրդալի կոմունային։

Կոմունան (և քաղաքը) անվանվել են տեղեկան Flekkefjorden ֆյորդի անունով։ Ֆյորդը անվանվել է հին Flikka ֆերմայի անունով, որը տեղակայված է եղել ֆյորդի մոտ։ Անվան նշանակությունն անհայտ է։

Նորվեգիայի եկեղեցին ունի չորս ծխական համայնք (sokn) Ֆլեքեֆյորդի կոմունայում։

Ֆլեքեֆյորդի եկեղեցիները
Ծխական համայնք (Sokn) Եկեղեցու անունը Եկեղեցու վայրը Կառուցման տարեթիվը
Բակկե Բակկեի եկեղեցի Սիրա 1865
Ֆլեքեֆյորդ Ֆլեքեֆյորդի եկեղեցի Ֆլեքեֆյորդ 1966
Գյուլանդ Գյուլանդի եկեղեցի Նուլանդ (Գյուլանդի մոտ) 1982
Հիդրա Հիդրայի եկեղեցի Կիրկեհամն 1924

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեքեֆյորդը քույր քաղաք է հետևյալ վայրերի հետ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեքեֆյորդ» հոդվածին։