Jump to content

Ֆլաժոլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլաժոլետ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումopen flutes with internal duct with fingerholes?[1]
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.221.12[1]

Ֆլաժոլետ (ֆրանսերեն և անգլերեն՝ flageolet), փոքրիկ փողային երաժշտական գործիք։ Այն հիմնականում լինում է երկու տեսակի՝ անգլիական և ֆրանսիական։ Առաջին անգամ ֆլաժոլետի մասին հիշատակվում է 13-րդ դարում։ Այն իր կառուցվածքով շատ նման է իռլանդական ազգային երաժշտության մեջ օգտործվող վիսթլ գործիքին։

Կառուցվածքը և օգտագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական ֆլաժոլետը դիմացից ունի չորս, իսկ ետևից երկու անցք, իսկ անգլիականը դիմացից վեց, պատկանող իսկ ետևից մեկ անցք։ Այն որոշ նմանություններ ունի տարբեր նույն կարգին պատկանող փողային գործիքների հետ, օրինակ՝ ֆրանսիական լարիգոն։ Այս գործիքի մասին հիշատակվում է բավական վաղ ժամանակաշրջաններից, բայց մեր օրերում օգտագործվող գործիքի նմանը առաջին անգամ ստեղծվել է 1581 թվականին Ֆրանսիայում։ Չորդ հարյուր տարվա պատմության ընթացքում գործիքը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Գոյություն ունեն այս գործիքի տարբեր չափսեր։ Չափազանց փոքր ֆլաժոլետները օգտագործվում են թռչուններին երգել սովորացնելու նպատակով։ Այս գործիքին տիրապետել են տարբեր նշանավոր կոմպոզիտորներ որոնցից են Հեկտոր Բերլիոզը, Սամուել Պեպիսը, Հենրի Պյորսելը, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը և նույնիսկ Ֆրեդերիկ Շոպենը։ Ֆլաժոլետը ունի երկու օկտավայի դիապազոն։ Այն ունի շատ հաճելի և նուրբ հնչողություն, իսկ գործիքի նվագը իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնում, բայց ցավոք այսօր այն չունի լայն կիրառություն։ Չնայած այս փաստին գրվել են բազմաթիվ ֆլաժոլետի մեխանիզմին և նվագին նվիրված գրքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլաժոլետ» հոդվածին։