Jump to content

Ֆիրանգիզ Ահմեդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիրանգիզ Ահմեդովա
Ծնվել էսեպտեմբերի 23, 1928(1928-09-23)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էդեկտեմբերի 16, 2011(2011-12-16) (83 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և պատգամավոր
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
 Firangiz Ahmedova Վիքիպահեստում

Ֆիրանգիզ Յուսիֆ ղիզի Ահմեդովա (ադրբ.՝ Firəngiz Yusif qızı Əhmədova, սեպտեմբերի 23, 1928(1928-09-23), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2011(2011-12-16), Բաքու, Ադրբեջան), Ադրբեջանի օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1943): Նա առաջին երգչուհիներից մեկն է, ով հանդես է եկել Ադրբեջանի թատերական բեմում[1][2];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիրանգիզ Ահմեդովան ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 23-ին, Բաքվում։ Ավարտել է Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական ուսումնարանը։ 1955 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիան։ 1946-1951 թվականներին եղել է Ադրբեջանի ռադիոյի երգչախմբի մենակատար։ 1951-1988 թվականներին եղել է Ադրբեջանի Օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատար։ 1989 թվականից Ֆիրանգիզ Ախմադովան աշխատել է Ադրբեջանի Օպերայի և բալետի թատրոնում որպես մանկավարժ։

Ֆիրանգիզ Ահմեդովան հաջողությամբ ելույթ է ունեցել ադրբեջանցի, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներում[3]։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի (4-րդ գումարման) և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի (5-րդ գումարման) պատգամավոր։ Նրան պարգևատրվել է Ադրբեջանի «Փառքի» շքանշանով։

Ֆիրանգիզ Ահմեդովան մահացել է 2011-ի դեկտեմբերի 16-ին Բաքվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. АХМЕ'ДОВА Франгиз Юсиф кызы // Театральная энциклопедия / под ред. П. А. Маркова. — М.: Советская энциклопедия, 1967. — Т. 6.
  2. milliarxiv.gov.az
  3. Ֆիրանգիզ Ահմեդովա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիրանգիզ Ահմեդովա» հոդվածին։