Jump to content

Ֆիոլետովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ֆիոլետովո
Ֆիոլետովոյի տեսարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՖիոլետովո (համայնք) | Ֆիոլետովո համայնք[1]
Հիմնադրված է1820 թ.
Մակերես25.03 կմ²
ԲԾՄ1670 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1325[2] մարդ (2011)
Ազգային կազմմոլոկաններ
Ժամային գոտիUTC 4
Պաշտոնական կայքfioletovo.am
Ֆիոլետովո (Հայաստան)##
Ֆիոլետովո (Հայաստան)

Ֆիոլետովո, գյուղ Հայաստանի Լոռու մարզում[1]։ Հանդիսանում է համանուն համայնքի միակ բնակավայրն ու վարչական կենտրոնը[1]։

Հիմնադրման ժամանակ բնակավայրի անունը եղել է Նիկիտինսկոյե։ 1936 թվականին վերանվանվել է Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Իվան Ֆիոլետովի անունով։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հարակից անտառն ու Աղստև գետը

Ֆիոլետովո գյուղը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 25 կմ դեպի հարավ-արևելք և գտնվում է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Ձմեռները խիստ են՝ հունվարին 3°С միջին ջերմաստիճանով։ Ամառները զով են, օգոստոսին միջին ջերմաստիճանը՝ 15°С։ Տարեկան տեղումների քանակը՝ 700 մմ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
4-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը խաչքարերով

Ֆիոլետովո գյուղի տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[3]։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկի՝ 2004 թվականի դրությամբ բնակավայրի տարածքում հաշվառվել են 2 միավոր հուշարձանախումբ, որոնք ընդգրկում են 17 միավոր հուշարձան[3]։ 1-ին հուշարձանախմբի մեջ են մտնում գյուղի արևելյան եզրին, Դիլիջան տանող ճանապարհից աջ կողմում, երկաթուղու մոտ գտնվող և մ․թ․ա․ 4-ից 3-րդ հազարամյակով թվագրվող ամրոց-բնակատեղին և բլրի գագաթին գտնվող և նույն դարաշրջանով թվագրվող շինությունը[3]։ 2-րդ հուշարձանախմբի մեջ են մտնում գյուղից 1 կմ արևելք, Դիլիջան տանող ճանապարհից 300 մ ձախ գտնվող և 4-ից 19-րդ դարերով թվագրվող «Շավրուղ» անունով հայտնի գյուղատեղին, 4-ից 19-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով, բլրի բարձրադիր վայրում գտնվող և 4-ից 6-րդ դարերով թվագրվող Սուրբ Սահակ եկեղեցին, բազմաթիվ խաչքարեր[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները ամբողջությամբ ռուս մոլոկաններ են, որոնք Ցարական Ռուսաստանի գերիշխանության ժամանակ բնակություն են հաստատել Լոռիում։

Ֆիոլետովոյի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 709 601 1061 1070 1040 1259 1258 1393 1519 1325[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ[5]։

Ֆիոլետովո համայնքի ավագանին բաղկացած է 5 անդամներից։ Քանի որ բնակչությունը մեծ չէ, բնակչությունը ընտրում է ավագանու անդամներին, այլ ոչ թե կուսակցություններին։ Ֆիոլետովո համայնքի ավագանին ընտրում է համայնքի ղեկավարին։ Համայնքի ղեկավարը Ալեքսեյ Չիչյովն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Ֆիոլետովո համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․11․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մազին ստորագրված 04.02.2004 թվականբին (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 210» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
  5. Հայաստանի համայնքների միություն. Ֆիոլետևո, Լոռի Արխիվացված 2011-08-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիոլետովո» հոդվածին։