Ֆերմայի սկզբունք
Ֆերմայի սկզբունք, երկրաչափական օպտիկայի հիմնական սկզբունքը։ Պարզագույն ձևակերպումը հետևյալն է․ երկու կետերի միջև լույսի ճառագայթը տարածվում է այն գծով, որով անցնելու ժամանակն ավելի կարճ է այղ կետերը միացնող ցանկացած այլ գծով անցնելու ժամանակից։
Ձևակերպել է Պիեռ Ֆերման։ Բեկման ո գործակից ունեցող միջավայրում լույսի՝ 1 ճանապարհն անցնելու ժամանակը համեմատական է ճանապարհի s օպտիկական երկարությանը։ Հետևաբար, կարելի է ասել, որ Ֆերմայի սկզբունքը ճանապարհի նվազագույն օպտիկական երկարության սկզբունքն է։
Ըստ սկզբնական ձևակերպման (մոտ 1660 թ.) Ֆերմայի սկզբունքն ուներ լույսի տարածման առավել ընդհանուր օրենքի իմաստ, որից հետևում էին երկրաչափական օպտիկայի (այն ժամանակ արդեն հայտնի) բոլոր օրենքները։ Ավելի խիստ ձևակերպումով Ֆերմայի սկզբունքն այսպես կոչված, վարիացիոն սկզբունք է, որի համաձայն լույսի իրական ճառագայթը մի կետից մյուսն է տարածվում այն գծով, որով անցնելու համար պահանշվում է նշված կետերը միացնող բոլոր այլ գծերով անցնելու ժամանակների համեմատությամբ էքստրեմումային (նվազագույն կամ առավելագույն) կամ միևնույն ժամանակը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |