Ֆերդինան դը Լեսեպս
Ֆերդինան Մարի, Լեսեպցի վիկոնտ (նոյեմբերի 19, 1805[1][2][3][…], Վերսալ, Առաջին ֆրանսիական կայսրություն - դեկտեմբերի 7, 1894[1][3][4][…], Guilly), ֆրանսիացի դիվանագետ և ձեռնարկատեր է և հայտնի է որպես Սուեզի ջրանցքի կառուցման հեղինակ և Պանամայի վեճով, որի պատճառով դատապարտվել է ազատազրկման։
Ֆրանսիացի դիվանագետ և Լեսեպցի բարոն Ժան-Բատիստ Բարտելեմիի փեսան է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերդինան դը Լեսեպսը, ում նաև անվանում են «Մեծ ֆրանսիացի», ժամանակին Սուեզի և Պանամայի ջրանցքների նախագծերի հիմնական մտահղացողն է եղել։ Վերջինս շատ ծախսատար ծրագիր դարձավ բաժնետերերի համար և նրանք Ֆերդինանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։ Սակայն 88-ամյա ծերունին բանտ չնստեց տարիքի և առողջության պատճառով։ Նրա արձանը կանգնեցված է Պանամայում՝ Ֆրանսիայի հրապարակում՝ Fernando Maria Vizconce de Lesseps գրառմամբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1828 թվականին Ֆերդինան դը Լեսեպսին գործուղում են Թունիս որպես փոխհյուպատոս։ Այնտեղ նա օգնում է ոմն սպա Յուսուֆին փախչել Օսմանյան կայսրության կողմից Թունիսի կառավարիչ նշանակված Բեյի ռազմական բանտից։ Յուսուֆն իր հերթին ֆրանսիական բանակին օգնում է Ալժիրի գրավման ընթացքում։
1832 թվականին Ֆերդինանին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) փոխհյուպատոս են նշանակում։ Տեղի ֆրանսիացի գլխավոր հյուպատոս Ժան-Ֆրանսուա Միմոն նրան ընթերցանության համար գրքեր է ուղարկում, որոնց մեջ նաև Նապոլեոն Բոնապարտի ցուցումով ֆրանսիացի ինժեներ Ժակ-Մարի Լը Պերի գրած հուշերն էին Եգիպտոս կատարած գիտարշավի մասին, որի նպատակն էր Սուեզ գետի համար ջրանցքի փորման վայրերի ուսումնասիրումը։ Հենց այս հուշերն էլ Ֆերդինանին հիմք են տալիս մտածել Սուեզի համար ջրանցք կառուցելու մասին։ Մեհմեդ Ալին, ով այդ ժամանակ Եգիպտոսի թագավորի տեղակալն էր, նպաստում է ջրանցքի կառուցման դրական զարգացումներին։ Այնուհետև որդին՝ Սաիդ փաշան, Ֆերդինանի հետ կնքում է զիջման (կոնցեսիոն) պայմանագիր Սուեզի ջրանցքի կառուցման համար։ 1833 թվականին Ֆերդինանը Կահիրեում հյուպատոս է նշանակվում, այնուհետև ՝ գլխավոր հյուպատոս Ալեքսանդրիայում՝ մինչև 1837 թվականը։ 1839 թվականին հյուպատոս է նշանակվում Ռոտերդամում և 3 տարի անց Բարսելոնայում ստանձնում է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
Սուեզի ջրանցք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ժամանակահատվածում, երբ Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված էր Հռոմեական հետազոտություններում, Ֆերդինան դը Լեսեպսը նշանակվում է դեսպան՝ Հռոմի Պիոս 9-րդ պապի և Հռոմեական հանրապետությունը հիմնած հեղափոխականների հետ բարեկամական համաձայնագրի բանակցությունների համար։ Լուի-Նապոլեոն Բոնապարտի ընտրվելը խնդիրներ է հարուցում Ֆրանսիայի վարած արտաքին քաղաքականության համար։ Վերջինս արշավախմբի ղեկավար գեներալ Օդինոյին հրամայում է պաշարել Հռոմը։ Ֆերդինանն իր անհամաձայնությունն է հայտնում այդ առնչությամբ և այնուհետև մեղադրվում թշնամուն միանալու մեջ։
1854 թվականին, երբ Եգպիտոսում գահ է բարձրանում իր վաղեմի ընկեր Սաիդ փաշան, վերջինս Ֆերդինանին հրավիրում է կյանքի կոչել Սուեզի ջրանցքի կառուցման նախագիծը։ Նույն ամսվա 30-ին թույլտվության պայմանագիր է կնքվում Ֆերդինանի հետ, ով և մեկնարկում է շինարարությունը 1859 թվականին և ավարտում 10 տարի անց։ Բացմանը ներկա Նապոլեոն 3-րդը նրան անվանում է «Սուեզի դուքս»։ Մինչեւ 1881 թվականը ղեկավարել է Աշխարհագրության ընկերությունը։ Պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով (1869)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Lundy D. R. The Peerage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինան դը Լեսեպս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 584)։ |
- Նոյեմբերի 19 ծնունդներ
- 1805 ծնունդներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 1894 մահեր
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի դիվանագետներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- Ֆրանսիացի գործարարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի արվեստագետներ
- Ֆրանսիացի գիտնականներ