Ֆերդինանդ Ռուշչից
Ֆերդինանդ Ռուշչից | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոգդանով, Oshmyany County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1936[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Բոգդանով, Valozhyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1897) |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ և բեմանկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն[4], գրաֆիկա[4] և բեմանկարչություն[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Q6020341? |
Պարգևներ | |
Հայր | Édouard Ruszczyc? |
Ամուսին | Regina Ruszczyc? |
Զավակներ | Janina Ruszczyc?[5], Edward Ruszczyc?[5], Oscar V. Rouck?[5] և Barbara Ruszczyc? |
Ferdynand Ruszczyc Վիքիպահեստում |
Ֆերդինանդ Ռուշչից (լեհ.՝ Ferdynand Ruszczyc, դեկտեմբերի 10, 1870[1][2][3][…], Բոգդանով, Oshmyany County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1936[1][2][3][…], Բոգդանով, Valozhyn County, Նովոգրուդյան վոյեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհական Լիս («Աղվես») ազնվականական տոհմից սերած լեհա-բելառուսական նկարիչ[6][7]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բոգդանով գյուղում, որ այն ժամանակ գտնվում էր ցարական Ռուսաստանի, իսկ ներկայումս՝ Բելառուսի Հանրապետության տարածքում։ Մինսկի գիմնազիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է նախ՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավագիտություն, այնուհետև նկարչության դասեր է առել գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել են ռուս անվանի բնանկարիչներ Իվան Շիշկինը, Արխիպ Կուինջին։ Ակադեմիայում սովորելու տարիներին՝ արձակուրդների ընթացքում ճամփորդել է Ղրիմում, այցելել Բալթիկ ծովի կղզիներ, Շվեդիա, բնանկարներ արել։ Ուսումնառությունն ավարտելուց հետո հաճախակի ճամփորդել է Արևմտյան Եվրոպայում, տևական ժամանակ կանգ առել Բեռլինում, խորությամբ ուսումնասիրել խորհրդապաշտ (սիմվոլիստ) նկարիչների, մասնավորապես՝ Առնոլդ Բոկլինի արվեստը, որոշակի տարրեր ընդօրինակել, զարգացրել իր ստեղծագործություններում[8]։
Հասարակական և մանկավարժական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազիմեժ Ստաբրովսկու, Քսավերի Դունիկովսկու, Կոնրադ Կժիժանովսկու և Կարոլ Տիխիի հետ Ֆերդինանդ Ռուշչիցը նշանակալի ավանդ է ներդրել Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման ու կայացման գործում, որոշ ժամանակ էլ դասավանդել է այնտեղ։ 1907–1908 թվականներին բնանկարչի վարպետության դասեր է տվել Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայում։
1908 թվականին, Յուզեֆ Մեհոֆերի հետ համատեղ, լեհական կերպարվեստի ցուցահանդես է կազմակերպել Վիեննայում։ Որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել Վիլնոյում (ներկայումս՝ Վիլնյուս) և իրեն նվիրել նկարչության դասավանդման գործին (այստեղ նրան աշակերտել է նաև հետագայում անվանի քանդակագործ դարձած Իսահակ Իտկինդը)։ Ռուշչիցը միաժամանակ մշակութային միջոցառումներ է կազմակերպել, գրաֆիկական երկեր ու պլակատներ ստեղծել, աշխատել որպես պատկերազարդող, թատերական ներկայացումներ ձևավորող, կերպարների տարազներ ստեղծող... Նա եղել է Ադամ Միցկևիչի հուշարձանի պահպանման կոմիտեի անդամ։ 1918-1919 թվականներին մասնակցել է Վիլնյուսի Ստեֆան Բատորիի անվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի հիմնադրման աշխատանքներին, դարձել այդ ֆակուլտետի առաջին դեկանը[9][10]։ Այդտեղ նրան աշակերտել է նաև Չեսլավ Զնամերովսկին, ով հետագայում դարձել է անվանի նկարիչ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wileńskie środowisko artystyczne 1919–1945, Kazimierz Brakoniecki, Jan Kotłowski, Lech Lechowicz, Olsztyn 1989.
- Anna Bernat - Ferdynand Ruszczyc |data = 2007 |isbn = 978-83-7477-221-1 |inni = Ferdynand Ruszczyc |miejsce = Warszawa |wydawca = Edipresse Polska |oclc = 312403436 }}
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծեր խնձորենիներ
-
"Nec Mergitur"
(Չի ընկղմվի) -
Առվակ՝ անտառում
-
Հին տունը
-
Հողը
-
Ձմեռային բնանկար
-
Ալրաղացը ձմռանը
-
Ձմեռային բնանկար
-
Ձմեռային բնանկար
-
Ղրիմյան ծովափ
-
Շաբաթ օր
-
Դատարկություն
-
Վիլեյկայի ափերին
-
Ձմեռային բնանկար
-
Ծով և ժայռեր
-
Դեպի աշխարհի ներսը
-
Տուն Բոգդանովում
-
Հին բույնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Skalska-Miecik L. Ruszczyc, Ferdynand // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074715
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 https://mistrzowie-malarstwa.blogspot.com.by/2013/06/ferdynand-ruszczyc.html
- ↑ Anna Bernat, Ferdynand Ruszczyc, Edipresse Polska, 2007, 978-83-7477-221-1.
- ↑ «Ruszczyc, Ferdynand (1870–1936)». buffalo.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «The Land – Ferdynand Ruszczyc». Culture.pl.
- ↑ «National Museum in Warsaw, Ferdynand Ruszczyc». culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբեր-ին.
- ↑ «Ferdynand Ruszczyc». Culture.pl.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ferdynand Ruszczyc – czarodziej nastrojowego krajobrazu. biografia na portalu NiezlaSztuka.net
- ruszczyc.narod.ru {{{2}}} – Ռուշչիցին նվիրված ռուսական կայքէջ.
- Ferdynand Ruszczyc – հոդված Kultura polska-ում.
- Ferdynand Ruszczyc. Bohdanów 1870-1936 – prace z Bohdanowa na stronie prywatnej – Լեհական կերպարվեստի պատկերասրահ.
- Ֆերդինանդ Ռուշչիցի գործերը Wolne Lektury-ում Արխիվացված 2015-09-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Ռուշչից» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1936 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բելառուս նկարիչներ
- Լեհ նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Նամականիշերի դիզայներներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- Լեհ մանկավարժներ
- Անձինք նամականիշերի վրա