Jump to content

Ֆերարայի մայր տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերարայի մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՖեռարա[1]
Հասցեcorso Martiri della Libertà 57 ‒ piazza Duomo
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Ferrara–Comacchio?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Իտալիայի մշակութային ժառանգություն[2][1]
ՆվիրվածՍուրբ Գևորգ
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral (Ferrara) Վիքիպահեստում
cattedralediferrara.it(իտալ.)

Ֆերարայի մայր տաճար (իտալ.՝ basilica Cattedrale di San Giorgio Martire), Իտալիայի Ֆերարա քաղաքի մայր տաճար, Ֆերարայի և Կոմակյոյի կաթոլիկ արքեպիսկոպոսության նստավայր։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ֆերարայի քաղաքապետարանի դիմաց, որը նախկինում եղել է դ’Էստե հերցոգների նստավայրը և բակով միացած է արքեպիսկոպոսական պալատին։ Նվիրված է Ֆերարայի հովանավոր համարվող Սուրբ Գևորգին։

Կառուցման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս տեղում տաճարը կառուցվել է 12-րդ դարում, երբ Ֆերարայի կենտրոնը տեղափոխվել է Պո գետի ձախ ափ։ Օծվել է 1135 թվականին։ Տաճարի սկզբնական վայրում Ֆերարայի նախկին հին կենտրոնում մինչ օրս գտնվում է Սուրբ Գևորգի թեմական եկեղեցին (իտալ.՝ Basilica di San Giorgio fuori le mura):

Տաճարը ռոմանական ոճով կառուցված եռանավ բազիլիկ է։ Գլխավոր (արևմտյան) ճակատամասը պատված է սպիտակ մարմարի սալիկներով։ Այն ունի կլոր պատուհաններ, բազմաթիվ բարձրաքանդակներ։ Ճակատամասի գլխավոր տարրը երկու սյուների վրա հենված փոքր պորտալն է, որը բնորոշ է իտալական միջնադարյան ճարտարապետությանը։ Պորտալը եզրափակվում է Տիրամոր քանդակով՝ գրկին մանուկ Քրիստոսը, իսկ Տիրամոր քանդակից վեր բարձրաքանդակներ միջոցով ներկայացվում է Ահեղ դատաստանը։ Գլխավոր պորտալը, որը գտնվում է փոքր պորտալի ներքևի հատվածում, զարդարված է բարձրաքանդակներով, որոնք ներկայացնում են երևակայական էակների։ Այն պսակում է Սուրբ Գևորգի պատկերով տիմպանը[3]։

Տաճարի հարավային պատին կան երկհարկ լոջաներ։ Այստեղ է տեղակայված նաև տաճարի երկրորդ պորտալը, որը 18-րդ դարում ավելացվել է տաճարին կից առևտրական շարքերի կառուցման ժամանակ։ Այս պորտալի շուրջը եղել են տարվա եղանակների թեմայով սալիկներ, որոնք ներկայումս գտնվում են տաճարի թանգարանում։ Այս սալիկների վրա պատկերված են եղել հեթանոս աստվածներ, օրինակ՝ հունվարը ներկայացված է երկդեմ Յանուսի կերպարանքով։

Հարավային պատի մոտ զանգակատան կառուցումը սկսվել է դասական վերածննդի շրջանում՝ 1451-1493 թվականներին։ Այն կառուցվել է Լեոն Բատիստա Ալբերտիի նախագծով և սալիկապատվել սպիտակ և վարդագույն մարմարով։ Ավարտին է հասցվել 16-րդ դարում։

Աբսիդները, որոնք կառուցվել են Ռոսսետտիի նախագծով[4], զարդարված են աղյուսե կամարներով և մարմարյա սյուներով։

Տաճարի ներքին հարդարանքը ոչնչացել է 17-րդ դարի հրդեհից և վերականգնվել Ֆերարայի համար ոչ այնքան բարենպաստ ժամանակաշրջանում բարոկկո ոճով։ Հին ինտերիերից պահպանված առարկաներից առավել հետաքրքրություն են ներկայացնում հին երգեհոնի փեղկերը, որոնք նկարազարդել է Կոզիմո Տուրան։ Դրանք ներկայումս գտնվում են տաճարի թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Tourer.it
  3. VERZEICHNISS ÜBER DAS v.DERSCHAUISCHE Kunstkabinett zu NÜRNBERG.... Nürnberg, bei dem verpflichteten Auctionator Schmidmer., 1825., 250 S., Verzeichniss der seltenen Kunst-Sammlungen.,1825., Google Books, online, S. 21 (Das gleiche Gemälde wurde von ihm verändert als Altarbild in dem Dom zu Ferrara gestaltet.)
  4. [U. Vasè, Rossetti, in "La domenica dell'operaio", 9 ottobre 1921.]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերարայի մայր տաճար» հոդվածին։