Ֆեռնանդո Մուսլերա
Ֆեռնանդո Մուսլերա իսպ.՝ Fernando Muslera | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1986[1][2][3] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նեստոր Ֆեռնանդո Մուսլերա Միկոլ (իսպ.՝ Néstor Fernando Muslera Micol, հունիսի 16, 1986[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Գալաթասարայ» ակումբի և Ուրուգվայի հավաքականի դարպասապահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի վերջին Մուսլերան վաճառվեց «Լացիոյին» 3 միլիոն եվրոյով։ Իր կարիերան վերջացրել էր աշխարհի չեմպիոն Անջելո Պերուչին, և «Լացիոյին» հարկավոր էր որակյալ դարպասապահ։ Ոչ վատ մրցաշրջանի սկսվելուց հետո հռոմեացիների կողմից իր հինգերորդ խաղում Մուսլերան բաց թողեց 5 գնդակ «Միլանի» դեմ ընկերական խաղում (պարտություն 1:5), ընդ որում այդ գոլերից չորսը դարպասապահի մեղքով էին։ Դրանից հետո Ֆեռնանդոն երկար ժամանակ չխաղաց, անցկացնելով ընդամենը 4 հանդիպում իտալական A խմբի սահմաններում։ Հիմնական դարպասապահն էր 44-ամյա Մարկո Բալոտան։
2008/09 մրցաշրջանի սկսվելուց առաջ «Լացիոն» ձեռք բերեց արգենտինացի Խուան Պաբլո Կարիսոյին, որին վերջինս ուզում էր գնել դեռ մեկ տարի առաջ։ Այս անգամ Մուսլերան մրցաշրջանը միանգամից սկսեց որպես պահեստային դարպասապահ։ Սակայն ինչ-որ ժամանակ անց արդեն հայտնի էր, որ Կարիսոն գտնվում է ուղղակի վատ վիճակում, բացի դրանից նրա մոտ վեճեր էին սկսվել ակումբի ղեկավարության հետ։ Առաջին անգամ Մուսլերան նոր մրցաշրջանում խաղաց պարտված 1:3 խաղում ընդդեմ «Սամպդորիայի», սակայն դարպասապահը իրականացրեց մի քանի առաջխաղացում, ինչպես նաև պաշտպանեց դարպասները տասնմեկ մետրանոց հարվածից, որը հարվածել էր Անտոնիո Կասսանոն։ Մուսլերայի վստահ խաղացած խաղերը ընդդեմ «Նապոլիի», «Ջենոայի» և «Ռոմայի» աստիճանաբար նրան բերում էին խմբի հիմնական դարպասապահի կարգավիճակը։ Իսկ 2008/09 մրցաշրջանի Իտալիայի գավաթին Մուսլերան ընդհանրապես դարձավ գլխավոր հերոսներից մեկը։ Մրցույթի ընթացքում իրականացվեցին շատ խաղեր, որոնցից էին «Միլանը» և «Յուվենտուսը» և այլն, իսկ եզրափակչային խաղում ընդդեմ «Սամպդորիայի» գործը պետք է վերջանար տասնմեկ մետրանոցների շարքից հետո, որտեղ Մուսլերան երկու անգամ դարպասները փրկեց հակառակորդից։ «Լացիոն» հաղթեց տասնմեկ մետրանոցների շարքը 6:5 հաշվով և դարձավ Իտալիայի գավաթի հաղթող։
2009/10 մրցաշրջանը Մուսլերան հռոմեական ակումի շարքերում անցկացրեց հիմնական դարպասապահի կարգավիճակով, բացի դրանից Կարիսսոն վարձակալության էր տրված իսպանական «Ռեալ Սարագոսային»։ 2010 թվականի ամռանը ֆուտբոլիստի գործակալը 14 անգամ փորձեց երկարացնել Մուսլերի պայմանագիրը «Լացիոյի» հետ, սակայն անհաջող[4]։ 2011 թվականի հուլիսի 19-ին Մուսլերան պայմանագիր կնքեց թուրքական «Գալաթասարայ» ակումբի հետ 5 տարի ժամկետով։ «Գալաթասարայի» կազմում Մուսլերան սահմանեց լեգենդար Կլաուդիո Տաֆարելի ռեկորդը, իր դարպասներ «չոր» պահելով 18 խաղ։ Մուսլերան իր առաջին մրցաշրջանում դարձավ Թուրքիայի սուպերլիգայի չեմպիոն «Գալաթասարայի» կազմում, այնուհետև դարձավ նաև Թուրքիայի սուպերգավաթի չեմպիոն[5][6][7]։
2017 թվականի հուլիսի 28-ին նա երկարացրեց իր պայմանագիրը «Գալաթասարայի» հետ մինչև 2021 թվականը։
Խաղեր հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ֆեռնանդոն առաջին անգամ խաղաց Ուրուգվայի հավաքականում, որտեղ արդեն վերջին տարիների ընթացքում բազմիցս հրավիրվել էր։ Դեբյուտը իրականացվեց ուրուգվայցիների որոշիչ խաղում (Կիտո), երբ ընտանեկան խաղը 2:1 հաշվով «Սելեստեյին» հնարավորություն տվեց անցնել հակառակորդին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ ընդգրկվելու համար։ Չնայած արգենտինացիների հետ ընտանեկան խաղում նվազագույն հաշվով պարտությանը (0:1)՝ Ուրուգվայը ապահովել էր հինգերորդ տեղը հարավարևմտյան ընտրողական խմբում և 2009 թվականի նոյեմբերի կեսին խաղաց ընդդեմ Կոստա Ռիկայի։
2010 թվականի աշխարհի չեմպիոնատի առաջին երեք խաղերին ոչ մի գնդակ բաց չթողեց, սակայն արդեն 1/8 եզրափակչին դարպասներն անառիկ պահել չհաջողվեց։ 1/4 եզրափակչում ընդդեմ Գանայի խաղում երկու անգամ դարպասները փրկեց տասնմեկ մետրանոցներից, որը թույլ տվեց Ուրուգվային դուրս գալ կիսաեզրափակիչ։
Մուսլերան 2016 թվականին շարունակում էր անվերապահորեն մնալ Ուրուգվայի հավաքականի առաջին համարը։ «Սելեստեյի» հետ միասին նա 2011 թվականին դարձավ Ամերիկայի գավաթի հաղթող, 2015 թվականին դուրս եկավ այդ մրցույթի քառորդ եզրափակիչ, 2013 թվականին գրավեց չորրորդ տեղը Կոնֆեդերացիաների գավաթին, ինչպես նաև 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցող աշխարհի չեմպիոնատին դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
2018 թվականի Ռուսաստանում տեղի ունեցող աշխարհի առաջնության մասնակից էր։
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքական | Մրցաշրջան | Ընկերական | Մրցույթներ | Ընդամենը | |||
---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ուրուգվայ | 2009 | 0 | 0 | 4 | -3 | 4 | -3 |
2010 | 5 | -4 | 7 | -8 | 12 | -12 | |
2011 | 5 | -5 | 9 | -6 | 14 | -11 | |
2012 | 4 | -3 | 6 | -15 | 10 | -18 | |
2013 | 3 | -5 | 11 | -14 | 14 | -19 | |
2014 | 7 | -6 | 4 | -6 | 11 | -12 | |
2015 | 3 | -1 | 8 | -5 | 11 | -6 | |
2016 | 0 | 0 | 11 | -13 | 11 | -13 | |
2017 | 1 | -3 | 5 | -5 | 6 | -8 | |
2018 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 31 | -27 | 65 | -75 | 96 | -102 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի գավաթի տիրապետող, 2008/09
- Իտալիայի սուպերգավաթի տիրապետող, 2009
- Թուրքիայի չեմպիոնատ, 2011/12, 2012/13, 2014/15, 2017/18
- Թուրքիայի գավաթի տիրապետող, 2013/14, 2014/15, 2015/16
- Թուրքիայի սուպերգավաթի տիրապետող, 2012, 2013, 2015, 2016
Ուրուգվայ Ուրուգվայի հավաքական,
- Ամերիկայի գավաթի տիրապետող, 2011
- Չորրորդ տեղը աշխարհի չեմպիոնատին՝ 2010
- Չորրորդ տեղը Կոնֆեդերացիայի գավաթին՝ ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Агент Муслеры 14 раз пытался продлить контракт с «Лацио»». Чемпионат.com. 10.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Muslera Galatasaray'da» (թուրքերեն). Galatasaray SK Resmi Web Sitesi. 19.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Bilgi: Fernando Muslera» (թուրքերեն). Galatasaray SK Resmi Web Sitesi. 19.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Lazio, ora è ufficiale: Muslera al Galatasaray» (իտալերեն). Corriere dello Sport. 20.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-20 Wayback Machine(անգլ.)
- Էջը skysports-ում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Մուսլերա» հոդվածին։ |
|
- Հունիսի 16 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ