Ֆեռարա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆեռարա | |||||
իտալ.՝ Ferrara | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Էմիլիա Ռոմանիա | ||||
Գավառ | Ֆերերա | ||||
Համայնք | Ֆերերա | ||||
Մակերես | 405,16 կմ² | ||||
ԲԾՄ | 9±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼129 340 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC 1 և UTC 2 | ||||
Հեռախոսային կոդ | 0532 | ||||
Փոստային դասիչ | 44121–44124[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | FE | ||||
Պաշտոնական կայք | comune.fe.it | ||||
| |||||
Ֆեռարա (իտալ.՝ Ferrara, էմիլ.-ռոմ.՝ Frara, լատին․՝ Ferraria), քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում[3], նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պադանի հարթավայրի արևելքում, Պո գետի դելտայի մոտ[4]։
Քաղաքի երկնային պահապանը սբ․ Գևորգն է. քաղաքի տոնը նշվում է սրբի մահանալու օրը՝ ապրիլի 23-ին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերարա քաղաքի ձմեռային եղանակը մեծ մասամբ չոր և խոնավ է։ Չնայած մինուսային ջերմաստիճանի քաղաքի փողոցների ձնային ծածկույթը չի պահպանվում ծովին մոտիկ լինելու շնորհիվ։ Ամառը շոգ է և մեծ խոնավության (գրեթե միշտ բարձր 70%-ից) շատ տոթ է՝ պատահում են անձրևներ և ամպրոպներ։ Ինչպես և Պադանի հարթավայրի մնացած քաղաքները Ֆերարան հայտնի է իր մարախուղներով, հատկապես աշնանը և գարնանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռարան անտիկ ժամանակաշրջանի վերջում և միջնադարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերարայի առաջին բնակիչները այստեղ են հաստատվել Իտալիայում բարբարոսների արշավանքների ժամանակներում։ Հոնների արշավանքի ժամանակ (452 թվականին) Ակվիլեայից փախստականները ճահիճների մոտ հիմնեցին քաղաք, որը անվանվեց լիտ.՝ Forum Alieni։ Լանգոբարդների կողմից գրավելուց հետո այնտեղ կառուցվեց ամրոց, որը հայտնի էր Castrum Bizantino (չի պահպանվել), որը հանդիսանում էր հենակետ հյուսիսում գտնվող բարբարոսների դեմ։ VII և VIII դարերի միջև ընկած ժամանակահատվածում բարբարոսների անդադար հարձակումների ժամանակ եպիսկոպոսի նստավայրը տեղափոխվեց ամրոցի մոտ, Պո գետի ափին «Վոլանո» անվանումով (Po di Volano), որտեղ ներկայումս գտնվում է Սբ․ Գևորգի բազիլիկ եկեղեցին։ Այդ ժամանակներից Ֆերարան դարձավ եպիսկոպոսության կենտրոնը, որը ներկայումս կոչվում է Ֆերարայի և Կոմաչիոի արքեպիսկոպոսություն (Arcidiocesi di Ferrara-Comacchio)։
Լուիտպրանդե արքայի օրոք քաղաքը գրավել է լանգոբարդները, Պիպին Կարճահասակը նրանցից ետ գրավեց Ռավեննան և Պենտապոլը, Ֆերարան մյուս 22 քաղաքների հետ միասին որպես ընծա տրվեց Հռոմի պապ Ստեֆան II-ին (754 թվական)։ Հենց այդ առիթով հրատարակված փաստաթղթում՝ 753 թվականին լանգոբարդների թագավոր Դեզիդերիեմի կողմից, գտնվում է հիշատակություն Ֆերարայի մասին որպես Ռավեննյան եպիսկոպոսության թեմ։
Χ դարի վերջում իշխանությունները զիճեցին Ֆերարան տոսկանյան արիստոկրատներին։ Մաթիլդա Տոսկանուհու ժամանակ XI դարի վերջում քաղաքը ուներ մեծ ազատություն և հասել էր նկատերի ծաղկման։ Տեղի արստոկրատների մի մասը, հատկապես Սալինգերա Տորելի ընտանիքը կանգնեցի կայսրական կուսակցության (հետագայում գիբելինյան) կողքին, իսկ մնացածը, Ադելարդներ ցեղի գլխավորությամբ պաշտպանում էին ազգային կուսակցությունը (հետագայում գվելֆյան) և կանգնած էին Հռոմի Պապի կողքին։ Երկու ընտանիքներնել համառ պայքարում էին կապիտանի ընտրովի պաշտոնի համար, որի ձեռքում էր գտնվում քաղաքի ղեկավարումը։ Պապի և կայսրության միջև մեծ տարաձայնության ժամանակ (Ֆրիդրիխ I Բարբարոսաի օրոք) գվելֆները իշխում են Ֆերարայում և միացան Լոմբարդյան լիգային։ Ադելարդները ստացան պոդեստանի պաշտոն, դրանով իսկ ընդունելով Հռոմի իշխանությունը։
Միջին դարերում քաղաքը, իր չափերով և կարևորությամբ հավասար Միլանին, Ֆլորենցիային և Վենեցիային, հետաքրքրեց բազմաթիվ փաղստականների մշտափես հակամարտող Հյուսիսային Իտալիայի քաղաքներից։ Ինչպես մնացած շատ քաղաքներ, Ֆերարան կառուցվել է քաոսային (Այդ գիծը պահպանվել է մինչ օրս՝ քաղաքի հարավային մասում)։ Հայտնի պատմաբան Յակոբ Բուրկխարդաի կարծիքով, Ֆերարան (ավելի ճիշտ նրա հյուսիսային հատվածը) իրենից ներկայացնում է առաջին եվրոպական ժամանակակից քաղաքը փողոցների կանոնավոր ցանցով (իտալ.՝ via) և պողոտաներով (իտալ.՝ corso)։
Ֆեռարան դը Էստե դուքսերի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայքարի հետագա բարդացումը 1264 թվականին հանգեցրեց դը Էստե ընտանիքի կողմից քաղաքի իշխանության գրավմանը, դրանից առաջ հաստատված Վերոնյան շրջանում։ Առաջին ֆերարյան Էստեն դարձավ մարկիզ Օբիցո II-ը (1237-1293 թվականներ)։ Լինելով վստահված գվելֆներ, Էստերը գտնվում են մշտական պատերազմի մեջ իրենց հակառակորդ գիբելինների հետ։ Հակամարտութայն ստիպված էին ներխուժել Պապը, կայսրը, Միլանը, Վենեցիան, Ֆլորենցիան և Նեապոլը։ XIV դարում Էստերը Հռոմի հետ վիճելուց հետո եկան գիբելինների ճամբար՝ այնուամենայնիվ պապը ստիպված էր հաստատել նրան իշխանությունը, որը տարածվում էր Ռովիգոյում, Մոդենայում և Ռադժում։ XV դարի երկրորդ կեսում Էստերը ստացան դուքսի կոչում։ Ֆերարայի առաջին դուքսը դարձավ Բորսո դը Էստը 1471 թվականին (այդ նույն տարում մահացավ)։ Չնայած նրան որ Էստերի փառասեր ձգտումները քաղաքը XV և XVI դարերում ներգրավել են շատ պատերազմերում, նրանք կարողացան պահպանել իշխանությունը, հենց դը Էստերի ընտանիքն է այտ 2 հայրուրամյակում որոշել որոշել քաղաքի ապագան և մթնոլորտը։
Էստե տան հարստություն ու շքեղությունը դարձրին նրանց Եվրոպայի ամենահայտնի և հարգված արիստոկրատական ընտանիքներից մեկը։ «Ֆերարյան քաղաքակրթության» ծաղկումը սկսվեց Նիկոլո III-ի (ապրել է 1384 թ.-ից 1441 թվականներին), Լիոնելոի (մահացել է 1450 թվականին)․ Բորսոի, Էրկոլե I-ի (մահացել է 1507 թվականին)։ Քաղաք դքսությունը պահպանեց նաև XVI դարի ընթացքում՝ դուքս Ալֆոնսո I-ի (Մահացել է 1531 թվականին), Էրկոլ II-ի (մահացել է 1559 թվականին) և Ալֆոնսո II-ի (մահացել է 1597 թվականին)։ Ֆերարան իրենից ներկայացնում էր կարևոր էկոնոմիկական և մշակութային կենտրոն, ունենալով նաև ոչ պակաս ռազմական նշանակություն ի շնորհիվ բաստինյան ամրությունների համակարգի, կառուցված քաղաքի շուրջ XVI-րդ դարում։ Վենեցիայի, Վերոնայի և Բոլոնիայի հետ հարմար ճանապարհը նպաստում էր քաղաքի առևտրի հաջողությունը։
Ֆեռարյան կալվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերարյան կալվածքը տարբերվում էր հեքիաթային հիասքանչությամբ։ Ինչխանավորների օրինակին հետևեցին արստոկրատները։ Ստեղծվեց չհանդիպող շքեղություն տներում, հագուստներում, զարդաերում, կահույքում, շրջակայքում, ձիերում, ծառաներում և այլն։ Պալատները, վիլաները, այգիները և զբոսայգիները կրում էին պոետիկ անուն «delizie»։ Դիմակահանդեսները, պարահանդեսները, բանկետները, որսորդությունը, մրցաշարերը, ներկայացումեները կոչվում էին «cortesie»։ Կյանքը եղել է ինչպես կուռ տոն։ Ասպետությունը, որը բոլոր վայրերում ապրել էր իր դարը, Ֆերարայում խորը մտել էին բարքերը՝ գոյություն ուներ հատուկ միաբանություն «ոսկե ազդակներ», կազմակերպվում էին զինված մրցումներ,դուելներ պատվի համար։ Ֆրանսիական ասպետական վեպերի ձեռագրերը Ֆերարայում կարդում էին հիացմունքով։ Արդեն XIII դարում պրովանսալական աշուղները գտնում էին տաք ընդունելություն ֆերարյան կալվածքներում։ Այդ խիստ զինվորների և որսորդների հասարակության մեջ ի շնորհիվ ասպետական սովորությունների մեծ իշխանություն ձեռք բերեցին կանայք, որոնք չէին մնացել ստվերում, ինչպես մնացած քաղաքներում։ Նրանք ներկա էին գտնվում մրցաշարերում և որսորդության ժամանակ, խաղերին, երթերին և ներկայացումներին։ Ոչ մի տեղ Իտալիայում այդպիսի ֆեոդալական գծեր չէին երևում, ինչպես Միլանում և Ֆերարայում։ Նրա տիրակալը փորձում էր ամեն ինչում նմանակել բուրգունդյան կալվածքի բարքերին և սովորություններին, որը այդպես պատկերավոր նկարագրել է Խեյիզինգը «Միջնադարի Գարուն» գրքում։ Ավելի ուշ, Վերածնունդի ժամանակաշրջանում Ֆերարան մնում էր նրբագեղ մշակույթի գլխավոր կենտրոնը և տարածողը։ Միջնադարյան գրականությունը Կլոր Սեղանի ասպետների մասին գտավ իր հաջորդներին ի դեմս Բոյարդո և Արիոստո։ Մոնեի ճիշտ նկատողությամբ «ասպետությունը, որը մնացած վայրերում դարձել էր գրականության միջոցով հիշողության, այստեղ կենդանի իրականություն է»[5]։
Ֆեռարայի նուրբ հասարակությունում իշխում էին արիստոկրատական հասկացությունները։ Արհեստավորին քրիստոնյաները նայում էին արհամարհանքով, նա պետք է միայն անի այն ամենը, ինչ կպահանջեն պարոնայք, ծառայել և աշխատել, ինչքան կհրամայեն։ Հասարակ մարդիկ իրենք իրենց անվանում էին «ձերն գերազանցության շներ և ստրուկներ»։ Միայն այն մարդիկ ունեին նշանակություն, որոնք առնչություն ունեին պալատի հետ և մասնակցում էին նրա կյանքին՝ զրահակիրները, մատուցողները, մատուցողների պատասխանատուները, պաժերը, լիլիպուտները, ծաղրածուները, երաժիշտները և այդ ծառայողական խմբից վերև գտնվողները՝ ազնվականությունը, մարկիզները և կոմսերը, ամրոցների և հողեր տերերը։ XV դարի այդ կալվածքների ինքնատիպ բարքերը քնադատվեցին ֆերարյան արդարության խիստ քաղաքականության պատճառով, որը ակտիվորեն օգտագործում էր տանջանքները, մահապատիճը, կուրացումը, քառատումը։ Քաղաքակիրթ հասարակության ռոմանտիկական զգացմունքներում ներխուժեց «լուսավորված սանձարձակությունը», որը միավորվում էր «բարբարոսների գայլային ախորժակին»[6]։
Ֆեռարայի մշակութային ծաղկունքը կարելի է համարել 1391 թվականից, Ալբերտո V-ի կողմից Ֆերարայի համալսարանի հիմնումով, որը կապված է Պարացելսայի, Կոպեռնիկոսի և Սավոնարոլիի անվան հետ։ Ալբերտո V-ի որդին Նիկոլո III-ը հետաքրքրված էր դպրոցների, գրադարանների, թանգարանների հիմնադրմամբ, գրավում էր գրողների և արտիստների, կառուցում էր հուշարձաններ։ Ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք հովանավորել են գիտությանը և արվեստին։ Այդպիսին են եղել Էրկոլ I-ի կին Էլեոնորա Արագոնյանը, ինչպես նաև նրա աղջիկները Բեատրիչեն և Իզաբելլա դը Էստեն «մեծ գրողների և արվեստ ուսումնասիրողների հիանալի ընկերները», հետագայում հայտնի Լուկրեցիա Բորդժիան (Ալֆոնսո I-ի կինը), Ռենատա Ֆրանսյացին (Էրկոլ II-ի կինը), Ալֆոնսո II-ի քույրերը Էլեոնորան և Լուկրեցիան։ Այս և նրանց նման արիստոկրատների ջանքերի շնորհիվ Ֆերարան դարձավ իտալական Ռենեսանսի օջախ։
1995 թվականին քաղաքը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ընգրկվեց մարդկության մշակութային ժառանգության ցուցակում[7]։
Գրականություն և թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դը Էստե կալվածքը և Ֆեռարայի վերին խավը ակտիվորեն հետաքրքրվել են գրականությամբ։ Հնագիտության հայտնի փորձագետ Գուարինո դա Վերոնան հրավիրվել էր Նիկոլո III-ի կողմից իր որդու Լեոնելոի սովորացնելու համար։ Վերջինս անձամբ գրում էր լատինական բանաստեղծություններ և Ֆերարա է բերել մի շարք կլասիկ պոետների խմբեր, որոնց շարքերում կարելի է առանձնացնել Տիտո Վեսպասիա Ստրոցիին։ Ջիրոլամո Սավոնարոլան (ներկայանում էր որպես Հերոնիմ Ֆերարացի)՝ հայտնի էր որպես եկեղեցու քննադատ, իր սկզբնական բանաստեղծություններում բացահայտում էր բարքերի հետևանքով առաջացած վնասները և ոչնչացնում էր մարդկանց միջև բարի հարաբերություններ։ Համալսարանը հայտնի էր դասական բանասերներով և թանկարժեք ձեռագրերի գրադարանով։ Բայց հայտին ասպետների և աշխարհիկ կանանց խմբերը պահանջում էր ձևավորել սեփական գրականության ոճ։ Լեոն Բատիստա Ալբերտին Ֆերարա բերեց իր առաջին փորձ «վերածնված իտալական լեզվի» մասին։ Նոր մոդայից դուրս եկած հումանիզմի հնացած տեսկից միայն մնացել է հարգանք «գրականության ամենակարողությանը, վեհությանը և անհրաժեշտությանը»։ Պոետները, արձակագիրները, պատմաբանները և բանախոսները գալիս են տարբեր կողմերից և հանդիպում էին հյուրընկալ ընդունելության դուքսերի և ազնվականների մոտ։ Նրանք թարգմանում էին դասական ստեղծագործությունները, նմանակում էին նրանց, ջանում էին ստեղծէլ օրիգինալ ուղղություն, որը կծանոթացներ ֆերարայի հասարակության բնավորության հետ։ Սիրված գրականության ոճերն են եղել սոնետները, մադրիգալները, սիրային նովելները և երգերը։ Մեծ հանրաճանաչություն ուներ դրաման, հատկապես կատագերպությունը։ Ալֆոնսո I-ը Ֆերարայում կառուցեց հիանալի հասարակական թատրոն, և XV դարում քաղաքը դարձավ Իտալիայի բեմական կենտրոն։
Ֆերարաի վերածննդի ժամանակվա գրականությունը, որը աճել էր տոնախմբություններում և տոներին, դիտվում էր որպես ռոմանտիկ պոեզիա՝ «աշխարհիկ և ռոմանտիկ, նա հայտնի է որպես շքեղության ծաղիկ, ուրաղություն ծնող, խաղի զենք և աղբյուր»։ Բոյարդոն հիանալի մարմավորեց ֆերարյան Կվատրոչենտոն հայտնի «Սիրահարված Ռոլանդը» պոեմում։ Հետո Արիոստոն երգում էր հիանալի աշխարհի մասին, որի բարքերը այդպես հիանալի պատկերված են Վերոնեզեի հսկայական նկարներում։ Արիոստոն իր կյանքի զգալի մասը անցկացրել է ֆերարայում (մահացել է 1533 թվականին) և նրա «Գազազած Ռոլանդը» կարող է կոչվել ֆերարյան անցյալի հայելին։
Տասոի պոետական գործունեությունը նույնպես կապված էր Էստե կալվածքի հետ։ Ֆերարարացի պոետ Բատիստա Գուարինին (մահացել էթվականին 1612 թվականին)՝ «Հավատարիմ հովիվ» դրամայի հեղինակը, դասվում էր Իտալիայի սիրված պոետների շարքին։
Ֆերարայի պատմության մեջ եղել է կարճ ժամանակ, երբ այնտեղ հետաքրքրվում էին կրոնական շարժումներին, որը տիրել էր Եվրոպան XVI դարում։ Ռենատիի՝ Էրկոլ II-ի կնոջ ներգործունեության ներքո,դուքսերի կալվածքները դարձել էին ապաստան բարեփոխիչների և ազատ մտածողների համար։ Ռենատան տրամադրեց ապաստան Կալվինին և Կլեման Մարոին, իր մոտ հրավիրեց իտալական կրոնական ղեկավարներին։ Այդպիսի «սոցիալական ակտիվությունը» ներդաշնակ չէին կալվածքի ոգու հետ, և Ռենատիի մահից հետո (1575 թվականին) ամեն ինչ վերադարձավ իր տեղերը։
Գեղանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական վերածնունդի ամենից հայտնի ներկայացուցիչներից՝ Բրունելսկին Դոնատելան, Պերո դելա Ֆրանչեսկան, Բելինին, Մանտենյան, Տիցիանին այցելում էին Ֆերարա միայն ժամանակավոր։ Քաղաքը գայթակղում է ոչ միայն վարպետներին Իտալիայից, այլ նաև Եվրոպայի ուրիշ երկրներից[8]։ Սեփական ֆերարյան դպրոցի (Officina Ferrarese) ստեղծումը, իր յուրատեսակ լի այլաբանություններվ լեզուն կապում են Ֆերարայի մարկիզ Լեոնելո դը Էստեի և նրա որդի Բորսսոի հետ։ Այդ արիստոկրատները ջանում էին զարդարել իրենց բնակավայրերը յուրատեսակ նկարներով և որմնանկարներով, որոնք նախատեսված չէին հանրային դիտման։ Առաջին հայտնի պատվերը դարձավ 9-ը նկարներից բաղկացած ցիկլը, որոնցում պատկերված էին ինը մուսաները ստուդիոլոի Բելֆորե կալվածքի համար, որը սկսվել էր Սիենաից Անջելո Մականինոի կողմից 1447 թվականին և ավարտվել է Կոզիմո Տուրան՝ վերջինիս նկարներում ներկայացվում է ֆերարյան դպրոցի կարևորագույն իրադարձությունները։ Պալացցո Սկիֆանոիյաի որմնանկարները, որ պատվիրված քր 1469 թ.-ից 1471 թվականներին Բորսո դը էստեի կողմից։ Կոզիմո Տուրաի, Ֆրանչեսկո դել Կոսան և Էրկոլ դեի Ռոբերտին իրենցից ներկայացնում էին ավելի բարդ «աստղաբանական» համույթ 12 ամսյա սցենարով, այլաբանական մեկնաբանությունները որոնք շարունակվում են մինչ օրս։ Տուրաննոցի դրանից բացի նկարոց եկեղեցի Բորսո դը Էստեի հիանալի ամառա համար (Delizia di Belriguardo):
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI դարի երկրորդ կեսին երգեհոնահարները եւ դիրիժորները դը Էստե ընտանիքի օրոք եղել է ամենահայտնի մադրիգալերից մեկը Լուցասկո Լուսասկին, որը զբաղվում էր փակա համերգների կազմակերպումով՝ բարձրաստիճան մարդկանց համար վիրտուզ երգչուհիների մասնակցությամբ (Concerto delle Dame) և բազմաթիվ աշակերտների ուսուցիչներ, որոնցից առավել հայտնի էր Ֆրեսկոբալդին։ 1863 թ.-ից 1596 թվականներին կալվածքում ապրում էր կոմպոզիտոր Ջեզուալդո դի Վենոզան (ամուսնացել է Ալֆոնսո Լեոնորե դը Էստեի հետ)։ Ֆերարայում Ջեզուալդոն գրեց մադրիգալի Երրորդ և Չորրորդ գրքերը, որոնք գերազանցեցինն նրա երաժշտական լեզուն։
Ֆեռարան դը Էստե ընտանիքի անկումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1598 թվականին դուքս Ալֆոնսո II-ը չուներ օրինական զավակներ և պապ Կլիմանտ VIII-ը նորից տիրեց տարածքը, և քաղաքը մտավ Պապական իշխանության տակ։ Անկախության կորստից հետո սկսվեց Ֆերարայի անկումը։ Քաղաքի բնակիչները սկսեցին տեղափոխվել Մոդենա՝ վերջին 20 տարում քաղաքի բնակչությունը նվազեց 1/3 չափով[7]։
Նապոլեոնյան պատերազմից հետո Ֆերարան պետք է մնար պապին, բայ մնաց ավստրիական զորախմբի իշխանության տակ։ Նրա վտարումից հետո 1859 թվականին քաղաքում տեղի ունեցավ Հռոմի դեմ ապստաբություն, և նա մնացածի հետ Էմիլիանայան կրկին միացավ նոր ձևավորված իտալական թագավորությանը՝ 1860 թվականին։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Քաղաքի ճարտարապետությունը և տեսարժան վայրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Ֆերարաի տարածքի բնակչությունը ծագել է VII և VIII դարի միջև վիզանյան ամրոցի մոտ և եպիսկոպոսի ժամանման վայրը գրեթ այն նույն վայրում է, որտեղ հիմա կանգնած է Սան Ջորջո (Basilica di San Giorgio fuori le mura) բազիլիկ եկեղեցին՝ այն ժամանակ Պո գետի Վոլանո վտակը (Po di Volano) ավելի ջրառատ են, և այդ վայրը իրենից ներկայացնում էր կղզի հունը և նշված վտակում։
Հին քաղաքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավոր 1000 տարի ստեղծվեց Վիա դելե Վոլտեի (իտալ.՝ Via delle Volte) նոր բնակչությունը ՝ «ծածկագրերի կոդը», որը ձգվում էր Վոլանո ափերը, որի հունը ձգվում էր ժամանակակից Վիա Ռիպագրանդեի (իտալ.՝ Via Ripagrande) ափով և Վիա Կարլո Մաիրը (իտալ.՝ Via Carlo Mayr): Վիա դելե Վոլտեն ստացել է իր անունը կախովի կամարներից (իտալ.՝ Volte), որի միավորում է տները փողոցի տարբեր կողմերից երկրորդ հարկի բարձրությամբ։ Ժամանակի ընթացքում Վիա դելե Վոլտեից հյուսիս հատվածը դարձավ Ֆերարայի կենտրոնը։ 1135 թվականին այդտեղ տեղակայված էր արքեպիսկոպոսի նստավայրը, որի շուրջ առաջացավ շուկա (Խոտաբույսերի հրապարակ, հիմա Piazza Trento e Trieste): Ֆերարայի պատմական մասը պահպանում է միջնադարյան տեսքը՝ նա ամբողջովին քարից է և շատ աղքատ բուսականությամբ։
• Սբ. Գևորգի մայր տաճարը (իտալ.՝ Duomo di San Giorgio) կառուցվել է XII—ից XIV դարերում։ Նրա երեքմասյա հին մասը ստեղծված է լոմբարդյան ռոմանտիկայի ոճի մեջ ռոզվի մարմարից, գոթական էլեմենտների նկատելի ավելացումներով։ Գոյություն ունեցող տաճարը քաղաքի ապրած բոլոր պատմական ժամանակների ձեռգիրը։ Տաճարի ճակատը բնորոշ է գոթական և ռոմանական ճարտարապետության ճուղերը։ Կլասիկ Ռենեսանսի ոճի մեջ զանգակատան կառուցումը սկսվել է 1412 և ավարտվել է Ալբերտիի նախագծով։ Ատրիումը տեղաբաշխված է Օպերայի թանգարանի ձախ կողմին, պահպանում է հին ռոմանական քանդակը, գոբելենը և տապանը։ Տաճարի զոհասեղանի խորհանում գտնվում է Ֆիլիպպո Լիպպի նկարը՝ «Սարսափելի դատաստան» (1580 թվական)։
-
Տաճարի ներքին հարդարանքը
-
Սբ. Գևորգի մայր տաճարի հարավային ճակատը
-
Տաճարի տեսքը բախասրահից, աջ կողմում Palazzo Municipale (Palazzo Communale) աշտարակը
-
Մուտքի հուշարձանները
• Pallazzo Communale / Palazzo Municipale: 1245 թվականին տաճարի դիմաց կառուցվել է Էստե դուքսերի առաջին նստավայրերը՝ Պալացցո Մունիչիպալե, իսկ նրա և տաճարի ու եպիսկոպոսի պալատը միջև փողոցը, որը կոչվումը է Via degli Adelardi, տվեց սկիզբ ներկայիս քաղաքի ժամանակակից կենտրոնական փողոցներից մեկը՝ Corso Martiri della Libertà: Այստեղ քաղաքի կենտրոնում XIV դարում կառուցվել է Palazzo della Ragione (Այրվել է XX դարում) պալատը։ Բրոնզյա արձանները քաղաքի մուտքի մոտ պատրաստվել է Նիկոլո III-ի և նրա որդու Բորսոի կարգադրությամբ։
• Դը Էստե դուքսերի ամրոցը (իտալ.՝ Castello Estense) համարվում է Ֆերարայի խորհրդանիշը։ XIII դարում տաճարից հյուսիս տեղաբաշխված էր փոքրիկ ամրոց՝ Լվովի աշտարակը (Torre dei Leoni), որը XIV դարի կեսին կոմս Նիկոլո II դը Էստեի պատվերով Նավարայից ճարտարապետ Բարտոլինոի կողմից վերակառուցվել է ներկայիս դը Էստե ամրոցի։ Շինարարության սկիզբը տրվել է 1385 թվականին, բայց շենքի կառուցումը, որի իրենից ներկայացնում էր փոսով շրջապատված ամրոց չորս ամուր աշտարակնեով անկյուններում, ձգձգվեց 200 տարի։ XV դարում ամրոցը դարձավ Ֆերարայի կառավարիչների նստավայրերը։ Էստե ամրոցը Իտալիաի առաջին կառավարական նստավայրն է, որը պաշտպանված էր թնդանոթներով[9]։
-
Ներքին բակ
-
Ամրոցի փոսը
-
Ամրոցի թնդանոթը
-
Ամրոցի ջրանցքը
Ներկայումս ամրոցի բոլոր հատվածները բաց են այցելուցյունների համար (որոշ սրահներում անցկացվում են գեղանկարչական ցուցահանդեսներ)։ 2006 թվականի հոկտեմբերին որոշվեց դը Էստե դուքսերի ամրոցում բացել ռուսական Էրմիտաժի մասնաճուղը։
Հին քաղաքի մեծացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլո II դը Էստեի օրոք (1338—1388) տեղի ունեցավ քաղաքի առաջին մեծացումը Վոլանո գետի հոսքի ուղղությամբ, որի ապացույց մնացել է Կազա Ռոմեի (Casa Romei) և Ռենատի Ֆրանսյացու (իտալ.՝ Palazzo Renata di Francia) Պալացցոն, որտեղ տեղակայված է Ֆերարայի համալսարանը՝ հիմնադրված Ռենատի Ալբերտո V դը Էստեի կողմից։ Վերջինս քաղաքի արևելքում կառուցեց նոր դուքսերի նստավայր՝ Պալացցո Սկիֆանոիյա, հայտնի այլաբանական որմնանկարներով աստղաբանական թեմաներով։
1492 թվականին դուքս Էրկոլե I դը Էստեն հանձնարարեց ճարտարապետ Բյաջո Ռոսսետին (Biagio Rossetti) (1447 թ.-ից 1516 թվականների մոտ) վերակառուցեց քաղաքը, ելնելով նոր «իդեալական քաղաք» ուղղանկյուն փողոցների ցանցով հումանիտարական հասկացությունից։ Քաղաքի սահմանները մեծացավ գրեթե երկու անգամ։
Այդ նախագծի ավարտը նշվում է ժամանակակից քաղաքաշինության ծնունդը, ձևափոխված մեկ նախագծով։ Դա դարձավ առիթ ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից քաղաքը հայտարարումը որպես մարդկության սեփականություն։
Ի սկզբանե լցվել է Ջովեկայի (Giovecca) առուն, որը բաժանում էր հին քաղաքը հյուսիսային տարածքներից, և նրա փոխարեն կառուցվել է լայն պողոտա (ներկայումս corso delle Giovecca), որ հանդիսանում է սահման միջնադարյան քաղաքի՝ ձգվող մինչև Պո գետի ձախ վտակը և նոր քաղաքի՝ Էրկոլի Ընդայլում (Addizione Erculea): Այդ նոր քաղաքը կիսված էր երկու լայն պողոտաներով՝ հարավից հյուսիս Հրեշտակների փողոց (ներկայումս corso Ercole I d’Este) և արևելքից արևմուտք դեի Պրիոնի փողոց (via dei Prioni), որը միանում էր Հավասարակշռության փողոց (via degli Equinozi, ներկայումս corso Biagio Rossetti, corso Porta Mare և corso Porta Po պողոտաների առանցք)։
Այդ երկու պողոտաների հատման վայրում, որը կոչվում է Հրեշտակների խաչմերուկ (Quadrivio degli Angeli), կառուցվել է Ադամանդե պալատը, Turchi di Bagno (Palazzo Turchi di Bagno) պալատը և Prosperi-Sacrati (Palazzo Prosperi-acrati) պալատը։
• Ադամանդե պալատ (իտալ.՝ Palazzo dei Diamanti): Կառուցվել է XVI դարում։ Պալատի պատերը կառուցված է մարմարյա քառակուսիներով (ընդամենը 12300)։ 1832 թվականին Ադամանդե պալատը գնվել է Ֆերարայի քաղաքապետարանի կողմից։ Պալացցո դեի Դիամանտիի առաջին հարգում տեղակայված է ժամանակակից արվեստի պատկերասրահը, երկրորդը տրված է Ֆերարայի ազգային պատկերասրահին (Պինակոտեկե)։ Պինակոտեկեի նմուծների մեջ հիմնական տեղ է զբաղեցնում տեղի գեղանկարչության դպրոցի նկարները, ինչպես նաև Իտալիայի տարբեր շրջանների հին վարպետների կտավները։ Ֆերարյան նկարներից են «Հյուսիսային Մավրելյաի նահատակությունը» Կոզիմո Տուրի, և «Մադոնան երեխայի հետ» Ջենտիլե դա Ֆաբրիանո, «Մադնոնան երեխայի հետ վարդերի մեջ» Էրկոլ դե Ռոբերտի, ուրիշ իտալացի նկարիչներից «Քրիստոսը Մադոննայի պատկերի հետ» Մանտենյաի և «Մարիի ենթադրությունը» Կարպաչչո։
• Քաղաքային պարիսպներ։ Վերածննդի դարաշրջանում քաղաքը շրջապատված էր պարիսպներով, որը համապատասխանում էր XVI դարի պահանջներին։ Մուտք գործել քաղաք կարելի էր երեք կողմից՝ հարավային (Porta Paola), արևելյան (Porta S. Giovanni) և հյուսիսային (Porta degli Angeli) դարպասները։ Բյաջո Ռոսսետիի օրոք հյուսիսային պատում կառուցվել է Էրկոլի ընդլայնումը պահպանող կառույց կիսակլոր աշտարակներով և երկու մեծ կլոր աշտարակներով (Torrione)՝ դել Բարկո հյուսիս ամևմտյան անկյունում և Սբ. Ջովանի արևելքում, XVI դարի ռազմական ճարտարապետության ոճով։ XVI դարում պարիսպների միջնադարյան հատվածները բազմաթիվ անգամ վերակառուցվել է, իսկ 1575 և 1585 թվականների միջև Ալֆոնսո II դը Էստենի օրոք քաղաքային պարիսպները ամրապնդվել է Բաստիոններով «Ղառի տուզի» տեսքով։ Պարիսպների ընդհանուր երկարությունը կազմում է 9 կմ[10]։
XVII—ից XVIII դարորում կառուցվել է բազմաթիվ հասարակական շենքեր և գերակշռող մեծամասնությունը եկեղեցիներ։ 1612 թվականին Ջովանի Բատիստ Ալեոտին (իտալ.՝ Giovan Battista Aleotti) վերակառուցեց հարավային դարպասները՝ Porta Paola և ավելացնելով հարավ արևմտյան բաստիոններին ևս երեքը, կողքին կառուցեց հինգանկյուն ամրոց, որը դարձավ Ֆերարայի պապի ժամանակների խորհրդանիշներից մեկը (ամրոցը այդ իսկ պատճառով քանդվել է XIX դարում)։ Նրան է պատկանում եկեղեցու միակության նախագիծը, որը ամբողջովին պահպանվել է բարոկոի ոճով՝ Սան Կարլոի եկեղեցին։
Պտղաբերության գաղափարը եղել է հրապարակների և զբոսայգիների (քարե և աղքատիկ բուսականությամբ) մաքրելու համար։ Այդպիսին է ծառեր տնկված Նոր հրապարակը (ժամանակակից անվանումը՝ Piazza Ariostea), քաղաքային տոների իրականացման հին վայրը (իտալ.՝ Palio di Ferrara):
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարանովիչի, Բելառուս (մարտի 25, 1998)[11]
- Բիտոլա, Հյուսիսային Մակեդոնիա
- Բռնո, Չեխիա
- Բրոնի, Իտալիա
- Գիսեն, Գերմանիա
- Դամասկոս, Սիրիա
- Դաուգավպիլս, Լատվիա (մարտի 18, 1998)
- Դոբրիչ, Բուլղարիա
- Ժիլինա, Սլովակիա
- Լյեյդա, Իսպանիա
- Կալիտեյա, Հունաստան
- Կաունաս, Լիտվա
- Կաուֆբոյրեն, Գերմանիա (1991)
- Կոպեր, Սլովենիա
- Կրայովա, Ռումինիա
- Կրասնոդար, Ռուսաստան (1965)[12]
- Հայլենդ–Պարկ, ԱՄՆ
- Նովի Սադ, Սերբիա
- Շկոդեր, Ալբանիա
- Պրահա, Չեխիա
- Սան Նիկոլա Մանֆրեդի, Իտալիա
- Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
- Սենտ Էտիեն, Ֆրանսիա (1960)[13]
- Սոմբատհեյ, Հունգարիա
- Սորոկի, Մոլդովա
- Սուոնսի, Միացյալ Թագավորություն
- Սևաստոպոլ, Ուկրաինա
- Վենտիկանո, Իտալիա
- Տարտու, Էստոնիա
- Ֆորմիա, Իտալիա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Феррара, город в Италии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Bruno Zevi, Saper vedere la città. Ferrara di Biagio Rossetti, «la prima città moderna europea», Biblioteca Einaudi, 2006, ISBN 88-06-18259-5
- Carlo Bassi, Perché Ferrara è bella. Guida alla comprensione della città, Corbo Editore, 1994, ISBN 978-88-85325-34-0
- Lucio Scardino, Itinerari di Ferrara moderna, Alinea Editrice, 1995, ISBN 88-8125-031-4
- Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell’arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
- Stefano Zuffi, Il Quattrocento, Electa, Milano 2004. ISBN 88-370-2315-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Душа Италии: Болонья — Равенна — Феррара — Модена — Римини (ռուս.)
- Guida Ferrara
- Storia di Ferrara на www.artecultura.fe.it (իտալ.)
- «Идеальный город - Феррара». Стиль Эпохи (рус.). 2011 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ https://www.poste.it/cerca/index.html#/risultati-cerca-cap/Ferrara
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Ferrara)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 24-ին.
- ↑ Изначально Феррара находилась непосредственно на берегу По, но после катастрофического наводнения 1152 года река ушла от города.
- ↑ Гращенков В. Н. Портрет в итальянской живописи Раннего Возрождения. М., 1996. С. 207
- ↑ См. характеристику феррарских нравов XV в. в книге Ph. Monnier, «Le Quattrocento, essai sur l’histoire littéraire du XV s. italien», т. II, стр. 1901. Там же ценные библиографические указания.
- ↑ 7,0 7,1 Baedecker. Italien. Verlag Karl Baedeker. ISBN 3-8297-1091-7
- ↑ Campori, «I pittori degli Estensi nel sec. XV», Модена, 1886
- ↑ См. L. N. Citadeila, «Il castello di Ferrara», Φ. 1875
- ↑ Baedecker. Italien. Verlag Karl Baedeker. ISBN 3-8297-1091-7
- ↑ https://baranovichy.by/goroda-pobratimi-ru
- ↑ https://krd.ru/administratsiya/administratsii-krasnodara/upravlenie-kontrolya-i-protokola/mezhdunarodnye-svyazi/goroda-pobratimy/ferrara/
- ↑ https://www.saint-etienne.fr/sites/default/files/Les jumelages.pdf
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռարա» հոդվածին։ |
|