Ֆարսալա
Ֆարսալա[1] (հուն․՝ Φάρσαλα[2]), փոքր քաղաք Հունաստանում՝ հին Ֆարսալա քաղաքի տեղում։ Գտնվում է ծովի մակարդակից 160 մ բարձրության վրա[3], Պրոֆիտիաս Իլիաս լեռան լանջին և ստորոտում, Էնիպեֆս գետի մոտ, Լարիսայից 38 կմ հարավ, Վոլոսից 48 կմ արևմուտք և Աթենքից 187 կմ հյուսիս-արևմուտք։ Նույնանուն համայնքի (դիմա) վարչական կենտրոնը Ֆեսալա ծայրամասի Լարիսա ծայրամասային միավորում։ 2011 թվականի վիճակագրությամբ բնակչությունը 9298 մարդ է[2]։ Թեսալիայի և Հունաստանի գյուղատնտեսական խոշոր կենտրոն է։ Բնակչության մեծամասնությունը զբաղված է գյուղատնտեսությամբ (բամբակի աճեցմամբ և տավարաբուծությամբ) և գյուղատնտեսական արտադրանքի մշակմամբ։
Քաղաքով անցնում է Լամիա-Լարիսա Ազգային ճանապարհ 3-ը, Կարդիցա-Վոլոս E65 եվրոպական երթուղու մի մասը անցնում է քաղաքի հյուսիսային ծայրամասով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագիտական պեղումները վկայում են, որ Ֆարսալիան բնակեցված է եղել նեոլիթի դարաշրջանից։ Այիա-Պարասկևի (Αγία Παρασκευή) լեռան վրա՝ Ապիդիանոս (Απιδανός) գետի ակունքում, քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք գտնվել է միկենյան բնակավայր։ Հնագիտական գտածոները վկայում են, որ հին Ֆարսալ[4] (հին հունարեն՝ Φάρσᾱλος) քաղաքը եղել է Թեսալիոթիդի (Θεσσᾰλιῶτις) կենտրոնը, թեսալական քառապետության մասը և ծաղկել է Արխաիկ Հունաստանի դարաշրջանում։ Հույն-պարսկական պատերազմների շրջանում Ֆարսալիան հատել է իր դրամը։ Մոտ մ․թ․ա․ 374 թվականին քաղաքը նվաճել է Իասոնը (Ἰάσων)՝ Ֆերի բռնապետը, որը Թեսալիայում (ταγὸς Θετταλῶν) դարձել է գերագուն առաջնորդ։
Մ․թ․ա․ 48 թվականին քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել որոշիչ մարտ Հուլիոս Կեսարի և Գնեոս Պոմպեոսի զորքերի միջև, որոնք պայքարել են Հռոմի նկատմամբ միանձնյա իշխանության համար։
Ժամանակակից քաղաքը կառուցվել է հին քաղաքի տեղում։ Քաղաքից դեպի հարավ Պորֆիտիաս Իլիաս (Προφήτης Ηλίας) լեռան վրա, Նարկատիոն լեռնաշղթայի (հին հունարեն՝ Ναρθάκιον) հյուսիս-արևմտյան ծայրամասում է գտնվում բարձր և ամրացված ակրոպոլիսի ավերակները[5]։ Էնիպեֆեսի մյուս ափին՝ Ֆերսալից ոչ հեռու, գտնվել է Թետիսի սրբավայրը[6][7]։
Ֆարսալա Միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարսալա համայնքային միության մեջ մտնում է 4 բնակավայր։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 9337 մարդ է[2]։ Մակերեսը 57,928 կմ² է[3]։
Անվանում | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Ռազիոն | 1 |
Ստատմոս | 38 |
Ֆարսալա | 9298 |
Հայդարիա | 0 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 8597[8] |
2001 | 10 172[8] |
2011 | 9298[2] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաղապար:Карты государств
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 3,0 3,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 388. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
- ↑ Фукидид. История. I, 111
- ↑ «Ακρόπολη Φαρσάλου. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
- ↑ Страбон. География. IX, 5, 6; стр. 431
- ↑ Pharsalus // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
- ↑ 8,0 8,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարսալա» հոդվածին։ |
|