Ֆարադեյի երևույթ
Արտաքին տեսք
Ֆարադեյի երևույթ, հաստատուն մագնիսական դաշտի ուժագծերի երկայնքով նյութում տարածվող էլեկտրամագնիսական ալիքի (օրինակ, գծայնորեն բևեռացված լույսի) բևեռացման հարթության պտույտ, այն մագնիսաօպտիկայի երևույթներից է։
Հայտնաբերել է Մայքլ Ֆարադեյը 1845 թվականին։ Բևեռացման հարթության պտտման անկյունը համեմատական է մագնիսական դաշտի լարվածությանը և նյութում լույսի անցած ճանապարհի երկարությանը։ Պտտման ուղղությունը կախված չէ լույսի տարածման ուղղությունից։
Ֆարադեյի երևույթը օպտիկական և էլեկտրամագնիսական երևույթների միջև անմիջական կապի առկայության առաջին ապացույցն էր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարադեյի երևույթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 620)։ |