Ֆանյանո
Արտաքին տեսք
Կոորդինատներ | ||
Երկիր | Արգենտինա/Չիլի | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 140 մ | |
Երկարություն | 98 կմ | |
Ավազանի մակերեսը | 593 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 194[1] կմ | |
Սկիզբ առնող գետերը | Ասոպարդո | |
Ծանոթագրություն
| ||
Ֆանյանո[2] կամ Ֆագնանո[3] կամ Կամի[4], ամենամեծ լիճը Հրո Երկիր կղզում։
Ընդհանուր տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիճը ունի 580 կմ² մակերես, ծովի մակարդակից բարձր է 140 մ, առավելագույն խորությունը՝ 200 մ, առավելագույն երկարությունը (արևմուտքից դեպի արևելք)՝ 98 կմ (13.5 կմ չիլիական տարածքում, 72,5 կմ արգենտինական տարածքում)։ Ունի տեկտոնական և սառցադաշտային ծագում և ֆյորդի ձև։
Լճից սկիզբ է առնում Ասոպարդո գետը։ Ֆանյանո անունը տրվել է կատալոնական միսիոներ Ժոզե Ֆանգանոյի պատվին, ով 1886 թվականին այցելեց լճի ափեր։ Արգենտինայում լիճը Հրո Երկիր ազգային պարկի մի մասն է կազմում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ILEC - World Lake Database». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «БСЭ, 2-е издание». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Топокарты Генштаба
- ↑ «Латинская Америка» Энциклопедический словарь, «СОВЕТСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ», Москва, 1982, стр.521
- ↑ «Expedición en hidrobicicleta por el Lago Fagnano o Khami, Tolhuin, Tierra del Fuego». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանյանո» հոդվածին։ |
|