Օրիֆլեյմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օրիֆլեյմ | |
---|---|
Տեսակ | բազմամակարդակ մարկետինգային ընկերություն |
Հիմնադրված է | 1967 |
Հիմնադիր | Jonas af Jochnick? և Robert af Jochnick? |
Վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Արդյունաբերություն | կոսմետիկ արդյունաբերություն |
Կայք | oriflame.com, oriflame.ru(ռուս.), in.oriflame.com(անգլ.) և id.oriflame.com(ինդ.) |
Oriflame Վիքիպահեստում |
«Օրիֆլեյմ Կոսմետիքս» ընկերությունը (Oriflame Cosmetics S.A.) շվեդական կոսմետիկ միջոցներ թողարկող ընկերություն է, որն ստեղծվել է շվեդ եղբայրներ Յոնաս և Ռոբերտ աֆ Յոխնիկների կողմից՝ 1967 թ.։ Ընկերությունը վաճառում է դեմքի խնամքի, անձնական հիգենայի, կոսմետիկ և այլ միջոցներ։
Հակիրճ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օրիֆլեյմը» ստեղծվել է 1967 թ.-ին՝ աֆ Յոխնիկ եղբայրների և այդ ժամանակներում նրանց գործընկեր՝ Բենգտ Հելստենի կողմից՝ մայրաքաղաք Ստոկհոլմում։ Ձեռնարկության անվանումը կապված է միջնադարյան Ֆրանսիայում օգտագործվող թագավորական զինադրոշի անվան հետ, որը պատերազմների ժամանակ տանում էր ոմն Դիոնիսոս Փարիզեցի։ Հետագայում «Օրիֆլեյմն» ընդարձակվում է և արդեն 1970 թ.-ին ունենում է իր առաջին կոնսուլտանտը Միացյալ թագավորությունում։ Դրան հաջորդում է 1972 թ.-ին ընկերության ներկայացուցչության բացումը Իռլանդիայում։ «Օրիֆլեյմը» 1988 թ.-ին Միացյալ թագավորությունում թողարկում է ամենաառաջին կատալոգը։ Ֆիրման շարունակում է աճել և մեծանալ։ 2006 թ.-ին բրիտանական և իռլանդական մասնաճյուղերը վաճառվում են անկախ սեփականատերերի։
Օրիֆլեյմի Կոնսուլտանտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիֆլեյմի արտադրանքները վաճառվում են խորհրդատուների միջոցով, որոնք կարող են ձևավորել սպառողների մի որոշակի խումբ և վաճառքներից ստանալ բաժանորդավճար, ինչպես նաև որոշակի «բալեր»։ Վերջիններս ունեն բոնուսային բնույթ։