Jump to content

Օսվալդ Վեբլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսվալդ Վեբլեն
անգլ.՝ Oswald Veblen
Դիմանկար
Ծնվել է24 հունիս, 1880
ԾննդավայրԱյովայի նահանգ
Մահացել էօգոստոսի 10, 1960
Մահվան վայրԲրուքլին, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունՀարվարդի համալսարան (1900)[1], Չիկագոյի համալսարան (1903)[1] և Այովայի համալսարան (1898)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[2] (1903) և գիտությունների դոկտոր[3] (1929)
ԵրկերՎեբլեն – Երիտասարդ թեորեմ և Veblen-Young axiom?
Մասնագիտությունմաթեմատիկոս, երկրաբան
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[1] և Ընդլայնված հետազոտությունների ինստիտուտ[1]
Ծնողներհայր՝ Andrew Anderson Veblen?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն[3] և Լինչեի ազգային ակադեմիա[4]
Կայքams.org/journals/tran/1904-005-03/S0002-9947-1904-1500678-X/
 Oswald Veblen Վիքիպահեստում

Օսվալդ Վեբլեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսվալդ Վեբլեն (24 հունիս, 1880 - օգոստոսի 10, 1960) ամերիկացի մաթեմատիկոս, երկրաբան և տեղաբան։ Նրա աշխատանքը լայն կիրառություն է գտել ատոմային ֆիզիկայի և հարաբերականության տեսության մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբլենը ծնվել է Այովայի նահանգում։ Նրա հայրը Էնդրյու Անդերսոն Վեբլենն էր (1848–1932), Այովայի համալսարան]ի ֆիզիկայի պրոֆեսոր, իսկ մայրը՝ Կիրստին (Հուգեն) Վեբլենը (1851–1908):

Օսվալդը դպրոց է հաճախել Այովա քաղաքում։ Նա սովորել է Հարվարդի համալսարանում, հետո մաթեմատիկա սովորելու համար մեկնել է Չիկագոյի համալսարան, որտեղ էլ ստացել է դոկտորի կոչում։ 1903 թվականին գրել է «Երկրաչափության աքսիոմների համակարգ» դիսերտացիան, որի ղեկավարն է եղել Մուրը։

1923-1924 թվականներին Վեբլենը եղել է Ամերիկյան մաթեմատիկական ընկերության նախագահ, 1950-ին`Մաթեմատիկայի միջազգային կոնգրեսի նախագահ Քեմբրիջում։

Ամերիկյան մաթեմատիկական ընկերությունը Վեբլենի պատվին սահմանեց մրցանակ, որը շնորհվում է երեք տարին մեկ՝ երկրաչափության ոլորտում հետազոտությունների համար։

Ամուսնացել է 1908 թվականին Եղիսաբեթ Ռիչարդսոնի ՝ բրիտանացի ֆիզիկոս Օուեն Ուիլան Ռիչարդսոնի քրոջ հետ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Veblen/

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  5. Pierpont, James (1908). «Review: Introduction to infinitesmal analysis, functions of one real variable». Bull. Amer. Math. Soc. 15 (3): 133–134. doi:10.1090/s0002-9904-1908-01710-5.
  6. Coolidge, Julian Lowell (1911). «Review: Projective Geometry, Vol. 1». Bull. Amer. Math. Soc. 18 (2): 70–81. doi:10.1090/s0002-9904-1911-02156-5.
  7. Moore, R. L. (1920). «Review: Projective Geometry, Vol. 2». Bull. Amer. Math. Soc. 26 (9): 412–425. doi:10.1090/s0002-9904-1920-03332-x.
  8. Lefschetz, S. (1924). «Review: Analysis Situs, by O. Veblen». Bull. Amer. Math. Soc. 30 (7): 357–358. doi:10.1090/s0002-9904-1924-03901-9.
  9. Taylor, J. H. (1929). «Review: Invariants of Quadratic Differential Forms, by O. Veblen». Bull. Amer. Math. Soc. 35 (3): 416. doi:10.1090/s0002-9904-1929-04779-7.
  10. MacDuffee, C. C. (1933). «Review: The Foundations of Differential Geometry, by O. Veblen and J. H. C. Whitehead». Bull. Amer. Math. Soc. 39 (5): 322–324. doi:10.1090/s0002-9904-1933-05600-8.
  11. Struik, D. J. (1934). «Review: Projektive Relativitätstheorie, by O. Veblen». Bull. Amer. Math. Soc. 40 (3): 191–193. doi:10.1090/s0002-9904-1934-05803-8.