Jump to content

Օսմանթուս տարատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմանթուս տարատերև
Օսմանթուս տարատերև
Օսմանթուս տարատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Ցեղ Օսմանտուս (Osmanthus)
Տեսակ Օսմանթուս տարատերև (O. heterophyllus)
Միջազգային անվանում
Osmanthus heterophyllus

Օսմանթուս տարատերև (լատին․՝ Օ. heterophyllus), ձիթենազգիների ընտանիքի, օսմանթուս ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանթուսի պտուղները

Փոքր ծառ է՝ մինչև 6 մ բարձրությամբ, հաճախ թփանման տեսք է ունենում։ Ընձյուղները կարճ և նուրբ աղվամազով են ծածկված։ Տերևները ձվաձև են, էլիպսաձև կամ երկարավուն-էլիպսաձև, 4-5(6) սմ երկարությամբ և 2-2,5 սմ լայնությամբ, գագաթին սուր-ասեղանման հավելվածքով, փշավոր, սեպաձև կամ լայն-սեպաձև հիմքով, եզրերում յուրաքանչյուր կողմից 1-4 խոշոր, համարյա բլթականման սուր, փշավոր ատամներով։ Երբեմն, հատկապես ծեր բույսերի տերևները, ամբողջաեզր են, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի, դեղնականաչավուն։ Տերևակոթունը կարճ է, 0,8-1,2 սմ երկարությամբ։ Ծաղիկները 4-5-ական հավաքված են ծոցային փնջերում, կրեմասպիտակ են, բուրումնավետ, 0,3-0,8 սմ երկարությամբ ծաղկակոթունով։ Բաժակի ատամիկները եռանկյուն են, պսակը ունի կարճ խողովակ և համարյա մինչև հիմքը ազատ է, հետ ոլորված պսակաթերթիկներով։ Պտուղը ձվաձև է, 1,5 սմ երկարությամբ և 1սմ լայնությամբ, կապտասևավուն։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայի հարավային և միջին շրջաններում, գետահովիտների թփուտներում։ Բազմանում է սերմերով և կտրոններшվ (հուլիս-օգոստոս ամիսներին)։ Ջերմասեր է։ Մեր հանրապետության պայմաններում մշակվում է միայն հյուսիսարևելյան շրջանների ցածրադիր վայրերում, ծովից մակերևույից 1000 մ բարձրությունների վրա։

Իջևանում ծաղկում և պտղաբերում է։ Թեթևակի ցրտահարվում է միայն բացառիկ ցուրտ ձմեռների դեպքում։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր առանձնահատկություններով։ Ունի մի քանի պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում տերևների ձևով, գունավորմամբ (դեղին երիզներով, սպիտակ խայտաբղետ, դեղին խայտաբղետ, տերևները նոր բացվելիս ծիրանագույն են, ավելի ուշ ստանում են սևականաչ գունավորում), ծաղիկների գույնով (կարմիր) և այլն։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ III: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]::

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (260)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանթուս տարատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսմանթուս տարատերև» հոդվածին։