Օնոն
Օնոն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1032 |
Ավազանի մակերես | 96 200 կմ² |
Ավազան | Շիլկա / Ամուր |
Ջրի ծախս | 191 (12 կմ գետաբերանից) |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Հենտեյ լեռ |
Գետաբերան | Շիլկա |
Գետաբերանի տեղակայում | Շիլկա |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Aga River?, Borzya River?, Unda?, Kyra?, Agutsa?, Baldzha?, Ilya? և Turga? |
Երկիր | Մոնղոլիա Ռուսաստան |
Երկրամաս | Խենթիի և Անդրբայկալյան երկրամաս |
Ջրահավաք | Ամուրի ավազան |
Օնոն (բուրյաթերեն՝ Онон гол, մոնղ.՝ Онон гол)՝ գետ, հոսում է հյուսիսարևելյան Մոնղոլիայի և Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի տարածքում և կազմում է Շիլկայի աջ մասը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի երկարությունը 1032 կմ է (որից 298 կմ-ը գտնվում է Մոնղոլիայի տարածքում), ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 96 200 կմ²։ Սկիզբ է առնում արևելյան Մոնղոլիայում Հենտեյ լեռնաշխարհի Հենտիյն-Նուրրու և Իհ-Հենտեյ լեռնանցքների բաժանման շրջաններում՝ Հան-Հենտեյ-Նուրրու ազգային պարկում։ Հոսում է Հենտեյ-Չիկոյսկական լեռնաշխարհում (կղզում), Մոգոյտույսկական և Բորշովական լեռնանցքների միջև՝ ստորին հոսանքի վայրերում։ Միանալով Ինգոդայի հետ՝ առաջացնում է Շիլկա գետը։ Անդրբայկալյան երկրամասի տարածքում գետահովիտ է։
Հիմնական վտակները աջ կողմում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա, ձախ կողմում՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։
Ջրագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնումը հիմնականում ձնային է[1]։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումներ։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանից մոտ 12 կմ հեռավորության վրա կազմում է 191մ³/վ, ամենաշատը՝ 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում ամբողջությամբ սառչում է։ Հալվում է ապրիլին և մայիսի սկզբին։ Օգտագործվում է ոռոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնոնի վերին հոսանքը (Դելյուն-Բոլդոկ բնասահմանը) այն հավանական վայրերից մեկն է, որտեղ ծնվել և մեծացել է Չինգիզ խանը։ Ըստ ավանդույթի՝ այստեղ էլ թաղվել է նա։ Այդպիսի պնդումը հայտնվել է 20-րդ դարի վերջում։ Մինչև 1930-ական թվականները Ռուսական կայսրության քարտեզների վրա Չինգիզ խանի ծննդավայրը նշված է եղել Օնոնի միջին մասում՝ Ներքին Ցաուսչեյ ավանում[2]։ Ռուսական հետազոտողները անգամ շեշտում էին, որ այդ տեղեկությունները ստացել են մոնղոլ պատմաբաններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Онон — статья из Большой советской энциклопедии.
- ↑ ЭСБЕ: Делюн-Болдок
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Онон, река Забайкальской области». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնոն» հոդվածին։ |
|