Օլիմպիկ (անգլ.՝ Olympic National Park), ազգային պարկ, որը գտնվում է Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Օլիմպիկ թերակղզում[4]։ Ստեղծվել է 1938 թ.: Ազգային պարկը աչքի է ընկնում իր կենսաբանական տեսակային բազմազանությամբ[5]։ Թերակղզին իր երկարատև մեկուսացված լինելու շնորհիվ ունի իր յուրահատուկ ֆաունան և ֆլորան։ Մինչև հիմա այստեղ հանդիպում են կենդանիների 15 էնդեմիկ և բույսերի 8 տեսակներ[6]։
Եվս պարկի մի առանձնակի հատկանիշ-դա 3735 կմ² տարածքով բուսական աշխարհ է։ Պարկի տարածքում լճեր են, կուսական անտառներ են, ալպիական մարգագետիններ են, մոտ 60 սառցասարեր են, որոնք հանդիսանում են վայրի կենդանիների համար ապրելավայր, որը Խաղաղ օվկիանոսի ափամերձ մաս է իսկ կենտրոնական մասում գտնվում է Օլիմպիկ լեռը։ Այդ լեռնային բարձունքները, որոնց բարձրությունը տեղ-տեղ հասնում է 2400 մետրի, բաժանում է պարկը հարավային և արևելյան մասերի և հանդիսանում է որոշիչ փաստ ազգային պարկի արևելյան և հարավային մասերի կլիմայական պայմանների ձևավորման համար։ Հարավային մասում աճում են անձրևային անտառ և տեղումների ամենամեծ մասն այնտեղ է լինում։ Իսկ արևելյան մասը աչքի է ընկնում չոր կլիմայով, իսկ ԱՄՆ-ի հարավային ափամերձ շրջանը համընկնում է միայն հարավային Կալիֆորնիայի կլիմայի հետ։