Օլիմպիական դրոշ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Օլիմպիական դրոշ | |
---|---|
Տեսակ | դրոշ և olimpilkie kolci |
Ընդունված է | 1914 |
Գույներ | կապույտ, yellow?, սև, կանաչ, կարմիր և սպիտակ |
Պատկերված է | օլիմպիական օղակներ |
Օլիմպիական դրոշը սպիտակ կտավ է, որի կենտրոնում ասեղնագործված է հինգ միահյուսված օլիմպիական խորհրդանիշ ՝ կապույտ, սև, կարմիր (վերևի շարքում), դեղին և կանաչ (ներքևի շարքում) գույներով։
Հիմնական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին Պիեռ դը Կուբերտենի մտահղացմամբ ստեղծվեց դրոշը և ներկայացվեց 1920 թվականի Անտվերպենի VII Օլիմպիական խաղերում[1]։ Օղակները խորհրդանշում են հինգ մայրցամաքները։ Սակայն, ի տարբերություն տարածվածված տարբերակի, օղակներից յուրաքանչյուրը չի պատկանում որևէ կոնկրետ մայրցամաքի[2]։ Վեց գույնը (կտավի սպիտակ ֆոնի հետ միասին) զուգակցված են, այն ներկայացնում է աշխարհի բոլոր երկրների ազգային գույները[3]
Բնօրինակ տեքստ (անգլ.)The Olympic flag … has a white background, with five interlaced rings in the centre: blue, yellow, black, green and red. This design is symbolic: it represents the five inhabited continents of the world, united by Olympism, while the six colors are those that appear on all the national flags of the world at the present time. (1931, Textes choisis, vol. II, p.470, 1931)
Վարիացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն անգամ մինչև Խաղերի անցկացումը ՄՕԿ-ը բանակցում է այն երկիր խորհրդի հետ, որտեղ պետք է անցկացվի Օլիմպիական խաղերը, և անդրադառնում է սիմվոլիկայի յուրաքանչյուր մանրուքին, այդ թվում նաև օղակներին։ Գունավոր գամման մնում է անփոփոխ, բայց նույն գույնի կարող են լինել բոլոր օղակները։ Երբեմն մասամբ կարող է փոխվել օղակների դասավորությունը։ Լինում է նաև, որ օգտագործվում է դասական տարբերակը։
- 1936 թվականի XI ամառային օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական օղակները պատկերված էին խորհրդանիշի վրա՝ արծիվի տակ։ Ամենահետաքրքիրը կայանում էր նրանում, որ կազմվածքը տեղաշարժված էր. օղակները ամրացված էին միասին, բայց այնպես, որ ներքևի օաղակը գտնվում էր վերևի երկուսին մոտ, և օղակները փաստացի տեղադրված էին այդ շարքում։ Որտեղ առաջին, երրորդ և հինգերորդը մի փոքր բարձրացված էին։
- 1948 թվականի XIV ամառային Օլիմպիական խաղերիխորհրդանիշի վրա օղակները պատկերված էին առաջին պլանում։ Իսկ խորհրդանիշը եղել է սև-սպիտակ գույն, օլիմպիական օղակները նույնպես նույն գույներն ունեին։
- Խորդրանիշը 1952 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ ամբողջովին պատկերված էր սպիտակ գույնով, իսկ վերևից կապույտ ֆոն էր։
- Խորդրանիշը XVI ամառային Օլիմպիական խաղերին շվեդական արվեստագետները օլիմպիական օղակները պատկերել են առաջին պլանում կանաչ ֆոնի վրա, բայց բոլոր օղակները պատկերված էին սպիտակ գույնով։
- Իսկ 1960 թվականի խորհրդանիշի վրա օղակները հայտնվեցին եռաչափության պատկերով, արծաթե և միագույն գույներով։
- 1964 թվականին Տոկիոյում ճապոնացի դիզայները գունավորեց օղակները ոսկեկ գույն։
- 1968 թվականի ամառային Օլիմպիական խաղերի խորհրդանիշի օլիմպիական օղակները եղել է գունավոր, և ունեցել որոշակի գաղափարներ։ Բոլոր օղակները համապատասխանում էին ստանդարտին և գտնվում էին «68» տարեթվի վրա (1968 թիվ), ինչպես նաև դեղին և կանաչ օղակները ընկել էր խորհրդանիշի «68»-ի ստորին կլոր մասում։
- Իսկ 1976 թվականի օլիմպիական խորհրդանիշի բոլոր օղակները կարմիր գույնի էին, և վերևի երեք օղակները կիսաշրջանաձև ձգվում էին դեպի վեր, այնպես, որ արդյունքում ստացվել էր 3 ձվաձև ուղղահայաց տեսք, իսկ ներքևում կազմում էին շրջաններ։ Եվ այդ խորհրդանիշը պատկերված էր նաև Խաղերի մեդալի վրա։
- Մոսկվայի XXII Օլիմպիադայի խորհրդանիշի օղակները մուգ կարմիր էին և վերջին երկուսը մասամբ ծածկված էին Օլիմպիական արջի կողմից։
- Հաջորդ՝ 1984 թվականի Խաղերի խորհրդանիշի օղակները դասավորված էին ներքևի մասում ստանդարտ գունային գամմայով։
- 1988 թվականի խորհրդանիշի ներքևի մասում օղակները գունավոր էին, ընդ որում օղակները ձուլված էին նաև մեդալների վրա։
- 1992 թվականի թալիսմանի, խորհրդանշանի և մեդալների վրա օլիմպիական օղակներն էին պատկերված։
- 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեդալների երկու երեսի և խորհրդանիշի օղակները պատկերված էր ոսկե գույնով։
- Սիդնեյում՝ 2000 թվականին կայացած խաղերի ժամանակ օղակները խորհրդանիշի վրա պատկերված էին ներքևում։ Իսկ մեդալների հակառակ երեսին օղակները փորագրված էին խոշոր։
- 2004 թվականի ամառային Օլիմպիական խաղերին՝ խորհրդանիշի օղակները եղել են գունավոր։ Օղակները պատկերված էին մեդալների երկու երեսին էլ։
- 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերի խորհրդանիշի հիմնական մասի հիմքը օլիմպիական օղակներն էին, բայց համակարգչային արդյունաբերության զարգացման շնորհիվ խորհրդանիշի վարիացիան ստացավ հսկայական տեսք։ 2008 թվականին Պեկինի Խաղերի ժամանակ համակարգչի միջոցով ստացան եռաչափ գրաֆիկայով օղականեր, որի ներսում պատկերված էր Չինաստանի մշակույթի լուսանկարները և տեսարժան վայրերը։ Պեկինի հայտում նույնպես պատկերված էր օլիմպիական օղակները, բայց շատ տարօրինակ ձևով, շղթան կիսաշրջանձև էր, կլոր ամրացված։ Յուրաքանչյուր մեդալի երկու երեսին նույնպես պատկերված էր օղակները։
- Մեծ Բրիտանիայի XXX Օլիմպիական խաղերի ժամանակ խորհրդանիշի վրա օլիմպիական օղակների լոգոն տեղադրված էր վերևից աջ, իսկ խորհրդանիշի ներսում «О» (կամ «N»):
- Սոչիի՝ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը ժամանակ օգտագործվել է փաթիլներ։
- Իսկ 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի խորհրդանիշի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում նաև Բաքուն։ Բաքուն օղակները փոխարինել էր մարդուկով, այսինքն, որոշակի գույնի մարդուկը խորհրդանշում էր մայրցամաքը։ Բայց այն չէր համապատասխանում ստանդարտին, ներկված մարդուկը պատկերված էր հետևյալ գույներով. (ձախից աջ) սպիտակ, դեղին, սև, դարչնագույն և կարմիր։
Օգտագործված
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին, Պեկինում օղակների պատկերը կարելի է տեսնել գրեթե ամենուր։ Օլիմպիական օղակների պիտակները տեղադրված էին նույնիսկ զուգարանակոնքերի վրա[4]։ Խաղերի օրերին Չինաստանում տղաները սափրվել էին 5 օղակների խորհրդանիշով:Սակայն ավելի քննադատորեն էր նայվում չինացի Լի Մինը, նա ուներ ավելի քան 200 դաջվածքներ, որը տեղ էր գտել նրա ճակատին՝ նոր օլիմպիական օղակների համար, մինչ Խաղերի բացումը:Փակման օրը, մասնավորապես, նախատեսվում էր հրավառություն, որը նման էր այդ խորհրդանիշին օրվան։
Շատ հաճախ օղակները պատկերված էին նամականիշների, մեդալների և մետաղադրամների վրա։ Օլիմպիական օղակների առավել անսովոր տեղաբաշխված էր Պոդոլսկում՝ մետաղյա լուսամփոփներին և Պեկինում չուգունե կոյուղու լյուկի վար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Փրիստ
- Օլիմպիական խորհրդանիշներ
- Օլիմպիական երդում
- Օլիմպիական կարգախոս
- Օլիմպիական մեդալ
- Օլիմպիական կրակ
- Օլիմպիական խորհրդանիշի պաշտպանության մասին Նայրոբիի պայմանագիրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեկսեյ Տրեսկին, Վալերի Շտեյնբախ «Օլիմպիական խաղերի պատմություն:Մեդալներ։ Նշաններ։ Պաստառներ»։ Ռուս—Օլիմպ, 2008; 208 с. ISBN 978-5-17-052667-3, ISBN 978-5-9648-0205-1, ISBN 978-985-16-5576-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական ատրիբուտներ Արխիվացված 2009-05-14 Wayback Machine
- 2015 թվականի ապրիլի 24-ի ինտելեկաուալ իրավունքների Դատարանի որոշում