Օլգա Շապիր
Օլգա Շապիր ռուս.՝ Ольга Андреевна Шапир | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Ольга Андреевна Кислякова |
Ծնվել է | հոկտեմբերի 9 (21), 1850 |
Ծննդավայր | Լոմոնոսով, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 13 (26), 1916 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Complex of the mental hospital, Fermskoe shosse, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող և ֆեմինիստ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Olga Shapir Վիքիպահեստում |
Օլգա Շապիր (ռուս.՝ О́льга Андре́евна Шапи́р, ծնն. Կիսլյակովա, հոկտեմբերի 9 (21), 1850, Լոմոնոսով, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 13 (26), 1916, Complex of the mental hospital, Fermskoe shosse, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն), ռուս գրող, ֆեմինիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլգա Շապիրը ծնվել է Օրանիենբաումում (այժմ` Լոմոնոսով), ռազմական գրագիր Ա. Պ. Կիսլյակովի ընտանիքում։ Նա ընտանիքի ինը երեխաներից վերջինն էր։ 1866 թվականին հաջողությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդրովյան կանանց վարժարանը[1]։
1872 թվականին նա ամուսնացել է բժշկական ակադեմիայի ուսանող Լ. Մ. Շապիրի հետ, որը վերադարձել էր աքսորից Նովգորոդ (աքսորվել էր հեղափոխական շարժման հետ կապի համար)[2]։ Վերադառնալուց հետո ամուսինը ավարտել է բժշկական կրթությունը, իսկ նա գումար է վաստակել «Բորսայական հայտարարություններ» և «Նոր ժամանակ» թերթերում կատարած թարգմանություններով։
Սկսել է տպագրվել 1879 թվականին՝ ներկայանալով «Կյանքի շեմին» պատմվածքով` զետեղված «Շաբաթվա գրքույկներում»[3]։ «Հայրենական գրառումներ»-ում, «Եվրոպայի բանբեր»-ում և այլ հրատարակություններում տպագրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Նրա գրչին են պատկանում «Շատերից մեկը» («Հայրենական գրառումներ», 1879 (առաջին երկու մասերը)), «Հակոտնյաներ» («Հայրենական գրառումներ», 1880), «Առանց սիրո» («Եվրոպայի բանբեր», 1886), «Միրաժներ» (1889), «Սեր» («Հյուսիսային բանբեր», 1896) վեպերը։ Բացի այդ` նա գրել է բազմաթիվ գործեր, որոնք լույս են տեսել նաև առանձին հրատարակություններով. «Պատմություններ և պատմվածքներ» (1889), «Նորին գերազանցություն» (1891, 1903, 1905), «Վերադարձավ!, Արվարձանում, Երեխաները մերժեցին» (1894, 1896, 1903),«Ամուսնու գրառումները» (1896, 1904, 1905), «Հին երգեր» (1900, 1903), «Ավդոտիայի դուստրերը» (1901, 1905), «Մանկության ընկերը» (1903, 1905) և այլ գործեր։ Կայսերական թատրոններում բեմադրվել են Շապիրի երկու դրամաներ` «Խուլ պատը» և «Երկու տաղանդ»։ Առավել նշանակալի է «Անհանգիստ տարիներին (1866-1877 թթ.)» վեպը, որը լույս է տեսել միայն 1906 թվականին։ Խորհրդային տարիներին նրա երկերը տպագրվել են ժողովածուներում։
Ծավալել է հասարակական գործունեություն, անդամակցել ֆեմինիստական կազմակերպություններին` Ռուս կանանց փոխադարձ բարեգործական ընկերակցությանը, Համառուսաստանյան կանանց իրավահավասարությանը (Կանանց իրավահավասարության միություն)[2][3][4]։ Եղել է Համառուսաստանյան կանանց համագումարի կազմակերպիչներից մեկը 1908 թվականին։
Օլգա Շապիրը մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 9-ին։ Թաղված է Վոլկովսկի գերեզմանատան Գրական կամուրջներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլգա Շապիր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Վ. Ա. Պարախուդա, «Նա ապրում էր ընթերցանության հանդեպ իր կրքով…». Մոռացված անուն. Օլգա Շապիր // Պետերբուրգի պատմություն 2006. № 4 (32), էջ 25—29
- Դ. Վ. Կոզլով, «Նրա ստեղծագործությունները միշտ պատկանել են ընթերցվողների շարքին»։ Օլգա Շապիրի մահվան 100-ամյա հոբելյանին // Балтийский край: историко-краеведч. альм. 2018. Вып. 5. С. 69—85.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վլադիմիր Պարախուդա. ««Նա ապրում էր ընթերցանության հանդեպ իր կրքով…». Մոռացված անուն. Օլգա Շապիր». Журнальный зал. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 2,0 2,1 Ruthchild, Rochelle Goldberg (2010). Equality & Revolution: Women's Rights in the Russian Empire, 1905-1917. University of Pittsburgh Press. էջեր 13–14. ISBN 0822960664. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 Kelly, Catriona (1994). An Anthology of Russian Women's Writing, 1777-1992. Oxford University Press. էջ 118. ISBN 0198715056.
- ↑ Cristensen, Hilda (ed) (2004). Crossing Borders: Re-Mapping Women's Movements at the Turn of the 21st Century. University Press of Southern Denmark. էջեր 146–147. ISBN 8778388597.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Շապիր» հոդվածին։ |
|