Jump to content

Օլգա Բոզնանսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Բոզնանսկա
լեհ.՝ Olga Boznańska
Ծնվել էապրիլի 15, 1865(1865-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով, Ավստրիական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1940(1940-10-26)[3][4][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[6]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[7] և դիմանկար[7]
Ուշագրավ աշխատանքներՍպիտակ հագած երիտասարդ կինը, Երիտասարդ կնոջ դիմանկարը, Կնոջ դիմանկար և Աղջիկը քրիզանթեմներով
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա և Ակադեմիական ոսկե դափնի
 Olga Boznańska Վիքիպահեստում

Օլգա Բոզնանսկա (լեհ.՝ Olga Boznańska, ապրիլի 15, 1865(1865-04-15)[1][2][3][…], Կրակով, Ավստրիական կայսրություն[1] - հոկտեմբերի 26, 1940(1940-10-26)[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիա[6]), լեհ նկարչուհի, իմպրեսիոնիստ[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Բոզնանսկան ծնվել է 1865 թվականի ապրիլի 15-ին Կրակովում, երկաթգծի ինժեների ընտանիքում։ Նրա հայրը եղել է լեհ, մայրը՝ ֆրանսուհի։ Օլգա Բոզնանսկան նկարել սովորել է մանկուց, մասնավոր դասեր է առել Անտոնի Պիոտրովսկու և Կազիմիր Պոխվալսկու մոտ[9]։ 1886 թվականից մինչև 1890 թվականը Օլգա Բոզնանսկան ապրել է Մյունխենում։ Քանի որ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում կանանց սովորելու չէին ընդունում, Օլգա Բոզնանսկան մասնավոր դասերի է հաճախել Կարլ Կրիխենդորֆի ու Վիլհելմ Դյուրի մոտ։

Օլգա Բոզնանսկան նկարել է մեծ մասամբ դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ ու կենցաղային տեսարաններ։ Կրթությունն ավարտելուց հետո՝ 1890-ական թվականներին, Օլգա Բոզնանսկան իր նկարները ներկայացրել է Մյունխենում, Վարշավայում, Բեռլինում, Վիեննայում անցկացվող ցուցահանդեսներում։ «Նկարիչ Պավել Նաումենի դիմանկարը» աշխատանքի համար Օլգա Բոզնանսկան Վիեննայում արժանացել է ոսկե մեդալի, իսկ նրա «Միս Մերի Բրեմի դիմանկարը» մրցանակի է արժանացել Լոնդոնում։ 1896 թվականին Օլգա Բոզնանսկային շնորհվել է Փարիզի Գեղեցիկ արվեստների միության մրցանակ։

1898 թվականին Օլգա Բոզնանսկան դարձել է Լեհ նկարիչների «Արվեստ» միության անդամ։ Նույն թվականին նա մեկնել է Փարիզ։ 1900 թվականին Լոնդոն Նոր պատկերասրահում անցկացված ցուցահանդեսում Օլգա Բոզնանսկան արժանացել է ոսկե մեդալի, ինչպես նաև ստացել է Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսի մրցանակ։ Նույն թվականին Օլգա Բոզնանսկան բաժանվել է նկարիչ Յուզեֆ Չայկովսկուց, ում հետ երկար տարիներ մտերիմ հարաբերությունների մեջ էր։

1901 թվականին Պիտսբուրգում տեղի է ունեցել Օլգա Բոզնանսկայի նկարների ցուցահանդես։ 1907 թվականին նա արժանացել է Պիտսբուրգի Քարնեգիի ինստիտուտի արծաթե մեդալի։ 1912 թվականին Օլգա Բոզնանսկան Կլոդ Մոնեի ու Օգյուստ Ռենուարի հետ համատեղ ներկայացրել է Ֆրանսիան Պիտսբուրգում անցկացված ցուցահանդեսում։ 1932 թվականին նկարչուհին վերջին անգամ այցելում է Կրակով։ 1937 թվականին Փարիզում անցկացված Համաշխարհային ցուցահանդեսում Օլգա Բոզնանսկան արժանանում է Գրան պրիի։ 1938 թվականին նա մասնակցում է Վենետիկի բիենալեին։

1912 թվականին Օլգա Բոզնանսկան արժանացել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի։ 1936 թվականին նա Լեհաստանի գրականության ակադեմիայի կողմից ստացել է Ոսկե դափնեպսակ, իսկ 1938 թվականին պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանով։

Օլգա Բոզնանսկան մահացել է 1940 թվականի հոկտեմբերի 26-ին Փարիզում 75 տարեկան հասակում։

  • Պատվո լեգեոնի շքանշան (1912)
  • Լեհաստանի Վերածննդի շքանշան (1938)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.)Editorial Espasa, 1905. — Vol. apéndice 2. — P. 477. — ISBN 8423945723
  2. 2,0 2,1 Olga Boznanska (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Olga BoznanskaOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #124806082 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. «Boznańska Olga». Malarstwo, Europa; początek XX w. Encyklopedia WIEM, Onet.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. Irena Kossowska, Instytut Sztuki Polskiej Akademii Nauk (2002 թ․ հուլիս). «Olga Boznańska». Sztuki wizualne. Warsaw: Instytut Adama Mickiewicza Culture.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բոզնանսկա» հոդվածին։