Ցողունը կանգուն է կամ պառկած, բարձրությունը՝ 30-180 սմ։ Տերևներն ամբողջական բլթակավոր են կամ թաթաձև բաժան։ Ծաղիկները երկսեռ են' տերևանութներում, հազվադեպ՝ մեկական, մանուշակագույն, վարդագույն, վառ կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը հավաքական սերմիկ է, սերմերը՝ երիկամաձև։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։
Հայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40, 25)[2], Հայաստանում՝ 4(5) տեսակ՝ Փիփերթ անտառային (M․ sylvestris), Փիփերթ արհամարհված (M. neglecta), Փիփերթ ցածր (M. pusilla) և այլն։
Котов В. Шток-роза. // Цветоводство։ журнал. — 2007. — № 4. — С. 30—31.
М. А. Носаль, И. М. Носаль. Лекарственные растения и способы их применения в народе //Под ред. акад. АН УССР В. Г. Дороботько. — К.։ Госмедиздат УССР, 1959. — С. 182—184.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։