Փենսիլվանիայի պատմական ընկերություն
Փենսիլվանիայի պատմական ընկերություն | |
---|---|
Տեսակ | Պատմական ընկերություն և գրադարան |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1824 |
Կայք | hsp.org(անգլ.) |
Փենսիլվանիայի պատմական ընկերություն, հիմնադրվել է 1824 թվականին Ֆիլադելֆիայում։ Ընկերության շենքը՝ նախագծված Էդդինսոն Հաթթոնի կողմից և ցուցակագրված Ֆիլադելֆիայի պատմական վայրերի գրանցման մատյանում, տեղավորում է շուրջ 600,000 տպագրված նյութեր, 19 միլիոն ձեռագիր և գծանկարչական իրեր։ Ընկերությունը պահպանում է տպագրված հավաքածուներ Փենսիլվանիայի և մարզային պատմության վերաբերյալ,ինչպես նաև ձեռագիր հավաքածուներ, որոնք ներառում են 17-րդ, 18-րդ, 19-րդ դարերի պատմությունը։ Էթնիկ ուսումնասիրությունների Բալչի ինստիտուտի արժեթղթերը ավելացվել են 2002 թվականին, իսկ Փենսիլվանիայի ծագումնաբանական ընկերության արժեթղթերը՝ 2006 թվականին[1]։
Շինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության շենքը, որը գտնվում է 13-րդ և Լոքըսթ փողոցների հարավ-արևմտյան անկյունում, նախկինում եղել է Փաթթերսոն Մենսիոնի նստավայրը։ Գեներալ Ռոբերտ Փաթթերսոնը,ով Ամերիկա-մեքսիկական պատերազմի և Քաղաքացիական պատերազմի գեներալ է եղել, գնեց Ջոն Հեյր Փաուըլի մեծ առանձնատունը։ Ջոն Հեյր Փաուըլը Փենսիլվանիայի գյուղատնտեսական ընկերության հիմնադիրն է։ 1881 թվականին, Փաթթերսոնի մահվանից հետո Փենսիլվանիայի պատմական ընկերությունը գնեց այդ մեծ առանձնատունը՝ որպես իր մշտական տուն։ Առանձնատունը ջախջախվում է 1905-ից 1909 թվականների ընթացքում, իսկ նոր հրակայուն շենքի հիմնական մասը, կրկին նախագծված Էդդինսոն Հաթթոնի կողմից, կառուցվեց նստավայրում։ Ամբողջապես հրակայուն շինությունը բացված է հայտարարվում 1910 թվականին։
Սահմանադիր ակտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամագրությունը կարգավորվում էր ասոցիացիայի կողմից օրենքով սահմանված կարգով։ Մասնավորապես չորրորդ հոդվածը հավաստում էր, որ «Փենսիլվանիայի պատմական ընկերության անդամները համարվում էին որակավորված ընտրողներ հանդիպումների և ընտրությունների ժամանակ, ովքեր համաձայն են սահմանադրությանը և ովքեր իրենց պարտականությունները կատարել են հասարակության մեջ»[2][3]։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության հավաքածուները ներառում են մի շարք տարատեսակ նյութեր․
- Գրքեր և բրոշյուրներ․ դասավորված սահմանափակ քանակով տպագրվածներից, արդեն իսկ վաճառված հատորներից մինչև ներկա ծանոթագրություններ և գիտական մենագրություններ։ Ընկերության նախա-1820-ական թվականների դրոշմները գտնվում են Ֆիլադելֆիայի գրադարանում։
- Մի քանի մասից բաղկացած վեպեր և լրագրեր․ շարունակվում է ավելի քան 300 տարի, կամ օրիգինալ ֆորմատով կամ պատճեներով։
- Ձեռագիրներ․ օրինակ նամակներ, օրագրեր, հաշվետվություններ, սխրագործություններ, ուրվագրեր, գրանցամատյաններ։ Ձեռագիր հավաքածուները ներառում են անձնական փաստաթղթեր՝ ստեղծված անհատների և ընտանիքների կողմից և արձանագրություններ՝ ստեղծված կազմակերպությունների և բիզնեսների կողմից։
- Գրաֆիկներ․ տպագրություններ,ջրաներկեր և այլ արվեստի գործեր, ճարտարապետական գծագիրներ, լուսանկարներ, քարտեզներ, պաստառներ և այլ պատկերներ։
- Անցողիկ տպագրություններ․ օրինակ միջոցառումների ծրագրեր, բրոշյուրներ, հրավիրատոմսեր, գովազդներ, հավաստագրեր և մենյուներ։
- Միկրոֆորմատներ․ լրագրերի կարճամետրաժ վերարտադրություններ միկրոֆիլմերի տեսքով, ծագումնաբանական աղբյուրներ, ձեռագրերի հավաքածուներ և այլն։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հրատարակում է կողմնակի տեղեկություններ որևէ հարցի վերաբերյալ, կիսամյա թերթեր, Փենսիլվանիայի ժառանգությունը, կիսամյա լուսաբանված պատմական ամսագրեր և Փենսիլվանիայի պատմության և կենագրության լրագիրը, տարին չորս անգամ լույս տեսնող պարբերականներ, ինչպիսին է գիտական լրագիրը, որը հրատարակվում է 1877 թվականից ի վեր։
Հայտնի մշակույթի շրջանակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի մայիսին, Էյն Գորդոնի կոմից Դոկտոր Հենրի Անանունի 217 արկղերը (217 Boxes of Dr. Henry Anonymous) կոչվող պիեսը՝ հիմնված Գորդոնի հետազոտության վրա` որպես «տպավորիչ արվեստագետ» Փենսիլվանիայի պատմական հասարակության մեջ, որտեղ Դոկտոր Ջոն Ֆրայերի փաստաթղթերը արխիվացված են Ֆիլադելֆիայի Ներկված հարսնացուի արվեստի կենտրոնում (Painted Bride Art Center)։ Պիեսը բացահայտում է Ֆրայերին և հանգամանքները կապված նրա ծպտված արտաքինի հետ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի 1972 թվականի համագումարում, Դալլասում, արպես Դոկտոր Հենրի Անանուն, մի բանավեճում, որը կոչվում էր «Հոգեբուժություն․ Ընկեր թե՞ թշնամի միասեռականներին», որտեղ փորձում էին հեռացնել միասեռականությունը Մտավոր հիվանդությունների վիճակագրական և ախտորոշման տեղեկագրքից, որտեղ այն ցուցակագրված էր որպես մտավոր հիվանդություն։ Պիեսում օգտագործվում են մենախոսություններ երեք մարդկանց կողմից, ովքեր ճանաչում էին նրան․ Ալֆրեդ Գրոսսը, Ջորջ Հենրի հիմնադրամի ղեկավարը, հասարակական բարեգործություն, որը օգնեց միասեռական մարդկանց, ովքեր օրենքի առաջ անախորժության մեջ են ընկել, Քաթերին Լուդերը, Ֆրայերի երկարաժամկետ քարտուղարը և Ֆրայերի հայրը՝ Էրսել Ռեյ Ֆրայերը[4][5][6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Young Friends – Historical Society of Pennsylvania». hsp.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ The Historical Society of Pennsylvania (անգլերեն). 1856. էջ 84. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ The Historical Society of Pennsylvania (անգլերեն). Pennsylvania. Historical Society. էջ 17. ISBN 978-0-365-69159-4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ "An Artist Embedded" Historical Society of Pennsylvania website
- ↑ Staff (April 25, 2016) "Ain Gordon World Premiere Set for Painted Bride Arts Center" Broadway World Philadelphia
- ↑ Derakhshani, Tirdad (May 5, 2016) "'217 Boxes' at the Painted Bride: A courageous mystery man who changed history" Philadelphia Inquirer
- ↑ Crimmins, Peter (May 4, 2016) "Raising the curtain on life of Dr. Anonymous, Philly gay rights pioneer" Արխիվացված 2016-05-11 Wayback Machine Newsworks
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Historical Society of Pennsylvania, Official site
- «Collections». Historical Society of Pennsylvania.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենսիլվանիայի պատմական ընկերություն» հոդվածին։ |
|