Փամբակ (գյուղ, Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Փամբակ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Լոռու մարզ և Գուգարքի շրջան | ||
ԲԾՄ | 1200 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 341[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC 4 | ||
|
Փամբակ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[2]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է մոտ 4 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Գայլաձորի կիրճում՝ Փամբակ գետի երկու ափերին, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1894 թվականին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու հարակից շրջակայքում, Փամբակ գետի ձախ հովտում։ Բնակիչների մի մասը տեղափոխվել են հարակից Քարաբերդ գյուղից, իսկ տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է երկաթգիծը։ Տարածքի ամենաբարձր գագաթը 1800 մետր բարձրություն ունեցող Ղոբին է։ Գյուղը հյուսիս-արևմտյան մասում սահմանակից է Քարաբերդի, հարավ-արևմուտքից Գուգարքի և հյուսիս-արևելյան մասում Վահագնաձորի համայնքներին[3]։
Սարերից գյուղի աջ և ձախ կողմերով ցած են գահավիժում առուները, իսկ դիմացի սարից դեպի Փամբակ գետն է հոսում Բնձոր առուն։ Գյուղը շրջապատված է չքնաղագեղ անտառներով, որի պատճառով կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով[3]։
Գյուղն ունի մեկ ութամյա դպրոց, որը կառուցվել է 2000 թվականին, գտնվում է Փամբակ գետի աջ ափին անտառի գրկում[3]։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում կան խաչքարեր՝ Սուրբ Սարգիս և Խաչի թումբ։ Գյուղից 3 կմ արևելք գտնվում է Բնձոր գյուղատեղին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Փամբակի մշտական բնակչությունը կազմել է 341, առկա բնակչությունը՝ 297 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 57 | 503 | 259 | 274 | 289 | 420 | 407 | 341[1] |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 3,0 3,1 3,2 Շախկյան, Գառնիկ (2017). Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարան. Երևան: Տիգրան Մեծ. էջեր 442–443.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 201» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.