Jump to content

Փակեղ (եկեղեցական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փակեղ, գմբեթաձև գլխարկ, որը կրում են բոլոր հոգևորականները։ Հնում եկեղեցականները չունեին իրենց հատուկ գլխարկը։ Վանականները կրում էին վեղար, իսկ քահանաները կրում էին սովորական գլխանոց։ Որպեսզի հայ հոգևորականներն էլ ունենան իրենց հատուկ գլխանոցը, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը 1845 թվականին հաստատեց փակեղը։ Փակեղը կազմված է վեղարի ներքևի մասը կազմող գլանոցի ասվեից, իսկ երեսը պատված է ասվեով կամ թավշով՝ գագաթին ավելացրած կոճակի նման վերջավորություն։ Որպեսզի փակեղն ավելի վայելուչ տեսք ստանա, նրա սրածայր մասի վրայի կերպասը ծալքերով է։ Սկզբում որոշված է ղել, որ քահանաների փակեղները պետք է լինեն սև չուխայից, վարդապետներինը՝ սև թավիշով, եպիսկոպոսներինը՝ մանուշակագույն թավիշից, իսկ պատրիարքներինը՝ գորշ կարմիր թավիշից՝ ոսկեգույն երիզով զարդարված։ Ժամանակի ընթացքում կանոնները փոխվել են․ վարդապետներրը սկսել են կիրառել մանուշակագույն թավիշ, եպիսկոպոսները հրաժարվել են մանաշուկագույնից, իսկ քահանաներից պատվավորները սկսել ն կիրառել թավիշ։ Այժմ որոշակի կանոն չկա[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]