Jump to content

Ցորեն մաղողները (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցորեն մաղողները
տեսակգեղանկար
նկարիչԳյուստավ Կուրբե[1]
տարի1850[2]
բարձրություն131 սանտիմետր
լայնություն167 սանտիմետր
ժանրռեալիզմ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԳեղարվեստի թանգարան (Նանտ)
հավաքածուԳեղարվեստի թանգարան (Նանտ)
կայք
Ծանոթագրություններ
 Les Cribleuses de blé by Gustave Courbet Վիքիպահեստում

«Ցորեն մաղողները» (ֆր.՝ Les Cribleuses de blé), Ֆրանսիացի նկարիչ, կերպարվեստում ռեալիզմի հիմնադիրներից Գյուստավ Կուրբեի (Gustave Courbet, 1819-1877) նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1853 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 131 × 167 սմ։ «Ցորեն մաղողները» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Նանտի գեղարվեստի թանգարանում (Նանտ, Ֆրանսիա

Պատմություն և նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցորեն մաղողները» ստեղծագործությունը պատկանում է Գյուստավ Կուրբեի Օրնանի գյուղացիների կյանքը պատկերող շարքին, որը հեղինակը վրձնել է հընթացս 1850-ական թվականների։ Այս կտավն առանձնանում է այդ շարքի մյուս նկարներից։

Կուրբեն նկարում պատկերել է գյուղական ծանր աշխատանք, սակայն կանանց աշխատանքը բնավ հոգնեցուցիչ չի երևում։ Հեղինակին հաջողվել է պատկերել գյուղացիներին հիացմունքով և ակնածանքով՝ տալով կտավին քնարական և լուսավոր մթնոլորտ։ Գյուստավ Կուրբեն օգտագործել է սահմանափակ գունային երանգներ, որոնք աչքի են ընկնում ուժեղ ու վառ գուներանգով, ինչպիսին է կենտրոնական կերպարի կարմիր հանդերձանքը։ Հայտնի է, որ մաղով կնոջը նկարելիս Կուրբեին որպես բնորդուհի ծառայել է քույրը՝ Զոյան, իսկ պարկերին հենված կինը նկարչի մյուս քույրն է՝ Ժյուլետտան։ Ըստ որոշ կարծիքների սնդուկի մոտ պատկերված տղան հեղինակի ապօրինի զավակ Դեզիրե Վինեն է[3]։

Նկարին հետաքրքրություն են տալիս հետին պլանում պատկերված կծկված-քնած կատուն, դռանը փակցրած վիմագրությունը և սենյակի մուտքը փակող սնդուկ-պահարանը։

«Ցորեն մաղողները» ստեղծագործությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել հասարակության կողմից։ Որոշ քննադատներ փնթի ու թափթփված են համարել կարմիր զգեստի տակից երևացող կնոջ ներբանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]