Ցինկի սուլֆատ (բժշկական կիրառում)
Ցինկի սուլֆատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավանդական անվանում | Solvazinc, Micro-Zn, others |
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ցինկի սուլֆատ, բժշկության մեջ կիրառվող որպես սննդային հավելում[1]։ Մասնավորապես այն օգտագործվում է ցինկի անբավարարությունը բուժելու և պրոֆիլակտիկ կանխարգելման համար՝ բարձր ռիսկով անձանց մոտ[1]։ Այն ներառում է օռալ ռեհիդրատացիոն թերապիայի հետ միաժամանակ ընդունումը այն երեխաների մոտ, ովքեր ունեն դիարեա[2]։ Համընդհանուր օգտագործումը խորհուրդ չի տրվում[1]։ Այն կարելի է ընդունել խմելու ձևով կամ երակից ներարկման միջոցով[1]։
Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել որովայնի ցավերը, փսխումը, գլխացավը և հոգնածության զգացումը[2]։ Մինչդեռ չափավոր դոզաներով ընդունումը համարվում է անվտանգ հղիության և կրծքով կերակրման ժամանակ, երկարաժամկետ ընդունման անվտանգությունը պարզաբանված չէ[3]։ Երիկամային խնդիրների ժամանակ անհրաժեշտ է ավելի մեծ խնամք[2]։ Ցինկը ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ հանդիսանում է էսենցիալ հանքային տարր[4]։
Ցինկի բժշկական կիրառումը սկսվել է 1600-ական թվականներին[5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղամիջոցների ցանկում է՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է[6]։ Ցինկի սուլֆատը հասանելի է որպես ընդհանուր դեղորայք և բաց է թողնվում առանց դեղատոմսի[1][3]։ Զարգացող աշխարհում օրական մեծածախ գինը կազմում է շուրջ 0.01–18 դոլար[7]։ Միացյալ Թագավորությունում՝ Ազգային առողջապահական համակարգում, տասնօրյա բուժումը արժե շուրջ 4.32 ֆունտ[1]։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինկի սուլֆատի հավելումների օգտագործումը օռալ ռեհիդրատացիոն թերապիայի հետ միասին նվազեցնում է աղիների շարժողականությունը և այն ժամանակահատվածը, մինչ երեխան դիարեայի դեպքում վերադառնում է նորմալ վիճակի[2]։ Սա համընդհանուր օգտագործումն է նմանատիպ իրավիճակներում, որը խորհուրդ է տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[2]։
Ցինկի սուլֆատը նաև պարէնտերալ սնուցման կարևոր մասն է կազմում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 700. ISBN 9780857111562.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 349–351. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 3,0 3,1 «Zinc sulfate Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Council, National Research; Studies, Division on Earth and Life; Resources, Board on Agriculture and Natural; Animals, Committee on Minerals and Toxic Substances in Diets and Water for (2006). Mineral Tolerance of Animals: Second Revised Edition, 2005 (անգլերեն). National Academies Press. էջ 420. ISBN 9780309096546. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Sneader, Walter (2005). Drug Discovery: A History (անգլերեն). John Wiley & Sons. էջ 62. ISBN 9780471899792. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Zinc Sulfate». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|