Ցինկիտ
Արտաքին տեսք
Ցինկիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | ZnO |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.AB.20[1] |
Դանա դասակարգում | 4.2.2.1 |
Բյուրեղային համակարգ | Վեցանկյուն բյուրեղային համակարգ[2] |
Մոոսի կարծրություն | 4 |
Ենթակատեգորիա | օքսիդային միներալների դաս |
Ցինկիտ, միներալ։ Քիմիական կազմը՝ ZnO։ Խառնուրդների ձևով սովորաբար պարունակում է MgO (մինչև 9%), PbO (մինչև 5,3%), FeO (մինչև 1,1%)։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Հիմնականում առաջացնում է հատիկավոր ագրեգատներ, բյուրեղները սակավ են։ Գույնը՝ նարնջագույն–դեղինից մինչև մուգ կարմիր։ Կարծրությունը՝ 4-5, խտությունը՝ 5700 կգ/մ3։ Հանդիպում է մանգան-ցինկի կոնտակտ–մետասոմատիկ հանքավայրերում վիլեմիտի, ֆրանկլինիտի հետ, ինչպես նաև կապարի և կապար–ցինկի հանքավայրերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |