Տրոյայի անկումը
Տրոյայի անկումը իտալ.՝ La caduta di Troia | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | համր կինո, կարճամետրաժ ֆիլմ, ռազմական ֆիլմ և Պեպլում |
Թեմա | Fall of Troy? |
Թվական | 1911 |
Ռեժիսոր | Ջովաննի Պաստրոնե և Luigi Romano Borgnetto? |
Սցենարի հեղինակ | Oreste Mentasti? և Ջովաննի Պաստրոնե |
Դերակատարներ | Giovanni Casaleggio?, Victor Vina?, Madame Davesnes?, Olga Giannini Novelli? և Emilio Gallo? |
Օպերատոր | Giovanni Tomatis? |
Կինոընկերություն | Itala Film? |
Տևողություն | 33 րոպե |
«Տրոյայի անկումը» (իտալ.՝ La caduta di Troia), 1911 թվականի իտալական կարճամետրաժ համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ջովանի Պաստրոնեն և Լուիջի Ռոմանո Բորգնետոն Ջովանի Պաստրոնեի սցենարով[1][2]։
Ֆիլմը նկարահանվել է «Itala» ստուդիայում[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ֆիլմերից մեկն է, որը պատմում է Տրոյայի անկման պատմության մասին։ Սյուժեն կենտրոնանում է Հեղինեի և Պարիսի միջև բուռն հարաբերությունների վրա։ Նրանց սիրավեպին օգնում Աֆրոդիտեն։
Պարիսը գայթակղում է Հեղինեին՝ Սպարտայի թագուհուն և տանում է նրան Տրոյա, իր հոր՝ Պրիամոս թագավորի քաղաք-պետությունը։ Հույները պատերազմ են հայտարարում տրոյացիներին, տասը տարի պաշարելուց հետո նրանք, ի վերջո, փայտե ձիու օգնությամբ կարողանում են ներխուժել քաղաք։
Տպավորիչ նկարահանումները, ֆանտաստիկ կոստյումները և տպավորիչ տրոյական ձին փոխանցում են այս հավերժական պատմության էպիկական բնույթը։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներում ներգրավված են եղել ավելի քան 800 դերասաններ, այդ պատճառով ֆիլմը հռչակվել է ամենահավակնոտ նախագիծը, որը դեռ ոչ ոք չի փորձել իրագործել կինոյի աշխարհում[4]։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուիջի Ռոմանո Բորգնետտո
- Ջովանի Կասալեջիո
- Madame Davesnes - Հեղինե
- Էմիլ Գալլո - թագավոր
- Օլգա Ջանինի Նովելի
- Ջուլիո Վինա
«Տրոյայի անկումը» ֆիլմը նկարահանվել է 600 մ կինոժապավենի վրա 1910 թվականին, էկրան է բարձրացել 1911 թվականին։
Չնայած նրան, որ «Տրոյայի անկումը» ֆիլմը մեծ ժողովրդականություն չի վայելում Իտալիայում, այն մեծ հաջողությունների է հասել արտասահմանում, այդ թվում ԱՄՆ-ում։ Դա թույլ է տվել Ջովանի Պաստրոնեին Նյու Յորքում բացել իր Itala կինոստուդիայի մասնաճյուղը։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին ֆիլմը վերականգնվել է Cineteca di Bologna ֆիլմադարանի կողմից Թուրինի կինոյի թանգարանի և Cineteca del Friuli-ի հետ համագործակցությամբ[5][6]։ Վերականգնումն իրականացվել է «L' Immagine Ritrovata» լաբորատորիայի կողմից[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Classical Literature on Screen: Affinities of Imagination — Martin M. Winkler — Google Książki
- ↑ «PASTRONE, Giovanni in "Dizionario Biografico"». web.archive.org. 2018 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «La caduta di Troia - Enciclopedia del cinema in Piemonte». web.archive.org. 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Pantelis Michelakis e Maria Wyk The Ancient World in Silent Cinema. — Cambridge University Press, 2015. — 115 с. — ISBN 9781107016101
- ↑ «Cabiria», il film che visse due volte, in La Stampa, n. 73, 2005, p. 33.
- ↑ «La caduta di Troia»: e il colossal fu, in La Stampa, n. 179, 2005, p. 29.
- ↑ «LA CADUTA DI TROIA - Cinematografo». web.archive.org. 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տրոյայի անկումը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- La caduta di Troia(իտալ.)
- The Fall of Troy on YouTube
- La Caduta di Troia (1911)(իտալ.)
|