Տրդատ Կազմող
Արտաքին տեսք
Տրդատ Կազմող | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Տրդատ Կազմող (ծննդյան և մահվան թթ․ անհայտ են), քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող։ Պահպանվել է 1653-ին նրա կերտած խաչքարը, որն այժմ Սևանի վանքի Ս․ Աստվածածին եկեղեցում է։ Խաչքարն ամբողջովին քանդակազարդված է Քրիստոսի խաչելության, դրախտի տեսարաններով, Տիրամոր, Ադամի ու Եվայի, թագակիր անձանց, ավետարանիչների կենդանակերպ և այլաբանական պատկերներով, կենդանական, խաղողի ողկույզների ու բուսական այլ զարդամոտիվներով։ Խաչքարի լայն քիվին Տրդատ Կազմողի երկտող արձանագրությունն է, իր անվան հիշատակմամբ ու կերտման թվականով՝ ՌՃԲ։
Տիգրան Կազմողի այս գործն առանձնանում է բազմազան բովանդակությամբ, կերաքանդակների ու զարդերի նուրբ արվեստով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։