Տրավնիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրավնիկ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տրավնիկ | |||||
բոս․՝ և խորվ.՝ Travnik, սերբ.՝ Травник | |||||
| |||||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն | ||||
Կանտոն | Միջինբոսնիական | ||||
Համայնք | Տրավնիկ (համայնք) | ||||
Քաղաքապետ | Ադմիր Հաջիեմրիչ | ||||
Առաջին հիշատակում | 1463 թվական | ||||
ԲԾՄ | 590 մ | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 16 534 մարդ (2013) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Հեռախոսային կոդ | 387 (30) | ||||
Փոստային ինդեքս | 72270 | ||||
Փոստային դասիչ | 72270 | ||||
Պաշտոնական կայք | opcinatravnik.com.ba | ||||
| |||||
Տրավնիկ (բոս․՝ և խորվ.՝ Travnik, սերբ.՝ Травник), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, երկրի կենտրոնական հատվածում տեղակայված համանուն համայնքի կենտրոնը և Միջինբոսնիական կանտոնի վարչական կենտրոնը։ Անունը ծագել է սլավոնական травьникъ բառից, որը թարգմանաբար նշանակում է խոտավետ տարածք, մարգագետին, արոտատեղի[1]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրավնիկը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի կենտրոնական հատվածում, Սարաևոյից մոտավորապես 90 կմ դեպի արևմուտք։ Քաղաքի միջով (արևմուտքից արևելք) հոսում է Լաշվա գետը, որը թափվում է Բոսնա գետը։ Տրավնիկը գտնվում մեծ Լաշվայի հովտում, որը միացնում է Բոսնայի հովիտը արևելքից և Վրբասի հովիտը արևմուտքից։
Տրավնիկը գտնվում է ծովի մակարդակից 514 մետր բարձրության վրա՝ Վիլենիցա (հարավում) և Վլաշիչ (հյուսիսում) լեռների միջև։ Վերջինը, որի բարձրությունը կազմում է 1943 մետր, Բոսնիա և Հերցգեովինայի ամենաբարձր լեռներից մեկն է։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրավնիկը գտնվում է բարեխառն մայրցամաքային կլիմայական գոտում։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է 9.6 °C, ամենացուրտ ամիսը հունվարն է (միջինում՝ −1 °C), իսկ ամենատաք ամիսը՝ հուլիսը (միջինում՝ 19,5 °C)։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 37 °C, իսկ ամենացածրը՝ −27 °C։ Տեղումներ լինում են ամբողջ տարվա ընթացքում (տարվա մեջ միջինը 117 օր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրավնիկը, որը հիմնադրվել է Վլաշիչ լեռնազանգվածի բլուրներից մեկի վրա, առաջին անգամ հիշատակվել է 1463 թվականին, երբ Յայցեի ճանապարհին այստեղ կանգ է առել սուլթան Մեհմեդ II-ը։ Ամրոցը կառուցվել է նախքան 1463 թվականին թուրքերի կողմից Բոսնիայի գրավումը, սակայն շինարարության ստույգ թվականը հայտնի չէ։ Քաղաքը հիշատակվում է 1503 թվականին հունգարա-թուրքական համաձայնագրում։ Բայազիդ II սուլթանի օրոք Տրավնիկում մզկիթ է կառուցվել։ Այդտեղ տեղավորվել է մշտական ռազմական կայազոր։ XVIII դարի սկզբից մինչև 1851 թվականը Տրավնիկը եղել է բոսնիական վեզիրների նստավայրը։ 1878 թվականին հին քաղաքը լքվել է[2][3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Տրավնիկ համայնքի բնակչությունը կազմել է 55 հազար մարդ[4]։ Մարդահամարում ազգային կազմի մասին տեղեկություններ չեն ներկայացվել։
Բնակչության քանակի փոփոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրավնիկ քաղաքի բնակչություն | ||||||
Մարդահամարի թվական | 1991 | 1981 | 1971 | |||
Բոսնիացիներ | 7.373 (38,72 %) | 5.822 (36,64 %) | 5.730 (44,15 %) | |||
Խորվաթներ | 6.043 (31,73 %) | 5.026 (31,63 %) | 4.538 (34,96 %) | |||
Սերբեր | 2.131 (11,19 %) | 1.901 (11,96 %) | 1.894 (14,59 %) | |||
Հարավսլավներ | 2.800 (14,70 %) | 2.867 (18,04 %) | 486 (3,74 %) | |||
Այլազգիներ | 694 (3,64 %) | 272 (1,71 %) | 329 (2,53 %) | |||
Ընդհանուր | 19.041 | 15.888 | 12.977 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրավնիկի տնտեսությունը, որը երբեք չի ունեցել բարձր ցուցանիշներ, շատ լուրջ տուժել է 1990-ականների սկզբին՝ պատերազմի ժամանակ։ Հիմնականում համայնքի բնակիչները զբաղված են գյուղատնտեսությամբ։ Քաղաքում գործում են մի քանի ֆաբրիկաներ, որոնք զբաղվում են փայտի մշակմամբ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրավնիկի հին հատվածում գոյություն ունեն բազմաթիվ կառույցներ, որոնց պահպանվել են XV դարի առաջին կեսի բոսնիական անկախության տարիներից։ Քաղաքում կան բազմաթիվ մզկիթներ և եկեղեցիներ։ Քաղաքային թանգարանը, որը կառուցվել է 1950 թվականին, շրջանի ամենավառ մշակութային հիմնարկներից է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականից Տրավնիկում գործում է մասնավոր համալսարան, որն սկզբնապես ներառել է 4 ֆակուլտետ։ Հետագայում համալսարանի կազմում ընդգրկվել է ևս 4 ֆակուլտետ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանվիկում տեղակայված են «Տրավնիկ» ֆուտբոլային և բասկետբոլայի ակումբների մարզադաշտերը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաջի Ալի բեյա մզկիթ
- Ենի ջամիա (Հասան ագիի մզկիթ)
- Շարենա ջամիա
- Սահատ Կուլա (ժամացույցի աշտարակ)
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղագրական քարտեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարտեզի թերթ L-33-IV Արխիվացված 2013-05-02 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Travnik». // mirjanadetelic.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 15.
- ↑ Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 202.(սերբ.)
- ↑ «Данные переписи» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт общины Травник (բոսն.)(խորվ.)(գերմ.)
- Портал города Травник Արխիվացված 2008-01-16 Wayback Machine(բոսն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրավնիկ» հոդվածին։ |
|