Տչև
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տչև | |||||
լեհ.՝ Tczew | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Tczew County? | ||||
Հիմնադրված է | 1198 թ. | ||||
Մակերես | 22,26 կմ² | ||||
ԲԾՄ | 25±1 մետր | ||||
Բնակչություն | 57 990 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC 1 և UTC 2 | ||||
Փոստային դասիչ | 83-100 à 83-110 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GTC | ||||
Պաշտոնական կայք | wrotatczewa.pl(լեհ.) | ||||
| |||||
Տչև (լեհերեն՝ Tczew, կոշուբյան բարբառով՝ Derszewo, Dërszewò, գերմաներեն՝ Dirschau), քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում՝ պատմական Պոմերանիա երկրամասում, ներկայիս Պոմորյան վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է, թեև այդ համայնքից առանձնացված է և համարվում է առանձին քաղաքային համայնք՝ իր զբաղեցրած 22,38 քառակուսի կիլոմետր տարածքով2.[2]: Ընկած է Վիսլա գետի արևմտյան ափին, Գդանսկ քաղաքից մոտավորապես 35 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 60 257[3][4], բնակչության խտությունը՝ 2504.4 մարդ/կմ²[3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1198 թվականին։ 1260 թվականին դուքս Սամբոր II-ից քաղաքի կարգավիճակ և լյուբեկյան իրավունք է ստացել։ 1309 թվականին տևտոնյան ասպետները գնել են քաղաքն ու նրա շրջակա հողերը։
Ռեֆորմացիայի ժամանակ Դիրշաուի բնակիչները լյութերականություն են ընդունել։ 1577 թվականին Ստեֆան Բատորին ավերել է քաղաքը։ Լեհաստանի բաժանման ժամանակ բնակավայրը բաժին է հասել Պրուսիային։
XIX դարի կեսերին Բեռլին-Քյոնիգսբերգ երկաթուղու վրա գտնվող կայարանի շահագործման և արդյունաբերական վերափոխումների շնորհիվ քաղաքի դերն ու նշանակությունը կտրուկ կերպով աճել է։ Հենց այդ ժամանակ էլ կառուցվել են Վիսլայի վրայի զույգ կամուրջները, որոնք դարձել են քաղաքի խորհրդանիշը։ Ընդունված է ասել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է Տչևի այդ կամուրջների ռմբակոծությամբ[5]։
1975 – 1998 թվականներին քաղաքը գտնվել է Գդանսկի վոևոդության կազմում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի տվյալներով Տչևի բնակչության թվաքանակը եղել է 60 152, բնակչության խտությունը՝ 2687,76 մարդ/կմ2.[6]:
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տչևը բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7]
- Գերմանիա, Վիտտեն
- Գերմանիա, Վերդեր (Հաֆել)
- Միացյալ Թագավորություն, Բարքինգ էնդ Դագենհեմ
- Դանիա, Hjørring
- Լատվիա, Այզկրաուկլե
- Ռուսաստան, Կուրսկ
- Իսրայել, Լև Հաշարոն
- Լեհաստան, Դեմբնո
- Լեհաստան, Սուվալկի
- Ֆրանսիա, Բովե
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կամուրջ Վիսլայի վրա
-
Սբ. Հովսեփ եկեղեցին
-
Փոստը
-
Քաղաքային գրադարանը
-
Թանգարանը
-
Բերդապարիսպը
-
Կենտրոնական հրապարակը
-
Վիսլա գետը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/042214214011-0934903?var-id=1639616&format=jsonapi
- ↑ www.stat.gov.pl (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 6-ին, Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին
- ↑ 3,0 3,1 Citar web |url=https://www.polskawliczbach.pl/Tczew |titulo=Tczew (Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-01-17 |obra=Polska w liczbach |lingua=polonês
- ↑ 4,0 4,1 Citar web |url=https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-01-17 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en
- ↑ «Війна розпочалася в Тчеві» (польська).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ www.stat.gov.pl (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 5-ին, Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին
- ↑ «Miasta partnerskie i zaprzyjaźnione». wrotatczewa.pl (լեհերեն). Tczew. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Municipal webpage (Լեհերեն)
- Cultural news and political information from Tczew Արխիվացված 2011-09-03 Wayback Machine (Լեհերեն)
- News and information from Tczew (Լեհերեն)
- Cultural news Արխիվացված 2016-03-29 Wayback Machine (Լեհերեն)
- Radio Fabryka - local radio (Լեհերեն)
- Birth, marriage and death records, 1637-1944 Արխիվացված 2012-02-04 Wayback Machine
- Trsovia - Featured Images of Tczew Արխիվացված 2019-05-13 Wayback Machine (Լեհերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տչև» հոդվածին։ |
|