Տորպեդ
Արտաքին տեսք
Տորպեդ (լատին․՝ torpedo - էլեկտրական կատվաձուկ), պայթուցիկ նյութի լիցք կրող ինքնաշարժ ինքնակառավարվող ստորջրյա սիգարաձև արկ։ Նախատեսված է հակառակորդի նավերը խոցելու և ջրագծի մոտ գտնվող օբյեկտները (նավամատույցներ, նավանորոգարաններ և այլն) կործանելու համար։ Տորպեդներով են զինված սուզանավերը, հակասուզանավային նավերը, էսկադրային ականակիրները, տորպեդային կատերները, ինչպես նաև ինքնաթիռները և ուղղաթիռները։ Տորպեդներն նավերից արձակվում են տորպեդային ապարատների միջոցով։ Տորպեդները լինում են․
- ըստ սնման աղբյուրի՝ ինքնավար և կաբելի միջոցով սնվող
- ըստ կրող օբյեկտի տիպի՝ նավային և ավիացիոն
- ըստ շարժիչի տիպի՝ շոգեգազային, էլեկտրական և ռեակտիվ
- ըստ մանևրման բնույթի՝ ուղիղ գնացող, մանևրող, լարերով հեռուստակառավարվող և ինքնուղղվող։
Տորպեդի իրանի երկարությունը 5,5-8,6 մ է և ավելի, տրամագիծը՝ 45-60 սմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորպեդ» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |