Տողրուլ Ասգարով
Տողրուլ Ասգարով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ և մարզիկ |
Երկիր՝ | Ադրբեջան |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 17, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գանձակ, Ադրբեջան |
Մարզիչ(ներ)՝ | Elchin Zeynalov?, Firdovsi Umudov? և Saypulla Absaidov? |
Հասակ՝ | 171 սանտիմետր |
Տողրուլ Շահրիյար օկլի Ասգարով (ադրբ.՝ Toğrul Şəhriyar oğlu Əsgərov, սեպտեմբերի 17, 1992, Գանձակ, Ադրբեջան), Ադրբեջանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ: Թոգրուլ Ասգարովը, ով 2008 թվականից հանդես է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում, ոսկե մեդալ է նվաճել 2012 թվականին Լոնդոնում կայացած XXX ամառային օլիմպիական խաղերում և արծաթե մեդալ՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված XXXI ամառային օլիմպիական խաղերում[1]։ 2015 թվականին Եվրոպական 1-ին խաղերի ոսկե մեդալը նվաճած Տոգրուլ Ասգարովը մեկ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ 2012 թվականին։ Տոգրուլ Ասգարովը 2010 թվականին աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Թոգրուլ Ասգարովը Օլիմպիական խաղերի հաղթող ադրբեջանցի ամենաերիտասարդ մարզիկն է:
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոգրուլ Ասգարովը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 17-ին Գյանջա քաղաքում։ Նախկինում ձյուդոյով էր զբաղվում։ 2005 թվականից Թոգրուլ Ասգարովը մարզիչ Էլչին Զեյնալովի ղեկավարությամբ զբաղվել է «Թահսիլ» մարզական ակումբում ըմբշամարտով: 1998-2009 թվականներին սովորել է Գյանջայի թիվ 7 միջնակարգ դպրոցում, իսկ 2009-2013 թվականներին՝ Ադրբեջանի պետական ֆիզիկական Դաստիարակություն և Սպորտի ակադեմիայում[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ապրիլին Տոգրուլ Ասկերովը ազատ ոճի ըմբշամարտում նվաճել է Գյանջայի առաջնության ոսկե մեդալը[3]։ 2008 թվականի հունվարին նա հաղթել է պատանեկան միջազգային մրցաշարում[4]։
2009 թվականի հուլիսին Տոգրուլ Ասկերովը նվաճել է Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալը[5]։
Ավելի ուշ Տոգրուլ Ասգարովը նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալը։
2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Տողրուլ Ասգարովը նվաճեց օլիմպիական ըմբշամարտի ոսկե մեդալը տղամարդկանց 60 կգ քաշային ազատ ոճում՝ հաղթելով ռուս Բեսիկ Կուդուխովին[6]: