Տիտա Մերելյո
Տիտա Մարելյո | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Անա Մարելյո |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 11, 1904[1][2][3] |
Ծննդավայր՝ | Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 24, 2002[1][4][2][…] (98 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Քաղաքացիություն՝ | Արգենտինա |
Մասնագիտություն՝ | երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և tango singer |
IMDb։ | ID 0580658 |
Տիտա Մարելյո, իսկական անունը Անա Մարելյո (իսպ․՝ Tita Merello, Laura Ana Merello հոկտեմբերի 11, 1904[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - դեկտեմբերի 24, 2002[1][4][2][…], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի դերասանուհի, տանգո պարող, երգչուհի։ Արգենտինական կինոյի ոսկե դարաշրջանի (1940-1950-ական թթ.), խոշորագույն աստղերից մեկը։ Նաև նկարահանվել է Մեքսիկայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հին Սան Տելմո քաղաքում, աղքատ ընտանիքում։ Յոթ ամսականում կորցրել է հորը, հինգ տարեկան հասակում մայրը նրան հանձնել է մանկատուն։ Մանկուց Ուրուգվայում աշխատել է ծառայողուհի, սակայն երբ նրա մոտ ախտորոշել են տուբերկուլյոզ հիվանդությունը, ապրել է հովվի խուտորում, օգնելով տվյալ ընտանիքին։ Դպրոց չի հաճախել, բայց սովորել է կարդալ և գրել։
1917 թվականից աշխատել է տեղի թատրոնի երգչախմբում։ 1920 թվականին խաղացել է մայրաքաղաքային Teatro Avenida թատրոնում։ 1923 թվականին ընդունվել է Բուենոս Այրեսյան Teatro Maipo թատրոն, որտեղ առաջին անգամ երգել է իր առաջին տանգոն Trago Amargo (Դառը կում)։ Սկսել է հանդես գալ դրամատիկ դերերում։ 1927 թվականին առաջին անգամ ձայնագրվել է երկու երգ, իսկ 1929 թվականին առաջին սկավառակը։ Նաև ինքնուրույն գրել է մի քանի տանգոյի տեքստեր։ Մամուլում հրատարակել է բանաստեղծություններ և խրոնիկական[5] նշումներ։ Որպես կինոդերասանուհի առաջին անգամ հանդես է եկել արգենտինական առաջին ձայնային Տանգո (1933) ֆիլմում, հանդես գալով գլխավոր Լիբերկա Լամարկի դերում։
Որոշ տեղեկությունների համաձայն Մարելյոն նկարահանվել է նաև համր ֆիլմում, 1928 թվականին, բայց տվյալ ֆիլմը չի պահպանվել։ Նրա դրամատիկական դերերից առավել տպավորիչ է եղել Ֆիլումենա Մարտուրանո դերը, Էդուարդ Դե Ֆիլիպոի համանուն ֆիլմում։ Խաղացել է Խասինտո Բենավենտեի պոեմներում։ 1940-ական թվականներին շրջագայել է Իսպանիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ 1946 թվականին նկարահանվել է Մեքսիկայում, ավելի ուշ 1955-1958 թվականներին ապրել է այնտեղ, Մերիան Ֆելիքսի, Լիբերտադ Լամարկեի նման խոշոր դերակատարների հետ։
1958 թվականին վերադառնալով Բուենոս Այրես, նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, հայտնի դերասան, երգիչ և կինոռեժիսոր Ուգո դել Կարիլիայի հետ միասին։ 1972 թվականին հրապարակել է իր ինքնակենսագրական գիրքը։
1985 թվականից սկսած չի նկարահանվել ֆիլմերում։ 1992 թվականից սկսած այլևս չի ձայնագրել երգեր, և 1994 թվականից հետո չի աշխատել հեռուստատեսությունում։ 1996 թվականին նրան Ազգային գեղարվեստական հիմնադրամի կողմից շնորհվել է մրցանակ, որը նա փոխանցել է մանկական հիվանդանոց։
Մահացել է քնած ժամանակ, սրտի կաթվածից։ Թաղված է մայրաքաղաքի Լա Չակարիտա գերեզմանատանը։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանվել է 33 ֆիլմերում, մասնակցել է 20 թատերական ներկայացումների, ակտիվորեն աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում, ձայնագրել է ավելի քան 80 երգ։
Կինոմրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կնոջ հինգ դեմքերը (1947 թվական)
- Կղզիաբնակ (1951 թվական)
- Ընկեցիկ (1954 թվական)[6]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 todotango.com (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.todotango.com/english/creadores/tmerelo.html
- ↑ «Հայերեն օնլայն բառարան - Bararan Online». bararanonline.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Ռուս-հայերեն բառարան, Արարատ Սահակի Ղարիբյան - Подкидыш». www.nayiri.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Romano N. Se dice de mí, la vida de Tita Merello. Buenos Aires: Ed. Sudamericana, 2001 (заглавие книги — название милонги, исполнявшейся актрисой в фильме Рынок, 1955, и ставшей знаменитой)
- Cabrera G. Tita Merello: el mito, la mujer y el cine. Buenos Aires: Ed. Marcelo Héctor Oliveri, 2006
- Delgado J. Tita Merello, la morocha argentina. Buenos Aires: Aguilar, 2006
- Nisenson A. Corazón en llamas: Tita Merello. Buenos Aires: Ed. Deldragón, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональная страница Արխիվացված 2007-03-19 Wayback Machine(իսպ.)
- На сайте кино Аргентины(չաշխատող հղում)(իսպ.)
- Театральная карьера(իսպ.)
- Дискография
- На сайте Танго от А до Я Արխիվացված 2010-02-25 Wayback Machine(անգլ.)
- На сайте Клуб Танго Արխիվացված 2007-04-26 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտա Մերելյո» հոդվածին։ |
|