1923 թվականին տեղափոխվել է Երևան։ Սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում և 1928-1932 թթ. Լենինգրադի պոլիտեխնիկական կերպարվեստի ինստիտուտում։ Ապրել և ստեղծագործել է Լենինգրադում։ Աշխատել է մոնումենտալ դեկորատիվ արձանագործության և դիմաքանդակի բնագավառներում։ Դավթյանի աշխատանքների զգալի մասը չի պահպանվել։ Գործերից են՝ «Ջութակահար Հովհաննես Նալբանդյանի կիսանդրին» (1928, ԳԱԹ), Ա.Ս.Պուշկինի երկու դիմաքանդակը (1937, Միխայլովսկոյեի Պուշկինի տուն-թանգարան), «Գրոհ» բարձրաքանդակ-պաննոն (1935), «Լողորդուհի» (1936-1937), «Բասկետբոլ» (1937) և այլն[2]։ Մահացել է 1938 թվականին 33 տարեկանում։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 299)։