Մեծ տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ պարունակում է երկու տոն, նշանակվում է՝ մ. 3։ Մեծ (մաժորային) եռահնչյունի ստորին ինտերվալն է և երբեմն կարող է փոխարինել նրան՝ թողնելով գրեթե նույն տպավորությունը։
Փոքր տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է մեկուկես տոն, նշանակվում է՝ փ. 3։ Փոքր (մինորային) եռահնչյունի ստորին ինտերվալն է և ինչպես մեծ տերցիան, երբեմն կարող է փոխարինել նրան։
Մեծացված տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է երկուսուկես տոն, էնհարմոնիկորեն հավասար է մաքուր կվարտային։ Կառուցվում է մաժորի և մինորի II իջեցված աստիճանին (երկու դեպքերում էլ IV բարձրացված աստիճանի մասնակցությամբ) և լուծվում է մաքուր կվինտայի մեջ։
Փոքրացված տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է մեկ տոն, էնհարմոնիկորեն հավասար է մեծ սեկունդային։ Կառուցվում է մաժորի և մինորի կայուն աստիճանների շուրջ, այսինքն՝
մաժորում և հարմոնիկ մինորում VII աստիճան վրա (երկու դեպքերում էլ II իջեցված աստիճանի մասնակցությամբ), լուծվում է I աստիճանի մաքուր պրիմայի մեջ,
մաժորի II բարձրացված աստիճանին և մինորի II աստիճանին (IV իջեցված աստիճանի մասնակցությամբ), լուծվում է III աստիճանի մաքուր պրիմայի մեջ,
հարմոնիկ մաժորի, բնական մինորի և հարմոնիկ մինորի IV բարձրացված աստիճանի վրա, լուծվում է հինգերորդ աստիճանի մաքուր պրիմայի մեջ։