Տեո Ֆրենկել Ավագ
Տեո Ֆրենկել Ավագ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 14, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Վախճանի թիվ՝ | սեպտեմբերի 20, 1956[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն՝ | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
IMDb։ | ID 0294276 |
Թեո Մորից Ֆրենկել (հոլ.՝ Theo Frenkel, հուլիսի 14, 1871[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - սեպտեմբերի 20, 1956[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, համր կինոյի ժամանակաշրջանի սցենարիստ։ Հոլանդական և եվրոպական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։
Թեո Ֆրենկելը որպես ռեժիսոր 1908-1925 թվականներին նկարահանել է ավելի քան 220 ֆիլմ, սակայն դրանցից քչերն են պահպանվել և այդ պատճառով հնարավոր չէ ճիշտ գնահատել վերջիններիս գեղարվեստական նշանակությունը։ 1911-1948 թվականներին նկարահանվել է 21 ֆիլմում և եղել երեք ֆիլմի պրոդյուսեր։
Ռեժիսորը մեծ ծավալով կինեմատոգրաֆիական աշխատանքներ է կատարել Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Հոլանդիայում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեո Ֆրենկելը եղել է հրեական ընտանիքից[4]։ Նրա հայրը՝ Մորից Ֆերկելը ( Maurits Frenkel, 1841—1873) կապելմայստեր էր, իսկ մայրը՝ Թեոդորա Անտոնիա Բոումեստերը դերասանուհի (Theodora Antonia Bouwmeester, 1850—1939): Նրանք ամուսնացել են 1856 թվականին[5][6]։ Ֆրենկելը մինչև ֆիլմարտադրությունով զբաղվելն աշխատել է որպես դերասան Եվրոպայի տարբեր երկրների թատրոններում։
Իր առաջին ֆիլմը նկարահանել է 1908 թվականին «Cecil Hepworth's filmstudio» կինոստուդիայում՝ Անգլիայում։ Կարճ ժամանակ անց ստեղծել է թատերախումբ և իր սցենարներով նկարահանել է հիսունից ավելի տարբեր ժանրերի ֆիլմեր՝ սկսած մյուզիք–հոլլից վերջացրած ողբերգություններով։
1910 թվականին ղեկավարում էր Բրայթոնի (Մեծ Բրիտանիա) և Նիցեի (Ֆրանսիա) «Charles Urban’s studio’s» կինոստուդիան։ Նիցեում երկու տարվա ընթացքում ղեկավարել է ավելի քան 120 ֆիլմի նկարահանում, որոնցից շատերը եղել են գունավոր և դրա համար օգտագործվել է ամենաառաջին տեխնիկաներից մեկը Kinemacolor–ը։ Ֆրենկելն ընտրում էր սյուժեներ հիմնված հունական առասպելաբանության, աստվածաշնչյան պատմություններ և պատմավեպերի հիման վրա։ Վերջիններիս նկարահանման օգտագործում էր գլամուրային կոստյումները և տպավորիչ տեսարանները գեղեցիկ բնապատկերներ։
1912 թվականից Ֆրենկելն աշխատում էր Pathe ստուդիայում։ 1913 թվականին տեղափոխվում է Բեռլին, սակայն Առաջին աշխարհամարտից առաջ վերադառնում է Հոլանդիա, որտեղ դառնում է այդ ժամանակների ամենափորձառու ռեժիսորներից։ Ստեղծում է մի քանի հաջող դրամաներ․ «Het wrak van de Noordzee» (Հյուսիսային ծովի աղետը, 1915), «Genie tegen geweld» (Հանճարը բռնության դեմ, 1916) и «Pro domo» (1918).
Պատերազմի ավարտից հետո, Ֆրենկելը վերադառնում է Բեռլին, որպեսզի գլխավորի գերմանահոլանդական համատեղ կինոստուդիան։ Նա նկարահանեց «Alexandra» (1922) և «Frauenmoral» (1923) ֆիլմերը, սակայն իր միջազգային կարիերան շուտով ավարտվեց։
1925 թվականին նա հեռացավ կինեմատոգրաֆիայից։ Ռեժիսորն իր վերջին ֆիլմը նկահանել է 1928 թվականին։
Նրա որդին Թեո Ֆրենկելը (կրտսեր) (1893-1955) ևս եղել է դերասան, գրող և ռեժիսոր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- By Order of Napoleon (1910, ռեժիսոր)
- Luchtkastelen (1914, դերասան)
- Zijn viool (1914, դերասան)
- Fatum (1915)
- Het Wrak in de Noordzee (1915)
- Genie tegen geweld (1916)
- Life's Shadows (1916)
- Pro domo (1918)
- Het proces Begeer (1918)
- De duivel (1918)
- Ray of Sunshine (1919)
- The Devil in Amsterdam (1919)
- Op stap door Amsterdam (1919)
- Helleveeg (1920)
- Zxh boord van de 'Sabina' (1920)
- Geeft ons kracht (1920)
- Menschenwee (1921)
- De bruut (1922)
- Judith (1923 թ.)
- Frauenmoral (1923 թ.)
- Cirque hollandais (1924)
- De cabaret-prinses (1925)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Levie-Kanes Family Tree Collection
- ↑ Dutch Jewish Genealogical Data Base(չաշխատող հղում)
- ↑ Theodorus Maurits Frenkel
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography for Theo Frenkel(անգլերեն)