Jump to content

Տելեֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռախոսից ֆոբիա (տելեֆոնոֆոբիա, տելեֆոբիա), դժկամություն կամ ֆոբիա հեռախոսով զանգեր կատարելուց կամ զանգ ընդունելուց[1]։ Համարվում է սոցիալական ֆոբիայի կամ սոցիալական անհանգստության տեսակ[1]։ Համեմատելի է լոգոֆոբիայի հետ․ երկուսն էլ առաջանում են շփվելու վախից, և կապված են քննադատվելու, մեղադրվելու կամ հիմար թվալու վախերի հետ[2]։ 1993 թվականի տվյալներով Մեծ Բրիտանիայում տելեֆոբիա ունի մոտ 2.5 միլիոն մարդ[3]։

«Հեռախոսից վախ» եզրը վերաբերում է տելեֆոբիայի ավելի ցածր մակարդակի, երբ մարդիկ անհանգստություն են զգում հեռախոս օգտագործելիս, բայց ավելի քիչ աստիճանի, քան իրական ֆոբիան է[4]։ Տելեֆոբիայով տառապող անձինք կարող են դեմ դիմաց շփման ժամանակ խնդիր չունենալ։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսը կարևոր է և՛ շրջապատի հետ կապվելու, և՛ կարևոր ու օգտակար ծառայություններ ստանալու համար։ Որպես արդյունք, այս ֆոբիայն դառնում է սթրեսի մեծ գործոն և ազդեցություն է ունենում կյանքի, աշխատանքի և սոցիալական հարաբերությունների վրա[2]։ Տելեֆոբիա ունեցողները խուսափում են շատ գործունեություններից, ինչպես օրինակ՝ պլանավորված իրադարձություններ և տեղեկության ճշտում[5]։ Լարում է առաջանում աշխատավայրում, քանի որ հեռախոսը կարիերայի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Marshall, John R. (1995). «Telephone Phobia». Social Phobia: From Shyness to Stage Fright. New York: BasicBooks. ISBN 0-465-07896-6.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Doctor, Ronald M. (2000). The Encyclopedia of Phobias, Fears, and Anxieties. New York: Facts On File. էջ 493. ISBN 0-8160-3989-5.
  3. As cited in: "The Newspapers Handbook". By Richard Keeble, Third edition, 2001, ISBN 0-415-24083-2, p. 64
  4. Fielding, Richard G. «Telephone apprehension: a study of individual differences in attitudes to, and usage of the telephone». Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  5. "Break the bipolar cycle: a day-by-day guide to living with bipolar disorder", by Elizabeth Brondolo, Xavier Amador, p. 179
  6. Rowlands, Barbara (1993 թ․ օգոստոսի 24). «Health: Don't call me, please, and I won't call you: To most of us, the ringing of the phone is at least a potential pleasure. But to some it is a source of anguish». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.