Տարտուի արվեստի թանգարան
Տարտուի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տարտու |
Վայր | Barclay de Tolly house? |
Ղեկավարության նստավայր | Տարտու, Էստոնիա |
Հիմնադրվել է | 1940 |
Տնօրեն | Joanna Hoffmann? |
Կայք | tartmus.ee |
Տարտուի արվեստի թանգարան (էստ․՝ Tartu Kunstimuuseum), արվեստի պետական թանգարան Տարտուում։ Համարվում է Հարավային Էստոնիայի արվեստի ամենամեծ թանգարանը։ Հիմնադրվել է 1940 թվականին[1] տեղական Պալլաս արվեստի դպրոցի անդամների նախաձեռնությամբ։
Թանգարանի հիմնական հավաքածուն ներառում է XVIII դարի մինչև մեր օրեր Էստոնիայի արվեստի և օտարերկրյա հեղինակների աշխատանքներ։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 23 000 ցուցանմուշ։ Թանգարանում կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչպես նաև թանգարանի հիմնական հավաքածուի ցուցադրություն։ Թանգարանը համագործակցում է Էստոնիայի և արտասահմանյան այլ թանգարանների և պատկերասրահների հետ[2]։ Ցուցահանդեսները կազմակերպվում են նաև Ռատուշնայա 18 հասցեում գտնվող «Ընկնող տուն» շենքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին «Պալլաս» գեղարվեստական ընկերությունը հիմնադրել է «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոցը, որը առանցքային դեր է խաղացել տեղական գեղարվեստական կրթության գործում։ «Պալլաս» ընկերության ձևավորումից 20 տարի հետո միտք է հղացել ստեղծել թանգարան։ 1940 թվականի նոյեմբերի 17-ին Տարտուի քաղաքային խորհուրդը ստորագրել է գեղարվեստական թանգարան ստեղծելու մասին որոշումը։ 1941 թվականին Ազգային ազգագրական թանգարանը (այժմ՝ Էստոնիայի ազգային թանգարան) XX դարի իր գեղարվեստական հավաքածուները փոխանցել է նորաստեղծ թանգարանին։
Պատերազմական տարիներին թանգարանի ֆոնդերը տեղափոխվել են տարբեր կառույցներ։ Իրավիճակը բարդացել է, երբ 1943 թվականի ռմբակոծումից փլուզվել է Լայ 17 հասցեի աղյուսե շինությունը, որտեղ տեղակայված էր հավաքածուն։ Հավաքածուի հիմնական մասը հնարավոր է եղել փրկել[2]։ Տեղափոխումներից հետո թանգարանի հավաքածուն 1946 թվականին տեղավորվել է Բալիկրավի 14 հասցեի շենքում[1]։ Ժամանակի ընթացքում շենքը վերակառուցվել է թանգարանային կարիքներից ելնելով։ Ի սկզբանե այդտեղ եղել է պահոց, սրահներ, սակայն 1999 թվականին որոշվել է շենքը փակել այցելությունների համար և բարելավել աճող ֆոնդերը։ Ներկայիս շենքն ունի պահոց, վարչական գրասենյակներ, ադմինիստրատիվ գրասենյակներ, վերականգնված արվեստանոցներ, գրադարան և արխիվ։
Ընկնող տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականից Տարտուի գեղարվեստի թանգարանի ցուցահանդեսները կազմակերպվում են Ռատուշենայա հրապարակի 1973 թվականին կառուցված թիվ 18 շենքում՝ այսպես կոչված «Ընկնող տանը»։ Ժամանակին շենքը պատկանել է Բարկայ դե Տոլի ազնվական ընտանիքին։ Ժամանակի ընթացքում, հիմքում տարբեր նյութերի կիրառման պատճառով, շենքը սկսել է թեքվել, որտեղից էլ եկել է նրա անունը։ Լեհ մասնագետների կողմից վերակառուցումից հետո շենքը դադարել է «ընկնել»։
Շենքը բաղկացած է երեք հարկից։ Այստեղ կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, գործում է կրթական դասարան և մասնագիտացված գրախանութ[3]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուի հիմքն են կազմել «Պալլաս» գեղարվեստի ընկերության ներկայացուցիչների 133 աշխատանքները[4]։ Հավաքածուի կարևոր մաս են կազմում «Պալլաս» գեղարվեստի ընկերությունից մնացած ժառանգությունը, որտեղ նարկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Տրիյկը, Կոնրադ Մյագին, Ադո Բաբեն, Ալեքսանդր Վարդին, Կարին Լուտսը և այլք։ Այս և «Պալլաս» գեղարվեստի ընկերությանն ու գեղարվեստի դպրոցին առնչվող աշխատանքները պահվում են թանգարանում։
Թանգարանում ներկայացված են նաև 19-րդ դարի էստոնական արվեստի կարևորագույն դեմքեր, ինչպիսիք են՝ Յոհան Կյոլերը, Ջուլիա Հագեն-Շվարցը։
Հավաքածուն ներառում է նաև ռուս և արտասահմանյան նկարիչների աշխատանքներ։ Ռուս նկարիչներից ներկայացված են Հովհաննես Այվազովսկին, Իվան Շիշկինը, Մաքսիմիլիան Վոլոշինը, Կոնստանտին Սոմովը, Միխայիլ Լարիոնվը, Նատալյա Սերգեևնա Գոնչարովան և այլք։
Հավաքածուն բաղկացած է կտավներից, գծանկարներից, գեղանկարներից, քանդակներից և ժամանակակից արվեստի նմուշներից (լուսանկարներ, վիդեո արտ, ձայնային արվեստ, ինստալյացիաներ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Laborint. «Information Centre Of Estonian Museums». www.muuseum.ee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «75. Как много в этой цифре - Газета - Postimees ». Postimees. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Tartu Art Museum, Estonia». Visitestonia.com. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Веб-Портал Музеев - Interjöör». muis.ee. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարտուի արվեստի թանգարան Արխիվացված 2015-02-20 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտուի արվեստի թանգարան» հոդվածին։ |