Տարածություն և ժամանակ, Նյուտոնյան տեսություն
Բացարձակ տարածություն, դասական մեխանիկայում - էվկլիդյան եռաչափ տարածություն, որում գործում է Գալիլեյի հարաբերականության և փոխակերպման սկբունքը։
Այս հասկացությունը «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները»-ում ներկայացվել է Նյուտոնի կողմից (բացարձակ ժամանակ հասկացության հետ միասին)։ Ըստ նրա ժամանակն ու տարածությունը հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն, որոնք գոյություն ունեն ինչպես միմիանցից, այնպես էլ նյութական մարմիններից անկախ։
... ժամանակն ու տարածությունը ներառում են ինչպես իրենց, այնպես էլ գոյություն ունեցող ամեն ինչ։ Ժամանակի մեջ ամեն ինչ դասավորվում է հաջորդականությամբ, իսկ տարածության մեջ՝ դիրքով։ Իրականում նրանք բնորոշում են մարմնի դիրքը, բայց մարմնի շարժման սկզբնական դիրքը որոշելն անհեթեթություն է։ Այսպիսով այդ դիրքերը բացարձակ են, իսկ դիրքերի միջև տեղափոխությունը՝ բացարձակ շարժում [1]:
Միևնույն ժամանակ Նյուտոնը նշում է ներկայիս հասկացության անորոշությունը.
Ժամանակը, տարածությունը, դիրքը և շարժումը հայտնի հասկացություններ են։ Այս հասկացությունները սովորաբար վերաբերում են այն ամենին, ինչն ընկալվում է մեր զգայարանների կողմից։ Այստեղից էլ առաջանում են մի շարք սխալ դատողություններ, որոնք շտկելու համար անհրաժեշտ է վերը նշված հասկացությունները բաժանել բացարձակ և հարաբերական, ճշմարիտ և թվացյալ, մաթեմատիկական և աշխարհիկ ձևերի [2]:
Որպես այդպիսի մաթեմատիկական հասկացություն Նյուտոնը ներմուծեց հատուկ հաշվարկման իներցիալ համակարգ , որի միջոցով էլ դիտարկվում է բացարձակ շարժումը, չնայած որ ֆիզիկորեն այն իրական չի լինի, եթե միայն այն չկապենք ինչ-որ անշարժ մարմնի, օրինակ՝ անշարժ աստղերի հետ։
Մաթեմատիկական մոդելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Արիստոտելի, Նյուտոնի առաջադրած տարածությունն և ժամանակը հնարավոր չէ դիտարկել որպես E3×E1: Առաջին հերթին դա կախված է նրանով, որ Նյուտոնի տեսության մեջ բացակայում է բացարձակ շարժում հասկացությունը։ Օրինակ, եթե դուք գտնվում եք մի հաշվարկման իներցիալ համակարգում, ապա ոչ մի փորձով չեք կարող որոշել, այն ուղղագիծ հավասարաչափ է շարժվում մեկ այլ հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ, թե ոչ։ Այդ իսկ պատճառով հնարավոր չէ համապատասխանություն մտցնել տվյալ տարածության, որում դուք գտնվում եք, երկու կետերի միջև տվյալ ժամանակում, և որոշ ժամանակ առաջ։ Քանի որ Նյուտոնի տեսությունը թույլ է տալիս որքան հնարավոր է մեծ արագությունների գոյությունը, ապա յուրաքանչյուր կետ տարածության մեջ ժամանակի t1 պահին, համապատասխանում է t≠t1 պահին տարածության մեկ այլ կետին։ Այդ իսկ պատճառով ժամանակի ցանկացած պահին ցանկացած կետի կարելի է վերագրել իր տաժածությունը։ Այսպիսով Նյուտոնի տարածությունն ու ժամանակը E1 կարգի շերտավորված տարածություն է, որն իրենից ներկայացնում է E3 կարգի շերտի բացարձակ ժամանակը հարաբերական տարածության մեջ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ньютон, 1989, էջ 32
- ↑ Ньютон, 1989, էջ 30
- ↑ Роджер Пенроуз Путь к реальности или законы, управляющие вселенной. Полный путеводитель = The Road to Reality: A Complete Guide to the Laws of the Universe / Перевод с английского А. Р. Логунова и Э. М. Эпштейна. — Ижевск: Институт компьютерных исследований, НИЦ «Регулярная и хаотическая динамика», 2007. — С. 334. — 912 с. — ISBN 978-5-93972-618-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Исаак Ньютон. Математические начала натуральной философии = Philosophiæ Naturalis Principia Mathematica / Перевод с латинского и комментарии А. Н. Крылова, предисловие Л. С. Полака. — М.: Наука, 1989. — ISBN 5-02-000747-1.