Տավարի «Վելլինգթոն»
Տեսակ | տավարի մսով ուտեստ |
---|---|
Առաջացման երկիր | Անգլիա |
Հիմնական | beef tenderloin? |
Beef Wellington Վիքիպահեստում |
Տավարի «Վելլինգթոն» (անգլ.՝ Beef Wellington), տոնական ուտեստ տավարի մսով։ Փաթաթված է շերտավոր խմորի մեջ։ Ֆիլեն սովորաբար թխվում է մեծ կտորով։ Երբեմն ճաշատեսակը պատրաստվում է փոքր կտորներով՝ կարկանդակի տեսքով։ Հյութեղ տեսքի և համի համար օգտագործվում են համեմունքներ, սունկ կամ բանջարեղեն։ Սովորաբար մատուցվում է սոուսով։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ծագումը ոչ մի կապ չունի դուքս Վելինգթոնի հետ[1]։ Այն ժամանակ, երբ Վելլինգթոնը հռչակվեց դուքս, խմորի մեջ փաթաթված միսը անգլիական խոհանոցի անբաժանելի մասն էր։ Ֆրանսիական խոհանցում նույնպես կար ֆիլե՝ խմորով փաթաթված։ Կա նաև տարբերակ, որ ուտեստը հորինվել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում[2], այնուամենայնիվ, 19-րդ դարի խոհարարական գրքերում "Վելինգթոնի" միսը չի հիշատակվում։ Լոս Անջելես թայմսը 1903 թվականին հիշատակել է Վելինգթոն ֆիլեի մասին, սակայան որպես ուտեստ, առաջին անգամ հիշատակվել է 1939 թվականին։
«Վելլինգթոն» անվամբ հայտնի են նաև այլ ուտեստներ, որոնք պատրաստվում են ոչխարի, հավի, հնդկահավի մսերից կամ սաղմոնից[3]։
Պատրաստման եղանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավարի միսը տապակվում է բոլոր կողմերից բուսական յուղի մեջ, մինչև կեղևի հայտնվելը կամ մի փոքր թխվում է նախապես տաք ջեռոցում։ Միսը իր հերթին փաթաթված է բեկոնի շերտերով, որը էլ ավելի հյութեղ է դարձնում միսը։ Հետո մսի վրա քսվում է դյուքսելը՝ մանրացված սունկը տապակած սխտորով, ապա այդ բոլորը միասին փաթաթվում է շերտավոր խմորի մեջ։ Կարկանդակի վրա ձվի դեղնուց է քվում և տեղափոխվում ջեռոց՝ չափավոր տաքացված և պատրաստվում մինչև կարմրելը[1][4]։
Ճիշտ պատրաստման դեպքում, այն կտրելու ժամանակ պետք է ունենա վարդագույն երանգ[5]։ Ճաշատեսակի պատրաստման մեջ ամենադժվարը թխելու ճիշտ ժամանակի ընտրությունն է. միսը հեշտ է պահել վառարանում։ Դրա համար էլ ռեալիթի-շոուի հաղորդավար շեֆ-խոհարար Գորդոն Ռամզին մրցույթի համար հաճախ ընտրում է տավարի կամ ոչխարի միս։
Սոուսի համար օգտագործվում է արգանակ, ուրց և այլ համեմունքներ։ Վելլինգթոնը հաճախ մատուցվում է սոուսով և բանջարեղենով[1]։
-
Տավարի «Վելլինգթոնը» ամբողջովին տեսքվ։
-
Տավարի «Վելլինգթոնը» սոուսով և շոգոխաշած սալսիֆիով։
-
Տավարի «Վելլինգթոն», պատրաստված հատուկ բաժնով և ծնեբեկով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Зимин А. Пир дюка // КоммерсантЪ Weekend : журнал. — 2014. — № 50. — С. 63.
- ↑ Hyslop, Leah (2013 թ․ օգոստոսի 21). «Potted histories: Beef Wellington». The Telegraph. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Оливер Дж. Индейка Веллингтон // Выбор Джейми. Курица и дичь. — М.: Издательство «Э», 2016. — С. 70. — 96 с. — ISBN 9785-699-82769-5
- ↑ Говядина «Веллингтон» // «Лиза. Приятного аппетита» : журнал. — ИД «Бурда», 2014. — С. 37. — ISSN 1560-5442.
- ↑ «Говядина Веллингтон». Gordon Ramsey. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տավարի «Վելլինգթոն» կատեգորիայում։ |