Ռեյնոլդսը հաճախում էր Օքսֆորդի դրամատիկական դպրոցը, որն ավարտել է 2015 թվականին[2]։ Նա առաջին անգամ հայտնվել է էկրաններին դերեր կատարելով մի քանի կարճամետրաժ ֆիլմերում՝ բրիտանական կատակերգական In Cahoots դուոյի «Քաղաքակիրթ մարդիկ» ֆիլմում, որը ցուցադրվել է 2015 թվականի օգոստոսին Edinburgh Festival Fringe-ի ժամանակ[3][4], «Նախանձոտ ընկերը» ֆիլմում[4], որը նույնպես In Cahoots-ի կողմից էր։ 2016 թվականին Ռեյնոլդսն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում՝ «Համեղ» հեռուստասերիալի 12 դրվագում կատարելով Թերեզա Բենելիի դերը։ 2017 թվականին նա զարգացրել է իր հեռուստատեսական կարիերան, կատարելով Լեդի Այզոբել Դանսանիի դերը «Օտարականը» սերիալում[5], և 20-ամյա Սալիի դերը՝ BBC-ի «Ռելլիկ» թրիլլեր սերիալում[6]։
2018 թվականին Ռեյնոլդսը գլխավոր դեր է կատարել «Ֆանի Լայը տեղում է»[7] ֆիլմում՝ Չարլզ Դենսի և Մաքսին Փիքի հետ միասին։ Նա նաև կատարել է գլխավոր դերերից մեկը՝ Տերեզայի դերը, Sky 1-ի «Համեղ» կատակերգության մեջ՝ Իեն Գլենի և Դոն Ֆրենչի հետ միասին[8]։ 2019 թվականին նա սկսել է կատարել Լիլիի դերը Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» կատակերգական դրամա հեռուստասերիալում[4]։ Սերիալը լույս է տեսել 2019 թվականի հունվարի 11-ին[9]։