Jump to content

Տայձին կյոֆուսյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տայձին կյոֆուսյո (ճապ.՝ 対人恐怖症 տայձին կյոֆուսյո, բառացի «միջանձային հարաբերություններից վախի հիվանդություն»), ճապոնական մշակութային սինդրոմ։ Առաջին անգամ նկարագրել է Սյոմա Մորիտան 1920-ական թվականներին[1]։

Ճապոներեն 対人恐怖症 (ըստ Պոլիվանովի համակարգի) անվանման ճիշտ տառադարձումը տայձին կյոֆուսյո է (կամ ձայնավորի երկայնության լրացուցիչ նշումով՝ տայձին կյոֆուսյո կամ տայձին կյո։ ֆուսյո։): Սակայն գրականության մեջ երբեմն հանդիպում է սինդրոմի անվան սխալ գրություն՝ «տայջին կիոֆու շու»[2] և «տաջին կիոֆուշո» ձևերով[3]։

Կլինիկական պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայձին կյոֆուսյո սինդրոմի ժամանակ հիվանդը մեծ վախ է զգում դիմացինին վիրավորելուց և վախենում է կորցնել նրա հետ եղած դրական հարաբերությունները և կարծիքը իր անձի մասին։ Միևնույն ժամանակ կարող է լինել ուրիշներին վիրավորելու վախ իր պահվածքով կամ էլ դեմքի անվայելուչ արտահայտությամբ, ինչ-որ մեկին ֆիզիկական թերությամբ[2], զկրտոցով, քրտնածությամբ և երեսի կարմրությամբ[1]։ Այս հիվանդության ախտանիշները իրենց մեջ ներառում են սոցիալական ակտիվությունից խուսափում, սրտխփոցների արագացում, շնչահեղձություն, դող և խուճապի նոպաներ ամբոխի մեջ լինելու ժամանակ։

Տայձին կյոֆուսյոյով տառապողները վախենում են, որ իրենք կվիրավորեն կամ կշփոթեցնեն ուրիշներին, մինչդեռ սոցիոֆոբիայով տառապողները վախենում են, որ իրենք խայտառակում են իրենք իրենց (DSM-IV-ի չափանիշերով)։

Այս սինդրոմով մարդը փորձում է ղեկավարել իր բոլոր ռեակցիաները, ներառյալ՝ ակամա, վախենում է կարմրել կամ քրտնել, բայց քանի որ դա միշտ չէ, որ ստացվում է, սկսվում է դրսևորվել խուսափողական վարքագիծ, որը և բերում է սոցիալական մեկուսացման[2]։

Նաև տայձին կյոֆուսյոյով տառապողները կարող են բողոքել ներքին օրգանների ցավից[3], գերհոգնածությունից[3], անքնությունից[3], հիպոթիմիայից[4]։

Տայձին կյոֆուսյոն ունի մշակույթով պայմանավորված երկու ձև՝ «վիրավորական ձև», որի ժամանակ մարդը վախենում է վիրավորել իր տեսքով, հոտով կամ ուրիշ գործողությամբ, և «զգայուն ձև», որի ժամանակ կա ուժեղ սոցիալական զգայունակություն և անհանգստություն միջանձնային հարաբերությունների վերաբերյալ[5]։

Հիմնականում հիվանդությունը դրսևորվում է երիտասարդների մոտ[3]։ Ճապոնիայում տայձին կյոֆուսյոն տարածված է դեռահասների և վաղ հասունացման շրջանում[6]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայձին կյոֆուսյո ախտորոշումը տարածվածությամբ երրորդն է Ճապոնիայի հոգեբուժական կլինիկաներում և կազմում է ընդհանուր թվի 7-46 %-ը[1]։

Ճապոնիայի կլինիկական տվյալները ցույց են տալիս, որ ավել շատ տղամարդիկ, քան կանայք ունեն տվյալ խանգարումը[6][7]։

Ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ճապոնական դասակարգումը առանձնացնում է տայձին կյոֆուսյոյի հետևյալ խմբերը[1].

  • Սեկիմեն կյոֆու (赤面恐怖), մարդկանց մոտ կարմրելուց վախ (Էրիտրոֆոբիա),
  • Սյուբո կյոֆու (醜貌恐怖), վախ ֆիզիկական թերություններից (դիսմորֆոֆոբիա),
  • Ձիկոսիսեն կյոֆու (自己視線恐怖), վախ աչքերի մեջ նայելուց,
  • Ձիկոսյու կյոֆու (自己臭恐怖), վախ մարմնի տհաճ հոտ ունենալուց (օսմոֆոբիա և դրոմիդրոսիֆոբիա)։

Նաև առանձնանում են որոշ տեսակներ, որոնք կախված են հիվանդության ծանրությունից[1].

  • Անցումային։ Տևողությամբ կարճ է և չափավոր ծանրությամբ։ Հիմնականում հանդիպում է անչափահասների մոտ, բայց կարող է հանդիպել յուրաքանչյուր տարիքում։
  • Ֆոբիական։ Ամենատարածված ձևն է, առավել նման է սոցիոֆոբիային։
  • Ցնդաբանական։ Ներառում է երևակայական անհանգստություն կամ չափազանցված արատ կամ իր մարմնի տարօրինակություն։
  • Ֆոբիականը համակցված շիզոֆրենիայի հետ։ Ամենաբարդացված ձև է։

Նմանատիպ ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման ախտանիշ հանդիպում է նաև Կորեայում և այլ մշակույթներում, որտեղ գնահատվում է համեստությունը և ընդունված է հատուկ ուշադրություն դարձնել սոցիալական վարքագծի վերահսկողությանը հիերարխիկ միջանձնային հարաբերություններում[5][8]։ Կորեայում նման ախտանիշը անվանում են դեինգոնպո (կորեերեն՝ 대인공포, բառացի՝ «միջանձնային վախ»[9]։

Օգտագործվում են հակադեպրեսանտներ, օրինակ միլնացիպրան, որը լավ արդյունքներ է ցուցաբերել սոցիոֆոբիայի բուժման ժամանակ[10]։

Նմանատիպ հոգեկան խանգարումների ստանդար ճապոնական բուժման միջոց է մորիտա թերապիան, որը մշակել է Սյոմոյ Մորիտոն 1910-ական թվականներին՝ բուժելու համար ինչպես տայձին կյոֆուսյոն, այնպես էլ սինկեյսիցուն(ճապ.՝ 神経質՝ «նևրոտիկություն»)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բելգիացի գրող Ամելի Նոթոմբի «Վախ և Սարսուռ» վեպում կա այս երևույթի անուղակի նկարագրությունը։ Ճապոնական ընկերության աշխատակցուհի Մորի Ֆուբուկին խուճապային ամաչում է իր բնական հոտից, որն առաջանում է քրտինքից, և որը կատարվում է ամեն անգամ, երբ նա հանդիպում է իրեն դուր եկած տղամարդու։
  • Շվեյցարական The Evpatoria Report post-rock խմբի համանուն կոմպոզիցիան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 James R. Culture-bound syndromes: Taijin Kyofusho // Encyclopedia of Multicultural Psychology. — 2006. — P. 145—146. — ISBN 978-1-452-26556-8(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 В. В. Марилов Культуральные синдромы // Общая психопатология. — М.: Издательский центр «Академия», 2002. — С. 101. — 224 с. — ISBN 5-7695-0838-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ю. В. Попов, В. Д. Вид Современная клиническая психиатрия. — М.: Экспертное бюро-М, 1997. — С. 234. — 496 с. — ISBN Կաղապար:ISBN с опечаткой
  4. Тетюшкин М. А. (врач психиатр-нарколог) «Редкие психозы. ТАДЖИН КИОФУШО» ՅուԹյուբում
  5. 5,0 5,1 DSM-5, 2013, էջ 837
  6. 6,0 6,1 Takahashi T. Social phobia syndrome in Japan.(անգլ.) // Comprehensive Psychiatry[en]. — 1989. — Т. 30. — № 1. — С. 45—52. — PMID 2647401.
  7. Kirmayer L. J. The place of culture in psychiatric nosology: Taijin kyofusho and DSM-III-R.(անգլ.) // Journal of Nervous and Mental Disease[en] : journal. — Lippincott Williams & Wilkins[en], 1991. — Т. 179. — № 1. — С. 19—28. — PMID 1985144.
  8. Lee S. H. (1987). Social phobia in Korea. Proceeding of the First Cultural Psychiatry Symposium between Japan and Korea. Seoul: The East Asian Academy of Cultural Psychiatry
  9. Deborah C. Beidel, B. Christopher Frueh, Michel Hersen Social Anxiety Disorder // Adult Psychopathology and Diagnosis. — John Wiley & Sons, 2014. — P. 531. — 864 p. — ISBN 978-1-11892-791-5
  10. Toshihiko Nagata, Akira Wada, Hisashi Yamada, Toshiya Iketani, Obuo Kiriike Effect of milnacipran on insight and stress coping strategy in patients with Taijin Kyofusho(անգլ.) // International Journal of Psychiatry in Clinical Practice : journal. — 2005. — Т. 9. — № 3. — С. 193. — doi:10.1080/13651500510029228(անգլ.)